Միսաք Մեծարենց
Պատանի մ՚ է աղվոր, մեղույշ աչքերով,
Ծընրադրած մահվան առջև դյութական,
Կօծե խունկով ու երազկո՜տ, անխռով
Տաճարն իրեն սուրբ ժամերուն իրկվան:
Ծիծղներով, ծնծղաներով ցնծացին
Կը բուրվառե իր իսկ հոգին լուսավե՜տ,
Որ դրած է կրակին վրա բուրվառին,
Ուխտավորի լայն պաշտումով մը հավե՜տ:
Սպիտակ վարդ՝ զոհդ եղած պաշտումին,
Ձյունին տակը՝ թերևս զվարթ ու հանգիստ:
Տաճարին զարդ իր երգերով ժխտագին:
Կը համերգե իր աղոթքները անվիշտ,
Լույս-հուրի մը թերևս հողին տակ, ավա՜ղ,
Չըզգար, չերգեր, հոգին թռած, սիրտը պա՜ղ:
Կան մարդիկ, որոնք աշխարհ գալով, ապրում են մինչև խոր ծերություն, որոնք իրենց ծննդյան օրվանից մինչև մահ վայելում են կյանքը սիրո, փաղաքշանքի, հարստության և ճոխության մեջ, տրվում են ամեն տեսակի վայելքների, հաճույքների մեջ սպառում են իրենց օրերն ու տարիները և ամեն տեսակի լույսերի ու գույների, սերերի ու ատելությունների, ոսկու և գանձերի միջով դեպի իրենց կյանքի մայրամուտ են գնում դատարկաձեռն ու աղքատ:
Կան մարդիկ, որ աշխարհ են գալիս վաղամեռիկ կոչվելու ճակատագրով, որոնք շատ քիչ են ապրում, որոնք ծնված օրվանից խմում են կյանքի դառնությունը, անհաղորդ են բոլոր տեսակի վայելքներին, չեն հասցնում տեսնել կյանքի ու սիրո հաճույքը, հիվանդության ու տառապանքի մեջ են սպառում իրենց կյանքի կարճատև օրերն ու տարիները և տխուր, գորշ գույների ու աղքատության միջով դեպի իրենց կյանքի մայրամուտն են գնում լիաձեռն ու հարուստ:
«Բինկյա՜ն...
Ես կըտեսնեմ տեսիլքի մը պես այսօր ալ իր բարձրակառույց տները... Գյուղը ուներ 2 քարավանի իջևաններ, որոնք յուրաքանչյուրը կրնար պատսպարել 500 ջորիներ... Ես կը տեսնիմ ասյօր ալ հեռավոր գյուղիս ճոխությունները, հարսներն ու աղջիկները կարապի ճերմակ վզով, զարդոսկիներու լուսաճաճանչ խորքը կը կայծկլտար... Ու 1897թ. կես ժամվան մեջ այս բոլորը չքացան ավարով, ջարդով, հրդեհով... Հոս էր որ ծնված էր հայ գրականության մեջ արդի ամենեն փայլուն բանաստեղծներեն մեկը՝ Միսաք Մեծարենցը՝ քնքուշ, երկչոտ, մեղմ, սարսռազդեցիկ, հիվանդկախ, դալուկ, բարի, ազնիվ, խոհուն, միստիկ, միշտ երազող բանաստեղծ մը, որուն թոքերը վիրավոր էին և շատ չի տոկաց կյանքին դեմ...»:
1896թ. սեպտեմբերին սսուլթանհամիդյան ջարդարարությունները ավերում են Բինկյանը: Հերոսական անցյալ ունեցող գյուղը այս անգամ չի կարողանում պաշտպանվել: Ըստ ականատեսի. «Բինկյան բոլորովին մոխիր ու բնաջինջ և յուր կուսանք ու կանայք կընտրեն ավելի Եփրատա հատակն իջնել...
Բինյկան բոլորովին ավերակ»:1895թ. սկսած ջարդն իր վախճանին է հասնում: Բանաստեղծի ծննդավայրը ամայանում է: Փրկված բնինկյանցիները տեղահան են լինում:
Արյուն է եղել աշխարհում: -Եղել է եղեռն ու կռիվ,
Լեռնացել են ուժեր վիթխարի՝ ամեհի եղած իրար դեմ:
Աշխարհից հեռու մի գյուղում, եղեգնյա մի սրինգ կտրած,
Արև է երգել ու գարուն այս հիվանդ, հանճարեղ պատանին:
Միսաք Մեծարենցը Բինյանում ապրեց ընդամենը ինը տարի: Նա այլևս չտեսավ այդ «Ավետյաց երկիրը», ծննդավայրը դարձավ հուշ ու երազ, տեսիլք ու կարոտ: Բայց նրա հիշողության մեջ ընդմիշտ ապրեց իր մշկենի, ծաղիկ ու ծափ գյուղը»: Նա մտովի թափառեց Արածանիի գետեզրին, լսեց նրա ջրերում բնակվող փիրերի ձայնը, որոնց բիբլիական անտառներում թևածող «անտես ոգիներին», վայելեց Բինկյանի «երջանիկ գիշերները», արբեց փշատենիի բույրով, զգաց «ըղձանույշի սպիտակ ձեռքի» հպումը, հանդիպեց «դյութական հուրիներին», ականջ դրեց պարտեզներում ծայր առած գեղջկական «շերին» ու պանդուխտի մորմոքուն հայրեններին...
Ժամերով նայում էի Միսաքի լուսանկարին և հափշտակվում, ժամերով կրկնում «Ու կը փոթի ծովակն հոգվույս մեղմավար»: Շատ էի ուզում նրան նմանվել մորուք թողնելով, բայց ավա՜ղ, դեռևս աղվամազ անգամ չէի շոշափում երեսիս վրա: Ցանկացա, որ իմ առաջին գիրքս տպվի «Ծիածանի» նման, միևնույն թղթով, ձևով, շապիկով, միևնույն տպարանից: Այդպես էլ եղավ:
... Երբ մրսում եմ այս աշխարհում, մեծ պատանի գրկում եմ քո երգերը, և ահա արևը, քո երգած արևը-սուզվում է իմ ցուրտ հոգու մեջ կաթիլ առ կաթիլ:
Աշնանամուտի մի տմուկ առտվանցով կիսափթիթ ու անուշ դեղնությունովը քաղցրիվ վարդի մը չափ փարելի, գգվելի ու վաղարթաշամ եղեավ ան՝ Միսաքը: Գիշերներու, իրիկուններու, անձրևի ու հավատքի խորհրդապաշտը, գերզգայնիկ բանաստեղծը, արվեստներու չափ փափուկ ու մռայլ, որ քթթումի մը չափ կարճ ապրեցավ, այս կյանքին պատրանքը ծծեց կենսաբաղձ: Բայց դափնին ճակտին ինքն իր նիհար մարմնով իսկ հյուսեց...
Իսկապես արժանի է Մեծարենցը ամենահության տաճարին մեջ իր հիվանդոտ հոգիին համար տեղ մը ունենալու...
Միսաք իր միջօրեի ճաշի իր հորեղբոր տունը ըլնելեն ետքը, բացառաբար մինակը մեկներ էր անկե՝ երթալու մեր մյուս մտերիմին՝ Ներսեսին բնակարնը:
Սվազցի մսագործ տղաքներ կռնակեն վատաբար հարձակվելով կը վիրավորեն Միսաքը ուսեն, դաշույնով ու ինքը, երկչոտ պատանի, կը սարսափի արյունեն: Քնքուշ զգայնիկ, արյունին դեմ սարսռացող հոգի, դաշույն... Անմեղ, խելոք Միսաքը, սարսափահար եղած, վախեն դողալեն, արյունլվա, կապաստանի Ներսեսին՝ հիվանդակախ ընկերոջ տուն:
Ամեն խնամք ու ջանք թափվեցավ զինքը հիմնապես դարմանելու համար, արագորեն, բայց այդ սարսափը տեղավորվեր էր իր հոգիին մեջ: Ու միշտ էլ գիծ մը մնաց իր վրա հիվանդկախության, որ և հետո, իր արբունքին հասած տարիներուն պես ընդլայնվեր ու փոխակերպվեր թոքախտի՝ Միսաք Մեծարենց բանաստեղծի կյանքը կրճատելով:
Ծայրաստիճան զգայուն, ինչպես ամեն դեռատի արվեստագետ, ծեծված տղերքի մը պես կուլար, երբ հակառակորդները կը քանդեին իր ստեղծագործությունը և կը հայհոյեին իր անձին դեմ:
-Ինձի ինչու՞ շուն կըսեն, ես ի՞նչ եմ ըրեր իրենց:
-Ամեն անգամ թերթերը կարդալուն զավակս արյուն կփսխե,- կողբար մայրը:
Եվ հաջորդ օրը կը հարվածեին ավելի վայրագորեն՝ գիտնալով, որ արյուն պիտի փսխե...
