Միջոցառման ծրագիր
Արեգակնային համակարգ
Երկխոսություն /երկու աշակերտ/
-Վերջ Հռիփսիմե, ես պատրաստ եմ …
-Ո՞Ւր ես պատրաստ …
-Ո՞նց որտեղ, չէինք պայմանավորվել, որ պետք է դասարանով գնանք Բյուրականի աստղադիտարան և տիեզերագնաց խաղանք, իսկ ես ամեն ինչ հավաքել եմ: Ահա հեռադիտակը, որ տիեզերքը դիտեմ, սա թոկ է, որ բաց տիեզերք բարձրանամ, իսկ սա սնունդ է, ի՞նչ պիտի ուտենք այնտեղ...
-Սամվե՛լ, բայց ես դասերս դեռ չեմ պատրաստել…
-Դե մենք շուտ կթռչենք, բայց ես էլ հրամանատարը կլինեմ…
-Իսկ ես ո՞վ եմ…
-Իսկ դո՛ւ Հռիփսիմե, դո՛ւ կլինես առաջին աղջիկ տիեզերագնացը….
-Լավ, համոզեցիր, բայց ու՞ր կթռչենք…
-Իսկ ես դեռ չեմ որոշել, ի՞նչ ես մտածում….Յուպիտեր, Մարս կամ Վեներա…
-Եթե շուտ է, ապա արի ամենամոտ մոլորակը թռչենք
-Եթե այնտեղ եղանակը վատ է, պետք է գնանք այնտեղ, որտեղ եղանակը լավն է…
-Իսկ դու գիտես, որտեղ է եղանակը լավ
-Իսկ դու գիտես որտեղ է եղանակն ավելի լավ
-Իսկ դու գիտես որն է ավելի մոտ
-Հռիփսիմե՛, քանի որ ես եմ հրամանատարը, ուրեմն հարցերը պետք է ես տամ…
-Արի այսօր գնանք Արեգակի գերդաստանին հյուր, տեսնենք ինչ կա այնտեղ
-Ճիշտ է, Սամվել, ես ուզում եմ Արեգակին շնորհակալություն
հայտնել մեզ լույս ու ջերմություն պարգևելու համար…
-Ճիշտ է, այլապես կյանքը չէր լինի
-Ի՞նչ աղմուկ է, ովքեր են աղմկում
-Սպասենք, տեսնենք, թե ովքեր են
-Հա, ես հասկացա…մոլորակների
աղմուկն է, նրանք հավաքվել են
իրենց արևաբույր մայրիկի մոտ:
ՀԵՂԻՆԱԿ 1
Մեր ճամփորդությունը սկսվում է Երկրից, այն հողագնդից, որն առայժմ մեր միակ տիեզերական տունն է՝ Տիեզերքի մեր անկյունը: Այստեղ է մեզ սովորական թվացող Երկիրը, մայրցամաքներով և օվկիանոսներով, լեռներով և հարթավայրերով, գետերով ու լճերով, ողջ բուսական ու կենդանական աշխարհով և, իհարկե, մարդկանց բնակավայրերով:
ՀԵՂԻՆԱԿ 2
Երկրի սահմաններից դուրս, ուր ամեն ինչ անսովոր է ու անակնկալներով լի, մեզ սպասում են աներևակայելի արկածներ բոլորովին նոր, առեղծվածային ու խորհրդավոր աշխարհում: Այստեղ է, որ Տիեզերքի դռները բացվում են մեր առջև, որից հետո դժվար է դիմակայել աստղացիր տարածքների կանչին ու ետ դառնալ:
Իսկ տիեզերքը ողջ աշխարհն է և նրանից դուրս գտնվող ամեն ինչ: Տիեզերքը բոլոր աստղերն ու մոլորակներն են, երկրագունդը, նրա բույսերն ու կենդանիները, ես և դու, մի խոսքով՝ ամեն ինչ:
Երգ- Мы планеты https://www.youtube.com/watch?v=wg6jh2aY27Q
մոլորակները շրջան կազմած պարում են/
