СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Առաջին   ափը: Հովհաննես Ղուկասյան

Категория: Литература

Нажмите, чтобы узнать подробности

Հովհաննես Ղուկասըանը գրել է ոչ միայն պատմական թեմատիկայով, այլ նաև ժամանակակից, արդիական թեմայով`սիրո, մարդասիրության , գնահատանքի մասին է արտահայտել իր մտքերը ,,Առաջին ափը,, և ,, Բժշկի հուշատետրից,, վիպակներում:

Հովհաննես Ղուկասյանը կարողանում է թափանցել ընթերցողի հոգին, դիպչել նրա հոգու ամենանվիրական լարերին, հուզել, երազել և վերհիշել….

,,Առաջին ափ,, վիպակում ականատես ենք լինում մի ջերմ ու  քնքուշ, մի նվիրական սիրո պատմության, որի ուրախ վկան էր փրփրաշուրթ  Սևանը…

 Սևանը, որը

Վիպակը   հերոսները 

                    Առաջին   ափը

Հովհաննես Ղուկասյանը գրել է ոչ միայն պատմական թեմատիկայով, այլ նաև ժամանակակից, արդիական թեմայով`սիրո, մարդասիրության , գնահատանքի մասին է արտահայտել իր մտքերը ,,Առաջին ափը,, և ,, Բժշկի հուշատետրից,, վիպակներում:

 Սևանը, որի հրաշագեղ նկարագրությունը է’լ ավելի է ընթերցողի հոգին սիրով ու քնքշությամբ պարուրում…

 Հազար գույներ ստացած լիճը ամառային ոսկեվառ երեկոյի երկինք լիներ ասես… Ավազուտ ափը այրվում էր արևի ճառագայթների բոցով, որտեղ իրենց հանգիստն էին  վայելում կիսամերկ հովեկները:  Սևանի ափը տարվա այդ  ժամանակին լի էր պատանի ու երիտասարդ սիրահար  զույգերով, նկարիչներով, որոնք փորձում էին անմահացնել սևանյան գեղեցիկ օրերը:

 Ամեն բան այնքան ներդաշնակ էր և գեղեցիկ. կարծես լիճն էլ լցված լիներ հավիտենական սիրո տենչանքով, որ նա ինքն էլ զգում է իր գեղեցկության ուժը, իր հմայքը…

 Իսկապե’ս, գեղեցիկ և անչափ կենդանի է թե’ Սևանը, թե’ նրան շրջապատող լեռներն ու ժայռերը, բուսական աշխարհը:

  Հեղինակին թվում է, թե անխոս , պղնձափայլ ժայռը, որ զրկվել էր հետզհետե քաշվող լճի խոնավ համբույրից, մի ժամանակ համբուրող ալիքի հետ սիրահարներ են եղել, սակայն ինչ-որ բանի համար զոհել են իրենց սերը, իսկ այժմ կարոտում են միմյանց ….

Վիպակի հերոսներից է Արտեմ Բագրատիչը, որի հետ հեղինակը ընկերացել էր հանգստյան տուն գալու հենց երկրորդ օրը: Արտեմ Բագրատիչի կյանքի պատմությունն էլ այս վիպակի նյութն է հանդիսանում…

  Տարիներ առաջ, նա էլ այդ սիրահար զույգերի պես շրջում էր` իր սիրելիի հետ, շրջում էին իրենց ափով… ամեն տարի մի նոր ափ էր բացվել, և ամեն ափ ունեցել է իր այցելուները…լճի ալիքն էլ մի ժամանակ այցելել է այս ժայռին, այսինքն` այդ ժայռը եղել է նրանց  սիրո ափը… Հենց այդ ափի վրա էր տարիներ առաջ եղել նրա սիրահարվածությունը: Գուցե գար մի օր, երբ հեռացած ալիքը  հասներ իր ժայռին, բայց իր կորցրած սերը երբեք այլևս իրեն չէր հասնելու…

  Ժայռի վրա դեռ երևում էր 1936 թվականը: Այդ նրա սիրո թիվն էր, հենց այդ ժամանակ էլ նա այստեղ հանդիպել էր իր սիրուն, երբ արդեն քսանինը տարեկան էր…