Այդ ամառը, շաբաթեն կիրակի լուսանալու գիշեր մը աքաղաղներու կանչեն պահ մը առաջ տղուս անկողնին վրա ոտքերու կողմը նստած կը հսկեի: Կուրծքին հևքը այլևս չէր լսվեր, մերթ ընդ մերթ չոր հազ մը, պզտիկ շչյուններ և այդքան: Մեկեն ինծի դառնալով. «Մայրիկ, վարկյան մը սենյակեն դուրս կելե՞ս, ես հիմա քեզի պիտի կանչեմ և դարձյալ կուգաս, կընստիս այս անգամ շատ-շատ»: Ու հազիվ դուրս եկած լսեցի իր ձայնը, որ կը հծծեր. «Հոգի՛ս, հոգի՛ս»: Հինգ վայրկյան դրան առջև սպասելե վերջը ձայնեցի. «Միսա՛ք, տղաս, ներս մտնե՞մ»: Ոչ մի ձայն. կրկնեցի. լուռ էր: Ու անկե վերջ վայրագ կերպով անկողնին վրա ինկա: Խեղճ ու անուշիկ տղաս, սիրտը այնքան բարի էր, որ նույնիսկ մահը չուզեց ինձ ցույց տալ, տառապումս նվաեցնելու համար:
Ստեղծագործական խառնվածքը, տաղանդի յուրահատկությունը Մեծարենցին ստիպել են այլ ուղիներով մոտենալ թե՛ հասարակական, թե՛ անձնական ողբերգություններին: Բողոքի ընդվզման ուղին չէ դա: Մարդկության, գեղեցկության որոնման ճանապարհն է, որ վսեմ է ու լուսավոր: Մեծարենցի պոեզիան ազնիվ մի կոչ է մարդուն՝ վերադառնալու ինքն իրեն: Եվ որքան հեռանանք ինքներս մեզանից, այնքան ավելի սիրելի ու մոտիկ պիտի դառնա մեզ Մեծարենցը, այնքան ավելի կարոտենք պիտի նրա ստեղծած բանաստեղծական աշխարհը:
Միսաք Մեծարենցը ծնվել է չքնաղ Բինկյանում: Նրանց բնակարանը գյուղի կենտրոնում էր և նմանվում էր անառիկ ամրոցի: Դեռևս մանկության տարիներին Միսաքը տարբերվում էր իր հասակակիցներից իր բացառիկ բնավորությամբ: Նա չէր սիրում աղմկոտ խաղեր, բազմամարդ հավաքներ: Մտածկոտ էր, ամաչկոտ, սակավախոս և մենասեր:
Այս հանգամանքը պատճառ է դառնում նրան տանեն Մեսրոպյան նախակրթարան: Այստեղ նրան ներկայացնում են Շավասապ անունով: Հետագայում էլ Միսաքն անփոփոխ է պահում իր երազկոտ, լուռ ու հեզիկ բնավորությունը: Հենց այս բնավորության, հատկապես հաղորդակցվել չսիրելու պատճառով նա դպրոցում ձեռք է բերում ոչ այնքան ընդունակ աշակերտի համարում:
Ծնողների , ընկերների ջանքերով նա սկսում է դուրս գալ տնից: Աստիճանաբար նա սկսում է նաև ինքնուրույն շրջագայել մոտակա ուռիների շուքի տակ, ականջալուր լինել աղբյուրների ախորժալուր կարկաչին:
Ծաղիկներեն հուշիկ թերթեր կը թափե
Բուրումներով օծուն հովիկն իրիկվան,
Հուգիներուն կ՚իջնե երազ մը բուրյան,
Ինչ հեշտին է մըթնշաղն այս սատափե:
Աքասիաներ՝ գինով լույսե ու տապե,
Օրորվելով մաքուր շունչ մը կը հևան,
Մինչ կը ձյունե ծաղիկն իրենց հոտևան,
Զոր խոլաբար հովը գրկել կը շտապե:
Ու լույսն անոնց՝ անխոս հուրի դյութական,
Հըմայագեղ ու վարսքերով արծաթե,
Շատըրվանին կիջնե գուռին մեջ կաթե,
Ջուրը ցայտքեն ծաղիկ-ծաղիկ կը կաթե,
Վըճիտ, ինչպես լույսե արցունքը մանկան.
Նըվագն անոր կը հեծեծե հեշտական:
Ծաղիկներեն հովը թերթեր կը թափե...
Արևի, գարնան, ցայգալույսի ու ցայգանդորրի, գիշերների ու իրիվա քնարերգությունը հագենում է նրբերանգ, ինքնատիպ գույների և հնչյունների ալեծածան բաբախյունով:
Գիշերն անույշ է, գիշերն հեշտագի՜ն,
Հաշիշով օծուն ու բալասանով.
Լուսեղեն ճամփեն ես կանցնիմ գինով՝
Գիշերն անույշ է, գիշերն հեշտագին...
Համբույրներ կուգան հովեն ու ծովեն,
Համբույր լույսե՝ որ չորս դին կը ծաղկի,
Այս գիշեր տոն է հոգվույս՝ կիրակի,
Համբույրներ կուգան հովեն ու ծովեն:
Բայց լույսն իմ հոգվույս քիչ-քիչ կը մաշի՜,
Շրթունքս են ծարավ միակ համբույրին...
Ցնծագին գիշերն է լույս ու լուսին՝
Բայց լույսն իմ հոգվույս քիչ-քիչ կը մաշի...
Ութ տարեկանից սկսած ՝ գարուն, թե ամառ, արշալույսին ու վերջալույսին սիրում էր կանգնել ճանապարհի եզրին և դիտել հողի մշակների, նախրի երթն ու դարձը: Հատկապես մեծագույն սիրով ունկնդիր էր լինում հովիվների պարզ ու անպաճույճ սրնգին: Հավանաբար սա էր պատճառը, որ մի քանի տարի անց Միսաքն արդեն վարժ սրնգահար էր Սվազի մեջ և հրաշալի էր կատարում գյուղական սրտառուչ երգերը:
Գյուղն համրորեն կը մրափե ծոցն արևոտ ժայռերուն,
Տիվանդորրի պահն ըմպած է մեղկ հեշտություն մը սյուքի,
Որ ջուրերուն վրա կը ցանե գինովի դողն իր թրթռուն,
Գետն համբույրի մը երազով դեպի ափունք կը թեքի:
Գետեզրյա ծառաստաններ, միջօրետքի այս պահուն,
Ինձ անծանոթ թավուտքներե կը խրկեն բույրն հեշտանքի,
Որ համրորեն կը ծավալի ծաղիկներեն այն լըքուն,
Ասդին անդին տարտըղնըված՝ որոնց հոգին կը ցամքի:
Ձայներ՝ դյութիչ աշխարհներե, տարտա՜մ, անու՜յշ, հեռավո՜ր,
Որոնք անդին զիս կը տանին երանաստան մը բաղձոտ,
Ու կը նիրհեմ արբշիռ հովին դյութիչ նեկտարն ըմպած հոդ:
Սվազում ի հայտ են գալիս Միսաքի ընդունակության լավագույն նշանները:
Երեք տարվա ուսանելու ընթացքում նա միշտ առաջինն էր լեզվի դասերից:
Ընդ որում՝ շատ մաքուր ու ճիշտ արտաբերում էր նաև օտար լեզուները:
Դասերից դուրս ժամանակի մեծագույն մասը հատկացնում էր ընթերցումներին:
Ուսումնառության տարիներին քոլեջի մեջ գործող գրական միությունը պատրաստում էր Վոլտերի «Ալզիրը» կամ «Ամերիկացիներ» թատերական ներկայացումը. Որի հերոսուհու՝ Ալզիրի դերը հանձնարարված էր Միսաքին:
Միսաքն այդ դերը այնքան զգայուն, հուզումով, իրական ապրում-շարժուձևերով է կատարում, որ զարմացած ու հիացած աշակերտները, ծնողներն ու ուսուցիչները նրան արժանացնում են ծափողջյունների: Քոլեջի նախապատրաստական շրջանն ավարտելով՝ 1901-ին մեկնում է Սվազ և այլևս չի վերադառնում ընտանեկան որոշ հանգամանքների պատճառով: Սվազում Միսաքի ազգականներից մեկը՝ Վահան Մեծատուրյանը, որը գրեթե նրա տարեկիցն էր ու բավականաչափ նման նրան, հայ պատանիների առաջնորդ էր. թուրք մսագործ տղաների հետ շարունակական նրա համարձակությունը, քաջությունը պարզապես սարսափի էին մատնում թուրքերին: Վերջիններս որոշում են դարանակալել, միայնակ բռնեցնել Վահանին և հաշվեհարդար տեսնել նրա հետ:
Մի օր նրանք տեսնում են Միսաքին , որ , իր սովորության համաձայն, մեկուսի զբոսնում էր գյուղի եզերքի հովասուն ծառերի պուրակում, շփոթում են նրան իր զարմիկի հետ և բարձրաձայն աղաղակով հոծ խմբով հարձակվում են նրա վրա, սաստիկ ծեծում և վիրավորում դաշյունով: Մի շաբաթ անց նա արյուն է փսխում և տկարանում:
Այս միջադեպն էլ պատճառ է դառնում Միսաքի անբուժելի հիվանդության:
Տու՜ր ինձի Տե՛ր ուրախությունն անանձնական,
Ծաղիկներու պես զայն ժողվեմ ճամբուս վրան՝
Նայվածքներուն մեջ ամենուն և ամեն օր:
Տու՜ր ինձի, Տե՛ր , ուրախությունն անձնական.
Եվ ես հանգույն երփնալուցկի վառվող մանկան՝
Զայն գունաժպիտ, տեսնեմ ուրիշ դեմքի մը վրան:

Զանգակներո՜ւ պես զայն կախեմ ամեն դըրան՝
Ու զերթ նարոտ ամեն դրան զայն պսակեմ:

Ճրագներու պես զայն բոցեմ բազմաստեղնյան՝
Խավարին մեջ ամեն երդ ու խրճիթներու:

Զայն սրտաբաց իմ հոգյակիս ընեմ խորան՝
Զայն իմ մտքիս ծըխեմ, զերթ խունկ բազմաբուրյան:

Ու չըլլ որ ուրիշներու կոծն ու կական
Խեղդել ուզեմ ջրվեժին մեջ դափիս ձայնին:

Ու սեղանիս վրա դրված մեն մին նըկան՝
Զույգ մը խինդե՜ր գեթ ունենա թող խաչանիշ:

Ու բախեմ այն սրտիս ժայռին՝ իբրև մանկան
Որ բխեցնե ջուրն են երկմիտ երանության:

Զայն ջուրերուն վրան ձգեմ իբրև ուռկան:
Զայն իբր անոր ակոսներուն ձըգեմ վըրան:

Զայն իբրև անձրև ցողեմ ամեն դաշտի վըրան,
Զայն իբրև արև բաշխեմ ամեն հորիզոնի:

Զայն ընդգրկված իտեալլին ըլլամ պական.
Զայն լաստ ըրած՝ ես լույսերու նավորդ ըլլամ:

Ժողվել ՝ հոգվույն մեջ ծերերուն, կույսին, մանկան,
Պար մարդերուն՝ գեղջուկներուն ու բանվորին:

Ժողվել հոգվույն մեջ ամենու՛ն, համայնական
Հոգվույն ամեն մասնիկներուն մեջ՝ ամեն լամ::
Ճամփաներե՜ն, ու գետերե՜ն, ու դաշտերե՜ն,
Անտառներե՜ն, ու լեռներե՜ն, ու ձորերե՜ն,
Տանիքներե՜ն, ու տուներե՜ն, ու դուռներե՜ն՝

Եթե ամեն մի բնաբուխ աղոթք արդեն բանաստեղծություն է, ապա Մեծարենցյան այս բանաստեղծությունը կարող է մի նոր «Հայր մեր» դառնալ աշխարհիս բոլոր բանաստեղծ ծնվածների համար՝ լինեն դրանք արվեստագետներ, թե պարզապես մեծատառով մարդիկ:
Լուռ, մարմարակերտ դամբանին խորեն
Հանճարի աչքերն անքույթ կը նային,
Լույս ոգիներու կյանքովն երկնային
Ալ մեկուսացած ունայն ժխորեն:
Մեռա՜վ խանդավառ սերերն երգելեն՝
Ու պիտի հավետ միտքերն հմային
Իր թունդ քընարեն, ու երգերն ալ հին
Պաշտումով ըզմե միշտ պիտի գերեն:
Հույզով մեռա՜վ ան, հուշով՝ կապրի դեռ,
Ծառերուն նման , որ թարմ ու դալար,
Իր գերեզմանին կ՚ելլե քովն ի վեր:
Հիացքներ կ՚երթան իրեն ետևեն...
Եվ իր հուշերուն ալ, հավետ անմոլար
Ու մի՜շտ ոգևոր՝ դեռ պիտի տևե՜ն:
Просмотр содержимого документа
«Արևմտահայ բանաստեղծ Միսաք Մեծարենց»