Արեգակ
Ծնվում եմ ու մեծանում,
Հենց նույն օրն էլ՝մահանում,
Հետո նորից կյանք առած
Պայծառ շորեր եմ հագնում:
Կյանք եմ տալիս, բայց ինքս՝ անկյանք,
Հյուր եմ գալիս, աշխարհ մտնում,
Պարգև եմ լույս ու բերկրանք,
Երբ գնում եմ, օրն է մթնում:
Երգ- Պայծառ Արեգակ
https://www.youtube.com/watch?v=2cj7eCIROBw
Արեգակն եմ ես, կենտրոնական աստղը: Ես էլ մյուս աստղերի նման շիկացած գազերի գունդ եմ: Երկրից 150 մլն կմ հեռու եմ և ունեմ 1 մլն 400000 կմ տրամագիծ: Ես և իմ շուրջ պտտվող բոլոր մարմինները միասին կազմում ենք արեգակնային համակարգ: Իմ համակարգի մեջ են մտնում ութ մոլորակները՝ Մերկուրին կամ Փայլածուն Վեներան կամ Լուսաբերը, Մարսը կամ Հրատը, Յուպիտերը կամ Լուսնթագը, Սատուրնը կամ Երևակը, Ուրանը, Նեպտունը և Երկիրը: Մենք գտնվում ենք Ծիր Կաթին կամ Հարդագողի Ճանապարհ գալակտիկայի մեջ:
Ծիր կաթինը այն գալակտիկան է, որում ապրում ենք մենք: Նա բաղկացած է այն բոլոր աստղերից, որ մենք տեսնում ենք երեկոյան երկնքում և շատ ու շատ այլ աստղերից, որ մենք տեսնել չենք կարող:Ծիր կաթինը իր անունը ստացել է այն պատճառով, որ երեկոյան երբեմն կարելի է տեսնել նրա մի հատվածը, որը նման է երկնքում ձգվող կաթնասպիտակ լույսի ժապավենի:
Մերկուրի մոլորակ
Բարև ձեզ: Ինձ հայերը Փայլածու են ասում, իսկ մյուսները անունս Մերկուրի են դրել: Գիտեք ո՞րն է պատճառը....Ամենաշատը մայրիկիս՝ Արեգակին, ես եմ շատ լսում ու վազում օգնության առևտրի: Դա էլ դարձել է պատճառը հին հռոմեական դիցարանի առևտրի աստծո՝ Մերկուրիի անունով կոչելու, նույնիսկ ես ճանապարհորդների հովանավորն եմ: Ինձ պատկերում են թևավոր մաշիկներով: Ես ամենափոքրն եմ մեր գերդաստանում ու մայրիկիցս էլ հեռու չեմ գնում, թեև անկարգ երկնաքարերը իրենց հարվածներով իմ դեմքին կնճիռներ ու խալերի հետքեր են թողել: Փոքրերի նման ես չեմ սիրում նկարվել, առաջին լրիվ լուսանկարս միայն 2009 թվականին հաջողվեց:
Վեներա մոլորակ
Ծանոթանանք, ես Վեներան եմ: Ծնվել եմ ծովի ալիքների ձյունաճերմակ փրփուրներից: Ուրանի դուստրն եմ: Ասում են, որ երկնքում ադամանդի նման փայլող գեղեցիկ ,,արտաքինի,, համար եմ ստացել սիրո աստվածուհու անունը:
Ես Երկրին ամենամոտ մոլորակն եմ, այնտեղ ապրող հայերն ինձ այլ անուններ են տալիս՝ Լուսաբեր, Աստղիկ, Այգաբեր, Այգաստղ, Գիշերավար, Լուսաստղ, Առավոտյան Աստղ, Երեկոյան Աստղ:
Երկրի երկնակամարում իմ պայծառությամբ զիջում եմ միայն Արեգակին և Լուսնին: Երբեմն ինձ անվանում են ,,Երկիր մոլորակի քույր,քանի որ նրան նման եմ իմ չափերով, ձգողության ուժով և կազմությամբ:
Ես երբեմն խեղդվում եմ ծծմբաթթվի ամպերից: Երկրային մոլորակներից ամենահարթը իմ մակերևույթն է: Անգամ իմ վրա գտնվող խառնարաններն են գեղեցկուհիների անուններով կոչվում՝ Ռիտա, Շուշան, Հասմիկ, Վարդ,Անյա
Երկիր մոլորակ
Գիտեք քանի տարեկան եմ...Ես 4 միլիարդ 600 միլիոն տարեկան եմ: Իմ սիրելի հայերն ինձ Երկիր են անվանում, դա այն պատճառով է, որ ես կազմված եմ երկու իրից՝ ջրից և ցամաքից: Ջուրն իմ վրա ավելի շատ է, այդ իսկ պատճառով ինձ ,,Կապույտ մոլորակ ,, էլ են անվանում, և միայն իմ մոտ է ջուրն իր երեք վիճակներում հանդիպում: Իսկ գիտեք ինչ է. սա Երկրի դրոշն է, այն իրենից ներկայացնում է ծաղիկ, որը կյանքի խորհուրդն է:Նրա վրա յոթ օղակները միահյուսված են, այնպես ինչպես Երկրի վրա է ամեն ինչ միահյուսված են: Եվ դրանով նա հիշեցնում է , որ մենք ապրում ենք միևնույն մոլորակում, և որ անկախ ազգությունից՝ մենք պետք է հոգ տանենք մեկմեկու և մեր ընդհանուր տան՝ Երկիր մոլորակի մասին:
Լուսին
Հսկայական փռում թխած
Մի գաթա եմ սիրուն, կլոր
Թխողն ինչքան ծայրից պոկում,
Նորից եմ ես դառնում կլոր:
Արծաթ ցանած կապույտ դաշտով,
Անցնում եմ ես լուսավորելով:
Մերթ նիհար եմ, մերթ կլորիկ,
Սիրելին եմ փոքրիկների:
Աշխարհի հետ ծնվել եմ,
Աշխարհի հետ մեծացել,
Բայց 28 օրից դեն,
Մինչև հիմա չեմ անցել:
Երգ-Լուսին
Ես Երկրի ամենամոտ բարեկամն եմ, նրա արբանյակը:Միայն Երկրի բնակիչներն են ինձ հյուր գալիս: Եվ ես Երկրի շուրջը ամսվա ընթացքում կատարում եմ մեկ պտույտ: Երբեք չեմ մոռանա 1969թ. իմ առաջին հյուրին՝ Նիլ Արմսթրոնգին:
Մարս մոլորակ
Բարև ձեզ, ես Մարսն եմ: Չմտածեք, թե ես ամաչկոտ եմ, թե դրանից է, որ շիկնել եմ:
Աստղագետներն ինձ «Կարմիր մոլորակ»են անվանում իմ գույնի պատճառով, որովհետև ես կազմված եմ երկաթի հանքանյութից:
Մի ժամանակ մարդիկ հավատում էին, թե բանական էակներ են ապրում ինձ մոտ, սակայն հետո իմացան, որ ինձ մոտ չկան ոչ մարսեցիներ, ոչ էլ կյանք: Իմ մոտ սաստիկ ցուրտ է ու մթնոլորտը չափազանց նոսր է կյանքի գոյության համար:
Ես շատ անապատներ ու հրաբուխներ ունեմ: Անգամ իմ Օլիմպոս լեռը մի քանի անգամ ավելի բարձր է, քան Երկրի ամենաբարձր գագաթը, իսկ բևեռային գլխարկներս ուղղակի ինձ շատ են սազում: Հռոմեացիներն իմ անունը իրենց ռազմի աստծու՝ Մարսի պատվին են կնքել, իսկ հույները ինձ Արես են անվանում:
Ես էլ մի քիչ կռվարար եմ: Իմ ամենաանբաժան ընկեներն են Ֆոբոսը՝ Վախը և Դեյմոսը՝ Սարսափը: Նրանք երբեք ինձ չեն լքում մարտի ժամանակ:
Յուպիտեր մոլորակ
Տեսե՜ք, տեսե՜ք, ով եմ ես… ես երկնքի տեր աստվածն եմ…ապա հարցրեք հռոմեացիներին, իսկ հույներն ինձ Զևսի հետ են համեմատում: Ես հսկա եմ, իսկական հսկա: Արեգակի գերդաստանի ամենամեծ մոլորակն եմ: Ես այնքան մեծ եմ, որ իմ մեջ կարող եմ տեղավորվել բոլոր մոլորակները:
Տեսնում եք, թե ինչպես է ամբողջ մարմինս պատված զոլավոր շրջաններից: Գիտեք, թե ո՞րն է պատճառը: Իմ արագ պտտվելու պատճառով ամպերը երկարում են, և ինձ կապում մուգ ու բաց գույնի գոտիներ:
Ես իմ պայծառությամբ զիջում եմ գեղեցկուհի Վեներային: Առաջին մոլորակն եմ, որ Գալիլեո Գալիլեյը 1610 թվականին հայտնաբերեց իմ չորս արբանյակները՝ Իոն, Եվրոպան, Գանիմեդը և Կալիստոն:
Սատուրն մոլորակ
Բարև ձեզ, ես Արեգակի գերդաստանի ամենապճնամոլ մոլորակն եմ, որովհետև տեսեք, թե ինչպես են ինձ գոտևորում իմ գեղեցիկ ու պայծառ օղագոտիները: Այդ իսկ պատճառով ես աստղագետների սիրելի մոլորակն եմ: Իմ պայծառ գոըիները կազմված են սառույցի միլիոնավոր փոքր մասնիկներից, որոնք պտտվում են իմ շուրջը: Հայերն ինձ Երևակ են անվանում, իսկ հռոմեացիների համար ես ցաքերի աստվածն եմ:
Ուրան մոլորակ
Ուրանն եմ ես…Արեգակի գերդաստանին միացա 1700 թվականին: Հին հույներն ինձ տիտանների, միաչքանի կիկլոպների և հարյուրաձեռ հսկաների հայրն եմ ես:
Երբեմն ինձ « անկարգ » են անվանում: ԵՎ եթե Արեգակի գերդաստանի մոլորակները պտտվում են և՜ Արեգակի և՜ առանցքի շուրջը, ապա ես այնպես եմ պտտվում, կարծես պառկած լինեմ փորիս վրա, որի արդյունքում էլ իմ բևեռներն ուղղվում են մայր Արեգակը և ավելի շիկանում: Կարծում էին, թե միայն Յուպիտերն ունի օղակներ, այնինչ իմ օղակները կազմված են քարաբեկորներից:
Նեպտուն մոլորակ
Բարև ձեզ… Ես Նեպտունն եմ, հույներն ինձ Պոսեյդոն են անվանում, ծովերի աստծո անունով: Իմ գեղեցիկ կապույտ գույնը ես ստացել եմ մեթանի առկայությունից, որը կլանում է արևից լույսի կարմիր գույնը և ադրադարձնում եմ կապույտը: Ինձ մոտ նույնիսկ կատաղի փոթորիկներ էլ են լինում:
Հեղինակ
Ուրեմն մենք էլ առանց վարանելու ոտք դնենք այդ ճանապարհին ու գնանք անվերջությանն ընդառաջ:
Եթե ընդունենք,որ Տիեզերքը մեր աշխարհն է, որտեղ մենք ապրում ենք, ապա հարազատ քաղաքը կլինի Ծիր Կաթին Գալակտիկան, տունը՝ Արեգակնային համակարգը, իսկ բնակարանը՝ Երկիր մոլորակը: