СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Արևն ու ծիածանը

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Արևն ու ծիածանը»

ԲԱՑ ԴԱՍ ՄԱՅՐԵՆԻԻՑ

Առարկա - Մայրենի

Դասարան – IIա

Թեմա - Արևն ու ծիածանը

Նպատակը՝

●Մշակել սահուն, արտահայտիչ կարդալու տեխնիկան

●Զարգացնել կապակցված խոսքը

●Բառապաշարի հարստացում

●Ընթերցել և ճշտել բնագրի սեփական ընկալումը՝ համադրելով այն գրքի նկարազարդմանը

●Նկարագրել հերոսներին՝ օգտագործելով բնագրի բառերը

●Ծանոթացնել բնության երևույթներից ծիածանի հետ

●Ստեղծագործական աշխատանքի միջոցով խորացնել բնության մեջ գեղեցիկը տեսնելու, զարմանալու, հիանալու կարողությունները։

●Խորացնել նախադասություն կազմելու կարողությունները։

Զննական պարագաներ – համակարգիչ, պրոյեկտոր, սլայդներ,պատրաստված ամպիկ, արև, ծիածանի նկար, ծառի նկար, յոթնագույն ժապավեններ, ծառի նկար, յոթ գույներով թղթերի վրա գրված հարցեր, նախադասության բառեր, թղթից անմոռուկ

Մեթոդներ – Մտագրոհ, Իմաստության ծառ, Կանխագուշակում, Զրույց



Ընթացք՝

Խթանում – Ուղերձ

Հարցերով վերհիշել հին դասանյութը՝ «Ամպիկը»։ Բացատրել տալ «թուխ, անհոգի» բառերը։

Հարցեր ամպի մասին։

Ամպիկի և արևի միջոցով ստանալ ծիածան, տեղեկություն հայտնել բնության երևութի՝ ծիածանի մասին։

Կանխագուշակել, թե ինչի մասին կլինի դասանյութը։

Դիտել սահիկները, ընթացքում տեղեկություններ հայտնել ծիածանի մասին։

Իմաստի ընկալում – Նոր դասանյութի ընթերցում հատվածներով։ Ընթացքում կատարել մեկնաբանություններ։ Սահիկով ցույց տալ անմոռուկը։

Աշակերտներին բաժանել նախադասության բառերը և առաջարկել վերականգնել նախադասությունը, գտնել «ավելորդ» բառը։

Կշռադատում – Իմաստության ծառի միջոցով ամփոփել դասանյութը։

Ժապավեններով «ստեղծել» ծիածան։

Կատարել անդրադարձ խաչբառի միջոցով։

Տնային աշխատանք – Սահուն և արտահայտիչ ընթերցել դասանյութը։ Առ. 3