СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Արեգակնային համակարգի մոլորակ` Երկիր

Категория: Астрономия

Нажмите, чтобы узнать подробности

Ընդհանուր տեղեկություններ և հետաքրքիր փաստեր Երկիր մոլորակի մասին:

Просмотр содержимого документа
«Արեգակնային համակարգի մոլորակ` Երկիր»

Երկիր մոլորակ

Երկիր մոլորակ

Երկրի հեռավորությունը արեգակից,լուսնից և նրա արագությունը 149,6 մլն կմ 384.000 կմ 29,8 կմ/վ

Երկրի հեռավորությունը արեգակից,լուսնից և նրա արագությունը

149,6 մլն կմ

384.000 կմ

29,8 կմ/վ

Երկրի զանգվածը հասնում է մոտ 5,976x10 կգ: 5,976x10

Երկրի զանգվածը հասնում է մոտ 5,976x10 կգ:

5,976x10

 Տարիքը 4,6 մլրդ տարի   Շառավիղը 6.371 կմ

Տարիքը 4,6 մլրդ տարի

Շառավիղը 6.371 կմ

Երկրի ընդհանուր  մակերեսը՝   510 մլն  կմ 2 Ցամաքի  ընդհանուր  մակերեսը՝ 149 մլն  կմ 2   (29%)- Ջրածածկ  մակերևույթի  ընդհանուր  մակերեսը՝   361 մլն  կմ 2   (71%)- Ծավալը՝ 1,083x10 12   կմ 3

Երկրի ընդհանուր մակերեսը՝   510 մլն կմ 2

Ցամաքի ընդհանուր մակերեսը՝ 149 մլն կմ 2   (29%)-

Ջրածածկ մակերևույթի ընդհանուր մակերեսը՝   361 մլն կմ 2   (71%)-

Ծավալը՝ 1,083x10 12   կմ 3

 Երկիրը Արեգակնային համակարգի մոլորակներից մեկն է, Արեգակից հեռավորությամբ՝ երրորդը, իսկ չափերով ու զանգվածով՝ հինգերորդը: Այն Արեգակի շուրջը պտտվում է էլիպսաձև ուղեծրով՝ ժամացույցի սլաքի ընթացքին հակառակ ուղղությամբ: Այն ժամանակահատվածը, որի ընթացքում Երկիրն Արեգակի շուրջը կատարում է 1 լրիվ պտույտ, կոչվում է տարի, իսկ իր առանցքի շուրջը 1 լրիվ պտույտ կատարելու ժամանակահատվածը՝ օր: Տարին ունի 365 ու 1/4 օր, իսկ օրը՝ 23ժ 56ր 04վ: Երկրի գնդաձևության մասին առաջինը կարծիք է հայտնել հին հույն գիտնական Պյութագորասը (մ. թ. ա. IV դար): Այդ եզրակացությանը նա հանգել է, երբ, դիտելով նավերի հայտնվելը հորիզոնում, նկատել է, որ սկզբից երևում է նավի կայմը, իսկ նավախելը` երբ նավն ավելի է մոտենում ափին: Երկիրն ունի մեկ բնական արբանյակ՝ Լուսինը: Նրա շուրջը ներկայումս պտտվում են նաև բազմաթիվ արհեստական արբանյակներ:

Երկիրը Արեգակնային համակարգի մոլորակներից մեկն է, Արեգակից հեռավորությամբ՝ երրորդը, իսկ չափերով ու զանգվածով՝ հինգերորդը: Այն Արեգակի շուրջը պտտվում է էլիպսաձև ուղեծրով՝ ժամացույցի սլաքի ընթացքին հակառակ ուղղությամբ: Այն ժամանակահատվածը, որի ընթացքում Երկիրն Արեգակի շուրջը կատարում է 1 լրիվ պտույտ, կոչվում է տարի, իսկ իր առանցքի շուրջը 1 լրիվ պտույտ կատարելու ժամանակահատվածը՝ օր: Տարին ունի 365 ու 1/4 օր, իսկ օրը՝ 23ժ 56ր 04վ:

Երկրի գնդաձևության մասին առաջինը կարծիք է հայտնել հին հույն գիտնական Պյութագորասը (մ. թ. ա. IV դար): Այդ եզրակացությանը նա հանգել է, երբ, դիտելով նավերի հայտնվելը հորիզոնում, նկատել է, որ սկզբից երևում է նավի կայմը, իսկ նավախելը` երբ նավն ավելի է մոտենում ափին:

Երկիրն ունի մեկ բնական արբանյակ՝ Լուսինը: Նրա շուրջը ներկայումս պտտվում են նաև բազմաթիվ արհեստական արբանյակներ:

Երկրի ընդերքը  Երկրակեղևը Երկրի ընդհանուր չափերի համեմատ ավելի բարակ է, քան այստեղ պատկերված գիծը՝ նկարի մասշտաբում։ Երկրակեղևի հաստությունն օվկիանոսների տակ մոտավորապես 5 կմ է, իսկ մայրցամաքների տակ՝ մոտ 35 կմ։ Կեղևի տակ գտնվող մանթիայի հաստությունը մոտավորապես 3000 կմ է։ Մետաղական միջուկն ունի արտաքին՝ հեղուկ, և ներքին՝ պինդ մասեր։ Միջուկում ճնշումը գրեթե միլիոն անգամ գերազանցում է մթնոլորտային ճնշմանը, իսկ ջերմաստիճանը 4500 °C է։ Լաբորատորիայում այսպիսի պայմաններ անհնար է վերարտադրել, հետևաբար Երկրի միջուկը կազմող մետաղի վիճակի մասին տեղեկությունները հիմնված են սոսկ ենթադրությունների վրա։

Երկրի ընդերքը

Երկրակեղևը Երկրի ընդհանուր չափերի համեմատ ավելի բարակ է, քան այստեղ պատկերված գիծը՝ նկարի մասշտաբում։ Երկրակեղևի հաստությունն օվկիանոսների տակ մոտավորապես 5 կմ է, իսկ մայրցամաքների տակ՝ մոտ 35 կմ։ Կեղևի տակ գտնվող մանթիայի հաստությունը մոտավորապես 3000 կմ է։ Մետաղական միջուկն ունի արտաքին՝ հեղուկ, և ներքին՝ պինդ մասեր։ Միջուկում ճնշումը գրեթե միլիոն անգամ գերազանցում է մթնոլորտային ճնշմանը, իսկ ջերմաստիճանը 4500 °C է։ Լաբորատորիայում այսպիսի պայմաններ անհնար է վերարտադրել, հետևաբար Երկրի միջուկը կազմող մետաղի վիճակի մասին տեղեկությունները հիմնված են սոսկ ենթադրությունների վրա։

Երկրի մագնիսական դաշտը

Երկրի հեղուկ մետաղական արտաքին միջուկը հոսում և ալեկոծվում է՝ առաջացնելով մագնիսական դաշտ։ Ժամանակ առ ժամանակ, գուցե հազարավոր կամ տասնյակ հազարավոր տարիների ընթացքում, մագնիսական դաշտի ուղղությունը շրջվում է, որի պատճառը անհայտ է։ Մագնիսական դաշտի ուժագծերը կարելի է մոտավորապես պատկերացնել որպես երկրագունդը պարուրող հսկայական «կանթեր»՝ նրա հյուսիսային և հարավային բևեռների միջև, որոնք վահանի պես պաշտպանում են Երկրի մակերևույթը Արեգակից եկող՝ էլեկտրական լիցք կրող մասնիկների հեղեղից (արեգակնային քամի): Այդ վահանը գոյացնում է մի մագնիսական խոռոչ, որը կոչվում է մագնիսոլորտ։ Երբ Երկրի մագնիսական դաշտը հանդիպում է արեգակնային քամուն, ապա դաշտի՝ Արեգակին ուղղված մասը սեղմվում է, իսկ հակառակ կողմում առաջանում է պոչանման եզր։ Լարերից պատրաստված այս մոդելը պատկերում է արեգակնային քամու հետ Երկրի մագնիսական դաշտի փոխազդեցությունը

Երկրի տարբեր կետերում կողմնացույցի սլաքի որոշակի ուղղությամբ կողմնորոշվելու փաստը հնարավորություն է տալիս կատարելու հետևյալ կարևոր եզրակացությանը։ Առաջին`Երկիրը մի հսկայական մագնիս է, որի մագնիսական դաշտի գծերի ուղղությամբ էլ դասավորվում է կողմնացույցի սլաքը տարածության տվյալ կետում։ Երկրորդ`Երկրի հյուսիսային աշխարհագրական բևեռի մոտ`նրա մագնիսական դաշտի հարավային բևեռն է, իսկ հարավային աշխարհագրական բևեռի մոտ`հյուսիսային մագնիսկան բևեռը։ Դա Է պատճառը, որ կողմնացույցի սլաքի հյուսիսային բևեռը, ձգվելով Երկրի մագնիսական հարավային բևեռից, ուղղվում է դեպի հյուսիս։

Հյուսիսափայլեր  Հյուսիսափայլերը Երկրի մագնիսական բևեռների մոտակայքում 100-ից մինչև 150 կմ բարձրուրյան վրա գտնվող մթնոլորտի լուսարձակումներ են,որոնք առաջանում են տիեզերքից դեպի մթնոլորտ թափանցող լիցքավորված մասնիկների և օդի մոլեկուլների փոխազդեցության հետևանքով:Երբ այդ լիցքավորված մասնիկները հարվածում են թթվածնի ու ազոտի մոլեկուլներին ու ատոմներին,գրգռում են նրանց,այսինքն բերում են նրանց ավելի մեծ էներգիայով վիճակների:Գրգռված ատոմների և մոլեկուլների վերադարձը սկզբնական հավասարակշռված վիճակի ուղեկցվում է լուսային քվանտների ճառագայթմամբ:Երկի բևեռների շրջաններում գիշերային երկնքում բազմաթիվ մոլեկուլների այդպիսի լուսարձակումներն ընկալում են որպես հյուսիսափայլեր:

Հյուսիսափայլեր

Հյուսիսափայլերը Երկրի մագնիսական բևեռների մոտակայքում 100-ից մինչև 150 կմ բարձրուրյան վրա գտնվող մթնոլորտի լուսարձակումներ են,որոնք առաջանում են տիեզերքից դեպի մթնոլորտ թափանցող լիցքավորված մասնիկների և օդի մոլեկուլների փոխազդեցության հետևանքով:Երբ այդ լիցքավորված մասնիկները հարվածում են թթվածնի ու ազոտի մոլեկուլներին ու ատոմներին,գրգռում են նրանց,այսինքն բերում են նրանց ավելի մեծ էներգիայով վիճակների:Գրգռված ատոմների և մոլեկուլների վերադարձը սկզբնական հավասարակշռված վիճակի ուղեկցվում է լուսային քվանտների ճառագայթմամբ:Երկի բևեռների շրջաններում գիշերային երկնքում բազմաթիվ մոլեկուլների այդպիսի լուսարձակումներն ընկալում են որպես հյուսիսափայլեր:

Երկրի վրա կյանքի առաջացումը

Երկրի վրա կյանքի առաջացումը

 Գիտնականները տարբեր վարկածներ ունեն երկրի առաջացման հետ կապված,բայց NASA հետազոտությունների կենտրոնի աշխատակիցները նորագույն բացահայտումներ են առաջ քաշում` կապված Երկրում կյանքի առաջացման նոր տեսություն:Ըստ այդ տեսության, կյանքի առաջացման պատճառ կարող էին հանդիսանալ գիսաստղերի ռմբակոծությունները: Սառցե մետերոիտները, բախվելով Երկրին, առաջացրել են հարվածի խոշոր ալիքներ, որոնք հանգեցրել են սպիտակուցային միավորումներ, արդյունքում` կարող էր կյանքի առաջացման համար հող ստեղծվել:  Հետազոտությունները ցույց են տվել, որ ամինաթթուները, որոնք հանդիսանում են սպիտակուցի առաջացման նախապայման, ոչ միայն պահպանվել են գիսաստղերի հարվածների ժամանակ, այլև հետագայում փոխգործակցել են միմյանց հետ “ռմբակոծություններից” առաջացած էներգիայի ազդեցության տակ:

Գիտնականները տարբեր վարկածներ ունեն երկրի առաջացման հետ կապված,բայց NASA հետազոտությունների կենտրոնի աշխատակիցները նորագույն բացահայտումներ են առաջ քաշում` կապված Երկրում կյանքի առաջացման նոր տեսություն:Ըստ այդ տեսության, կյանքի առաջացման պատճառ կարող էին հանդիսանալ գիսաստղերի ռմբակոծությունները: Սառցե մետերոիտները, բախվելով Երկրին, առաջացրել են հարվածի խոշոր ալիքներ, որոնք հանգեցրել են սպիտակուցային միավորումներ, արդյունքում` կարող էր կյանքի առաջացման համար հող ստեղծվել:

Հետազոտությունները ցույց են տվել, որ ամինաթթուները, որոնք հանդիսանում են սպիտակուցի առաջացման նախապայման, ոչ միայն պահպանվել են գիսաստղերի հարվածների ժամանակ, այլև հետագայում փոխգործակցել են միմյանց հետ “ռմբակոծություններից” առաջացած էներգիայի ազդեցության տակ:

 Մոտավորապես 3.8 մլրդ տարի առաջ Երկիրն ապրեց“ծանր ռմբակոծության”ավարտը, երբ նրան էին մշտապես բախվում գիսաստղերից և աստերոիդներից պոկված կտորներ:  “Գիսաստղերն իսկապես կարող էին դառնալ քիմիական էվոլյուցիա առաջացնող կոմպոնենտների իդեալական մատակարարներ:Նրանք պարւոնակում են կյանքի համար անհրաժեշտ գրեթե ամեն ինչ` ամինաթթուներ,ջուր, էներգիա”,- նշում է հետազոտության հեղինակներից մեկը` Ջենիֆեր Բլանկը:Մարտի կեսերին հաղորդվում էր,որ իտալացի և գերմանացի գիտնականների մի խումբ կարողացել է ներկայացնել գիսաստղի վրա կյանքի առաջացման մոդելը:Նրանք մեթանից և այլ նյութերից ստեղծել են գիսաստղի բաղադրությանը մոտ գոյացություն,որը պահել են ցածր ջերմաստիճանային պայմաններում: Ընդամենը տասն օր անց գիտնականները“գիսաստղի”վրա ամինաթթու հայտնաբերեցին:Իսկ ահա 2009թ.24 Ֆեմիդա կոչվող աստերոիդի վրա հայտնաբերվել է օրգանական նյութերի մասնիկներ պարունակող սառույց:Գիտնականները կարծում են որ կենդանի օրգանիզմների առաջացման վերաբերյալ ցանկացած հետազոտություն այդպես էլ անավարտ կմնա, ինչը ևս մեկ անգամ հանգեցնում է մեկ այլ տարբերակի`կյանքը Երկրի վրա առաջացել է Արարչի կողմից:

Մարդու ծագումը

Շատ գիտնականներ փորձել են բացատրել թե ինչպես են առաջացել մարդիկ երկրի վրա բայց ճշգչիտ ոչ մեկ չի կարողացել ապացուցել:

Շատ  կրոնների  տեսանկյունից մարդկային էության բնական ( էվոլուցիոն ) առաջացման բոլոր ասպեկտների վերաբերյալ հարցի առաջքաշումը ընդունելի չէ , քանի որ նման մոտեցումը հակասում է մարդու աստվածային ծագման տեսակետներին : Որոշ կրոնական խմբեր ավելի հեռու են գնում իրենց գաղափարներով և ժխտում են մարդու ֆիզիոլոգիական բնույթի էվոլուցիոն կապը կենդանական աշխարհի հետ ( կրեացիոնիզմ ): Նման հայացքները հետևանք են կրոնական դոգմաների բառացի ընդունման : Առասպելների մեծամասնության մեջ ողջ մարդկային ցեղը սերվում է նախածնողների զույգից ` առաջին մարդկանցից , որոնք դարձել են մնացածների մայրն ու հայրը `

  • Աբրահամյան կրոններում ` Ադամ և Եվա
  • Գերմանա - սկանդինավյան կրոններում ` Ասք և Էմբլա :

Որոշ առասպելներում աստվածները միանգամից ստեղծում են մի ողջ ազգ : Հինդուիզմում , ինչպես նաև հունական առասպելաբանության մեջ մարդկային ցեղն առաջացել է մի քանի անգամ : Փիլիսոփայության և մշակույթի մեջ « մարդ » հասկացությունը անցնում է երկար ճանապարհ ` բնության մասնիկից մինչև անհատականություն :

Հետաքրքիր փաստեր Երկիր մոլորակի մասին

Հետաքրքիր փաստեր Երկիր մոլորակի մասին

Ամենախիտ բնակեցված քաղաքն է համարվում Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլուն: 38,55 քառակուսի կիլոմետր տարածքում բնակվում է շուրջ 1,660,714 մարդ:

Ամենախիտ բնակեցված քաղաքն է համարվում Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլուն: 38,55 քառակուսի կիլոմետր տարածքում բնակվում է շուրջ 1,660,714 մարդ:

Մոլորակի ամենաչոր վայրը` Ատակամա անապատ, գտնվում է Հարավային Ամերիկայի արևմտյան ափին, Չիլիի տարածքում: Անապատի որոշ հատվածներում պատմության մեջ երբևէ անձրև չի տեղացել:

Մոլորակի ամենաչոր վայրը` Ատակամա անապատ, գտնվում է Հարավային Ամերիկայի արևմտյան ափին, Չիլիի տարածքում: Անապատի որոշ հատվածներում պատմության մեջ երբևէ անձրև չի տեղացել:

Որպեսզի  արևի  լույսը  հասնի  Երկիր  մոլորակի  մակերեսին , անհրաժեշտ  է 8 րոպե , 19 վայրկյան :

Որպեսզի արևի լույսը հասնի Երկիր մոլորակի մակերեսին , անհրաժեշտ է 8 րոպե , 19 վայրկյան :

Երկրագնդի  մակերևույթի  մոտ 70% – ը ( մոտ 361 միլիոն  կմ ² ) ծածկված  է  օվկիանոսով , որը  պայմանականորեն  տարաբաժանվում  է  մի  քանի  հիմնական  օվկիանոսների  և  ավելի  փոքր  ծովերի։  Այս  մակերեսի  կեսից  ավելին  ունի 3.000 մետրից  ավել  խորություն : Օվկիանոսային  միջին  աղիությունը  կազմում  է  մոտ 3,5%, և  գրեթե  ամբողջ  ծովաջրի  աղիությունը  ընկած  է 3,1% և 3,8% – ի  միջև :

Ասիան երկրագնդի ամենամեծ աշխարհամասն է, Եվրոպայի հետ կազմում է Եվրասիա մայրցամաքը: Տարածքը մոտ 43 միլիոն քառ. կմ է, իսկ կղզիների հետ միասին` 44 միլիոն 363 հազար քառ. Կմ:

Ասիան երկրագնդի ամենամեծ աշխարհամասն է, Եվրոպայի հետ կազմում է Եվրասիա մայրցամաքը: Տարածքը մոտ 43 միլիոն քառ. կմ է, իսկ կղզիների հետ միասին` 44 միլիոն 363 հազար քառ. Կմ:

Մոլորակի  ամենախոր  կետը  համարվում  է  Խաղաղ  օվկիանոսի  Մարիանյան  անդունդը ` 11 022 մ . խորություն : Սակայն  ամերիկյան  մասնագետները , ովքեր  ճշգրտել  են  համաշխարհային  օվկիանոսի  ամենախորը  իջվածքի  կոորդինատները , եզրակացրել  են , որ  Մարիանյան  անդունդի  խորությունը  ոչ  թե 11 022, այլ 10 994 մետր  է :

Էվերեստը ( նաև  Ջոմոլունգմա ), ծովի  մակարդակից  հաշված  բարձրությամբ  աշխարհի  ամենաբարձր  լեռն  է ` 8848 մ : Հանդիսանում  է  Հիմալայան  Լեռնաշղթայի  մասը  Բարձր  Ասիայում , տեղակայված  է  Նեպալի  և  Տիբեթի ( ՉԺՀ ) միջև :

Կալիֆորնիա  նահանգում  գտնվող  « Մահվան  հովիտ »  կոչվող  տեղամասը  համարվում  է  աշխարհի  ամենաշոգ  վայրը : Սակայն  Լիբիայի  Ալ - Ազիզիա  կոչվող  վայում  ժամանակին  գրանցվել  է 57,8 աստիճան  ջերմություն :

Կալիֆորնիա նահանգում գտնվող « Մահվան հովիտ » կոչվող տեղամասը համարվում է աշխարհի ամենաշոգ վայրը : Սակայն Լիբիայի Ալ - Ազիզիա կոչվող վայում ժամանակին գրանցվել է 57,8 աստիճան ջերմություն :

Ամենացուրտ վայրը համարվում է Անտարկտիդայի Անհասանելիության բևեռ կոչվող վայրը, որտեղ ջերմաստիճանը հասնում է մինչև -57,8 աստիճանի:

Ամենացուրտ վայրը համարվում է Անտարկտիդայի Անհասանելիության բևեռ կոչվող վայրը, որտեղ ջերմաստիճանը հասնում է մինչև -57,8 աստիճանի:

Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!