 Այն ժամանակ մտածում էր, որ կյանքի կեսն արդեն անցել էր, նայում էր ետ և զգում, որ համարյա ոչնչ չէր արել: Նա էլ սովորական մեկն էր իր ընկերների շրջանում, համեստ էր, լռակյաց, սառնարյուն, բայց ոչ ոք չգիտեր, որ ինք ն էլ անքուն գիշերներ էր լուսացրել բանաստեղծություններ գրելով, երազելով լինել անվանի մեքենագետ, աշխարհահռչակ ճանապարհորդ, մեծ քիմիկոս… Նա որբ էր մեծացել, ընտանեկան կյանքի ու  ջերմությունից  զուրկ և մի տեսակ երկնչել էր իր զգացմունքների մեջ: Մանկությունը անց էր կացրել Լենինականի որբանոցներում, բայց հետո հաստատվել էր Երևանում: Ապրում էր մի փոքրիկ սենյակում: Չէր ծխում և հետևելով առողջությանը`զբաղվում էր սպորտով, իսկ ամենասիրած սպորտաձևը լողն էր. դեռ մանկուց աչքի էր ընկել լողի մեջ. Արփաչայը մանկության ժամանակ նրա և’ բաղնիքն էր, և’ ամենասիրելի բանն աշխարհում: Երևան տեղափոխվելուց հետո Զանգուն էր նրա ուրախությունը, իսկ աշխատանքի անցնելուց հետո ամառային հանգիստը անց էր կացնում կապուտաչյա Սևանի գրկում…

 Առաջին անգամ հանդիպումը Սևանի հետ եղել էր 1934 թվականին, և հենց առաջին օրից իսկ որոշել էր ամեն տարի այցի գալ Սևանին :

Առաջին իսկ պահից Սրևանը գերել էր, հմայել նրան…

Չեմ կարծում, որ արևի տակ գտնվի այսքան խաղաղ և այսքան գեղեցիկ անկյուն: Նրա գեղեցկությունը հայկական է, զուսպ, համեստ, վեհ, ինչպես, առհասարակ, լինում է իսկական գեղեցկությունը:  Հիշելով, որ այս վայրը եղել է նաև հոգևոր տքնության, ռազմական սխրագործությունների մի անառիկ ամրոց, հպարտանում ես դարերից եկող այս աննման ժառանգությամբ և դողում նրա ամեն մի կաթիլի, ինչպես քո սեփական արյան կաթիլի վրա…

  Այո’, արաջին անգամ, երբ ինքն այստեղ էր, ալիքները համբուրում էին ժայռը…

 Հիանալի ամառային օրերը հաջորդում էին մեկը մյուսին… Ահա այս ժամանակ է, որ նա տեսնում է տասնութ-տասնինը տարեկան մի աղջկա, որը այստեղ էր իր տատի և պապի հետ: Նրանք Արմավիրից էին…  Աղջկա զրնգուն ծիծաղը, լեռնային ծաղիկների հանդեպ տածած նրա սերը, նրա կայտառ ու թռվռուն արտաքինը գերել էր  իրեն:

Որքան էլ, որ մեր հերոսը փորձում էր ծանոթանալ այս ընտանիքի հետ, չէր ստացվում,  մինչև որ կյանքը հենց ի’նքն է կազմակերպում այդ հանդիպումը:

 Մի քանի օր եղանակը այնքան էր մռայլվել, որ մառախուղը ծածկել էր սարերը և իջել  մինչև լճի կեսը:

 Սոնյան, այլևս դուրս չէր գալիս նրա մտքից,,, բայց բախտը ինքն է նրանց հանդիպեցնում և կապում միմյանց…

 Հառաչում էր ալեկոծված ծովը և նրա սիրտն էլ ալեկոծվում , բաբախում էր Սոնեչկային նորից տեսնելու կարոտից…

Առավոտ էր, ինչպիսի առավոտ… Կապույտ երկինքն ,ասես, լվացվել էր. Գեղամա սարերը երբեք այնպես պարզ չէին գծագրվել, իսկ խաղաղ լիճը ծփում էր հազար ու մի գույների խաղով:

 Տղան սիրում էր լողալ. նա խաղում էր պսպղուն ալիքների հետ, նա սիրում էր լողալ հեռու, դեպի ծովի խորքը. դա նրան անասելի հաճույք էր պատճառում:

  Հենց այսպիսի մի առավոտ էր, երբ ահաբեկ ճիչեր լսելով` նա նետվում է լիճր և փրկում խեղդվողին…    Սոնեչկան էր…

 Ա’յո, ազատել էր նրան` արմավիրցի գեղեցկուհուն…

 Երկար, թաց հյուսերը փռվել էին նրա ուսերի վրա, նա հևում էր լույս աշխարհը նորից տեսնողի ագահությամբ, շրթունքները պիրկ էին, մորթը` փշաքաղված: Անընդհատ թարթում էր երկար թերթերունքները, որոնց վրայից գլորվում էին ջրի սառը կաթիլները, նրա գեղեցիկ աչքերի մեջ դեռ թրթռում էր մահվան սարսափը:

 Ահա այս միջադեպն էլ պատճառ է հանդիսանում  նրանց շփմանը…Սոնեչկայի տատիկն ու պապիկը անսահման երախտագիտությամբ էին լցվել նրա հանդեպ…

 Նրանք տղային այնպես են ընդունում, ինչպես Հռոմի ծերակույտը կընդուներ հաղթական վերադարձած իր զորավարներից մեկին:

 _Սոնեչկա’, աթոռ տուր ազատարարիդ, բալի’կս,- հուզմունքից լցված աչքերով  ասում էր ծերունին, սրանից թանկագին հյուր մեկ էլ ե՞րբ կունենանք:

 Այդ օրվանից նա ազատարար էր, նա ոչ միայն փրկել էր Սոնեչկայի կյանքր, այլ նաև երկու ծերունիներին էր ազատել անդառնալի վշտից, ցավից… Չէ՞ որ Սոնեչկան նրանց կյանքի միակ ուրախությունն էր, նրանց միակ հարազատը, նրանց միակ որդու, որը կնոջ հետ մահվան էր դատապարտվել, միակ ժառանգը…

_ Մահը միայն մահ չունի, որդի’ս, իսկ դու կյանք ես փրկել մահվան ձեռքերից, կյա’նք, և այն էլ մեր`ծերունիներիս միակ մխիթարությունը՝ մեր Սոնեչկային…

 Հետաքրքիր և անչափ բանիմաց կերպար էր Գուլիմիրյանց պապը, որի գերդաստանից միակ ժառանգը մնացել էր Սոնյան…

 Նա ամուսնացել էր քառասուն տարեկան հասակում, 1888-ին, երբ գրագրի պաշտոնով աշխատելիս է եղել երկաթուղու կայարանում: Հետաքրքիր տղամարդ է եղել նա և նման չի եղել այն ժամանակների Ռուսաստանի չեխովյան տիպի չինովնիկներին: Նա խաղաղ և ռոմանտիկ անցյալ է ունեցել, բայց ամեն վայրկյան ապրել է Տաճկահայաստանի ազատագրման սուրբ գաղափարով և միշտ երազել  գոնե մի անգամ տեսնել Հայաստանը:

Որդին` Աշակ Գուլամիրյանը` հայրենասեր հոր  հայրենասեր որդին, վերջացրել էր Լազարյան ճեմարանը, քաղաքացիական կռիվների ժամանակ զոհվել էր իր կնոջ հետ միասին Ուկրաինական տափաստաններում` ծերունի Գուլամիրյանների խնամքին թողնելով դեռ մի քանի ամսական Սոնիչկային…

 Հպարտ էր ծերունին, քանի որ որդին և հարսը զոհվել էին լավ գործի համար. Մահ իմացյալ` անմահություն է….Եվ նրա զավակների արյունը զուր չէր թափվել…

 Հայրենասեր կերպար էր այս ծերունին. Նա ամեն անգամ թոռնուհուն պատմում էր մե’րթ մագիստրոս Մսերյանցի, մե’րթ Աքիլլեսի նետով սպանված Զարմայր նահապետի, մե’րթ Պատկանյանցի և մե’րթ Արա Գեղեցիկի կին Նվարդի հայր Պռոշ թագավորի թրի մասին, այն կայծակնային, առասպելական թրի մասին, որ Արա Գեղեցիկի պես գայթակղեցրել էր Շամիրամ թագուհուն` պատճառ դառնալով մի շարք արյունալի կռիվների…

  ,, Եվ, ի վերջո, Պռոշ թագավորը Հայաստանը ազատելու համար անիծված Շամիրամի հարձակումներից, հրամայում է կայծակնային թուրը նետել այս լիճը, ու , երբ նետում են թուրը, փրփրում, փոթորկվում է Գեղամա լիճը և էն օրից էլ մնում այսպես խենթ ու փոթորկալի…,,

Նա պատմում էր, մեկնաբանում, որ շատ սխալ է վարվել Պռոշ թագավորը: Նա փոխարեն  այդ թրով թշնամուն ոչնչացնելու, հրամայեց ծովը նետել: Դե, իհարկե, դա առասսպել է, բայց ուսուցանող շատ բան կա այդ առասպելի մեջ: Մարդ երբեք իր պաշտպան սուրը դեն նետելու չէ… Այդպես է ասել և Ալիշանը.

                           Քաջ, կեցցուք քաջս և մեռցուք,

                           Եվ զոր ստացաք` պահեսցուք…

Այո’, նա ամեն քայլափոխի հայրենասիրության ոգով էր կրթում իր թոռնիկին…Միայն այն, որ նա տարիներով երազել էր տեսնել Հայաստանը, այցի գալ նրա նվիրական վայրերը, խոսում էր նրա հայրենանվեր լինելու մասին, հայկական արմատները նրան կանչում էին:

Այսպես էլ երկուսի համար էլ աննկատելի սկվել էր նրանց ընկերությունը. Սիրո զգացմունքը նրանց մեջ ծավալվում էլ էր այնքան բնականորեն, ինչպես նրանց շրջապատող բնության հակասություններով լի, սակայն ինչ-որ գեղեցիկ վերջաբանի ձգտող սիմֆոնիան:

 Իրար հաջորդող մեկը մյուսից գեղեցիկ օրերը էլ ավելի էր նրանց սրտերը կապում և ջերմացնում…  Անկրկնելի արևածագերը, ծովային հաճելի սառնությամբ լի թափանցիկ օդը և, հատկապես լուսնյակ գիշերները, երբ լիճը ծփում էր արծաթային խաղաղությամբ, պատանեկան հոգիները լցնում էին գեղեցիկ ու խորհրդավոր երազներով:

 Գեղեցիկ, պատկերավոր է նկարագրվում նրանց մաքուր, պարզ ու ինքնաբուխ սերը…

 Սքանչելի էր Սոնեչկան…  Նա միջահասակ էր, բարակիրան, գեղեցիկ կազմվածքով : Կարմիր ժապավեններով կապված նրա երկար, ոսկեգույն հյուսերը թիկունքի վրա գնում ու գալիս էին ժամացույցի ճոճանակների պես:

Նա, ասես, պատահական կերպով գտնված աշխարհի ամենահետաքրքիր գիրքը լիներ: Չնայած  դեռահաս տարիքին, նա զարմանալիորեն զարգացած էր, կարդացել էր համարյա բոլոր ռուս կլասիկներին, լավ գիտեր և եվրոպական գրականությունը` հատկապես գերմանականը, որին ծանոթ էր բնագրից… Նա ուղղակի ամաչում էր Սոնեչկայից` չիմանալով ո’չմի օտար լեզու… Երբեմն նաև նախանձով էր լցվում , երբ Սոնեչկան արտասանում էր Հայնեի ,,Ձկնորսի աղջիկը,, կամ ,, Ֆաուստ,,-ից մի փոքր հատված… Նա շատ լավ դատում էր նաև քաղաքական հարցերի մասին և իր դատողությունները լրացնում էր զարմանալիորեն սուր հիշողությամբ բերված ցիտատներով:Տասնիննամյա այդ աղջնակը ոչնչով նման չէր մյուս աղջիկներին: Երբեմն այնքան սառն ու չափված էր դատում, այնքան խորիմաստ ու նուրբ, որ թվում էր, թե առնվազն հիսունն անց կյանքի բովից անցած, սառնարյուն մի հասարակական գործիչ լիներ: Սակայն ներքինը մի ամբողջ աշխարհ էր, նուրբ ու մանվածապատ մի աշխարհ, որին կնախանձեր ամենակրթված կինը: Այո’, նա մեկ ազատ ու անկաշկանդ բնությունն էր հիշեցնում, մեկ զուսպ ու սառնարյուն քաղաքակրթությունը:

 Բայց նա նաև կամակոր էր, հպարտ, խոսքը ճակատին ասող, բայց իրավացի: Դա անչափ սազում էր նրա առողջ ու կենսուրախ, մի տեսակ կոփված արտաքինին…

 Նա կարողանում էր իր քնքուշ հայացքով, գեղեցիկ դիմագծերի վրա թրթռացող  թեթև , աշխույժ ու կենսալի բոցով ընդունել տալ տղային իր պարտությունը. և, իսկապես, տղան լիովին անձնատուր էր լինում նրա իշխանությանը:

Նրանք այնքան են կապվում միմյանց հետ, որ այլևս չէին պատկերացնում կյանքը առանց մեկմեկու…

Մի անգամ նույնիսկ նա խնդրում է տղային, որ իրեն լողալ սովորեցնի. նրա հետ ոչ մի բանից չէր վախենում:

Գեղեցիկ և պատկերավոր է Սևանի և այս սիրահար զույգերի նկարագրությունը:

Ներդարնակ էր նրաց միաձուլումը…

 Նրանք լողում էին լճի բացերը, կողք կողքի: Լիճը ցոլում էր նրանց շուրջը իր արծաթաոսկեգույն ալյակներով: Նա կատակում էր, և զրնգուն ծիծաղը տարածվում էր ջրերի վրայով: Երբեմն հանգստանալու համար նրանք ընտրում էին  ափերի այնպիսի խոռոչներ, որոնք անծանոթ էին շատերին: Համարյա թե իրար կպած` ջրից դուրս մնացած սլկուն ժայռի վրա, զգալով իրար հաղորդվող մարմինների հաճելի դողը, նրանք լուռ, երազային պահեր էիր անցկացնում` դիտելով իրենց առջև փռված լիճը: Լիճը նման էր կյանքի…

 Նրանք նման էին, նրանք երկուսն էլ որբեր էին, կյանքի ալիքներից ծեծված որբեր, որ հանդիպել էին հայրենի հողի վրա` Սևանի գեղեցիկ ափին:

 Ահա այստեղ էր նրանց սիրո ժայռը, նրանց սիրած վայրը, որտեղ էլ երդում տվեցին միմյանց, որ ինչքան կանգուն լինի այդ ժայռը, այնքան էլ հաստատուն պահեն իրենց սերը:

 Հենց այս ժայռն էլ նրանց սիրո խոստովանության ականավկան է լինում:

 Ցոլում էր լիճը` ասես վրան արծաթե անձրև էր մաղվում : Ալիքները համաչափ զարկվում էին ափին, և ցուրտ կաթիլներըև ցայտում էին նրանց վրա: Հենց այսպիսի սքանչելի մի օր էլ, հափշտակված լուսնային գիշերվա երազով, նրանք միմյանց սեր խոստովանեցին: Հենց այստեղ էլ նրանք երդվեցին մոտ ապագայում ստեղծել իրենց  սեփական բույնը, և լիճը, ասես, օրհնում էրնրանց սուրբ ուխտը..Եվ հենց այդ ժամանակ էլ Սոնեչկան վարդագույն գուաշով գրեց ժայռի վրա`,, 1936,,… Նրանք խոստացան, որ ամեն տարի այստեղ պիտի լինեն:

 Անցել էր քսան տարի…

Փոթորիկներն ու անձրևները լվացել էին ժայռը, սակայն  յուղի պես պսպղուն թվագիրը դեռ համառում էր մնալ այնպես, ինչպես Արտեմ Բագրատիչի փոթորիկների տակով անցած սրտի վրա…

 Եվ օրերն անցում էին մեկը մյուսի ետևից, մեկը մյուսից գեղեցիկ:

 Եվ… գալիս է և բաժանման օրը, որն ինչքան տխուր էր նրանց համար, նույնքան պայծառ ու արևոտ էր:

 Նրա սրտի մեջ, ասես, արտասվում էր Սևանը…

 Սոնյան մեկնում է Արմավիր, իսկ Արտեմ Բագրատիչը` Երևան… Որքան էր փոխվել նա. միանգամայն այլ մարդ էր դարձել: Սերը փոխել էր նրան. Տրամադրությունը միրտ բարձր էր, և ապրում էր մի նոր, ռոմանտիկ կյանքով և սպասում վաղուց երազած ինչ-որ գեղեցիկ բանի: Կարծես նոր էր զգում կյանքի զարկերակը իր շրջապատում. Ամեն ինչ գրավում էր նրան և հաճելի էր: Նա նույնիսկ սպիտակեցնում է տարիներով չնորոգված սենյակը, գնում է նոր գրապահարան, ծաղկամաններ և օրը մի նոր ձև էր տալիս սենյակի աղքատ կահավորանքին:

Շուտով ստանում է Սոնյայի նամակը: Առաջին անգամ կյանքում նա նամակ էր ստանում: Առաջին անգամ ապրում էր աշխարհում հարազատ ունեցող մարդու երջանկությունը…

Մի օր էլ նամակ է ստանում Գուլամիրյանց պապից, , որի մեջ նա հայտնում էր, որ թեպետ շատ կցանկանար նոից տեսնել Հայաստանը, բայց զգում է, որ ուժերը սպառվել են, դավաճանում են, սակայն այժմ  հանգիստ կարող է  մեռնել, քանի որ հասել էր իր  երազին, կատարել է իր ,,սուրբ ուխտը,,` ճանփորդելով ,,նվիրական աշխարհն Հայոց,,:

 Նա մի նվիրական երազանք էլ ուներ` թաղվել Հայաստանում, բայց դա շռայլություն կլիներ նրա համար, ուստի փափագում էր, որ իրեն այնպես թաղեն, որ ,,երեսը հայոց հողի կողմը լինի,,…

 Ի վերջո, նա հույս էր հայտնում, որ նա արձակուրդ կարողանա վերցնել և մի քանի օրով մեկնել Արմավիր, որպեսզի վերջին անգամ տեսնի և համբուրի ճակատը, քանի որ զգում է, որ իր վերջին ձմեռն է…

Ծերունու նախազգացումը կատարվում է… Մինչ Արտեմի հասնելը, նա մահանում է. .. Նրա Արմավիր հասնելու չորրորդ օրը մահանում է նաև Գուլամիրյանց տատը..

 Անակնկալ հարվածներից շշմած և գլուխը կորցրած Սոնյան իր մխիթարությունը

գտնում է իր միակ հարազատի, իր նախկին փրկչի մեջ… Եվ նրա միակ հարազատը ամբողջ սրտով կարեկցում և ապրում էր միայն նրա համար..

Այստեղ էլ հաստատվում է Արտեմը, մի քանի ամիս հետո նրանք արդեն գնում են զագս, և նա անցնում է աշխատանքի Արմավիրի Պետական բանկում:

 Այնուհետև սկիզբ է առնում նրանց գեղեցիկ, մտերմիկ ընտանեկան կյանքը…

_ Ես չեմ պատկերացնում ամուսանական կյանքի այնպիսի երջանիկ սկիզբ, ինչպիսին մերն էր: Աշխարհում մենք չունեինք ոչ ոք և կառչել էինք իրար իդեալական սիրով…

Նրանք գտլ էին իրար, երկու որբեր, որոնք երկուսն էլ հարազատի ջերմության և սիրո կարիք ունեին: Նրանք երջանիկ էին և չէին հավատում, որ այլևս մենակ չեն, որ ամուսնացել են, որ հարազատ ունեն…

 Այո’, Սոնյան այնքան գեղեցիկ էր, այնքան անակնկալ կերպով էր նրան գտել, որ վախենում էր նրան կորցնել…

 Գլորվում է աշունը և իր տեղը զիջում ցրտաշունչ ձմռանը:

 Սակայն Սոնյան ձգտում էր լինել դրսում, կինոներում,թատրոնում, հասարակական վայրերում, ձգտում էր, բայց չէր արտահայտվում: Արտեմը զգում էր դա, նրա սիրտը լցվում էր կարեկցանքով, զգում էր, որ նա վանդակի անսովոր թռչունի պես ձգտում էր ազատության: Ճի”շտ է, չէր արտահայտվում, բայց հաճախակի հիշում էր իր դպրոցական ընկերներին, այս կամ այն պիեսը, կինոժապավենը: Արտեմը նրան մի քանի անգամ տանում է կինո, թատրոն, բայց մինչև տուն հասնելը տանջվում է անհիմն խանդից: Սոնյային գրեթե ամենուր և ամենքը ճանաչում էին, շրջապատում էին ամեն քայլափոխի… Սոնեչկան սկզբում ծանոթացնում էր Արտեմին նրանց հետ, սակայն կարճ ժամանակ անց մոռանում էր նրա գոյության մասին, տարվում էր ընդհանուր ուրախ խոսակցություններով, դպրոցական հուշերով, իսկ Արտեմը բոլորից մոռացված` մի կողմ քաշված լսում էր ընդհանուր աղմուկը, որ մղձավանջի պես տրորում էր սիրտը:

Որքան հաճախակի էին դառնում հանդիպումները ընկերների հետ, ավելին` այցելությունները տուն, այնքան ավելի ու ավելի էր մռայլվում Արտեմի հոգին…

Սակայն Սոնյան կարողանում էր իր վարդի պես ժպտուն դեմքով  ջերմացներ նրա հոգուն իջած անբացատրելի սառնությունը:

Այնուհետև Սոնյան մտնում է աշխատանքի… Նա էլ զգում էր, որիր ընկերների կատակները, նրանց աշխուժությունը դուր չէր գալիս Արտեմին,որովհետև դա խորթ է եղել Արտեմին, որովհետև նա միշտ միայնակ է ապրել, որբի կյանքով է ապրել… Սոնյան այլ կերպ չէր կարող. Նրա հոգին էր ձգտում…

 Ահա այստեղ է երևան գալիս ազգային խառնվածքի ուժը…

_Հայաստանցիք առհասարակ խանդոտ են լինում, իսկ ռուսները` ընդհակառակը:

Սոնեչկան աշխատանքի է անցնում քաղսովետում` ընկեր Վորոբյովի մոտ, քարտուղարուհու պաշտոնով…

 Ալեքսանդր Վասիլևիչ Վորոբյովը համարյա հասակակից էր Արտեմին, գուցե մեկ-երկու տարով մեծ, սակայն ավելի ջահել էր երևում իր բաց մորթի, աշխույժ, կրակոտ աչքերի և, հատկապես, տաք բնավորության պատճառով: Նրան չէր կարելի գեղեցիկ տղամարդ համարել, բայց նրա շարժուձևերի, քայլվածքի մեջ մի այնպիսի հմայք ու հարգանք ներշնչող բան կար, որ կանանց հասկացողությամբ կոչվոմ է համակրելի: Նա ծնունդով Նեվինոմիսսկից էր, որը Արմավիրից գնացքով մոտ մի ժամվա ճանապարհ էր:

Ալեքսանդր Վասիլևիչը բազմակողմանի ընդունակությունների տեր էր. եթե նա իրավաբանական ֆակուլտետը վերջացրած չլիներ, նրանից և’լավ նկարիչ, և’ լավ զինվորական դուրս կգար: Երեխայի հետ երեխա էր, ծերունու հետ` ծերունի… Նա էլ Սոնեչկայից ոչ պակաս գրականություն գիտեր: Երբեմն նրանք վիճում էին այս կամ այն ռուս կամ կամ եվրոպական կլասիկների գործերի շուրջ: Այս ժամանակ էր, որ Արտեմին դուր էր գալիս նրանց վեճերը, հատկապես,երբ Սոնեչկան նրան նեղն էր գցում գերմանական գրականության հարցերում:

 Առաջին մարդն էր, որ դուր էր գալիս Արտեմին…նա ջերմ կերպով հետաքրքրվում էր Հայաստանով, Հայաստանի հին ու նոր կուլտուրայով և երեխայի պես հրճվում էր, երբ Արտեմը կարողանում էր նրան զարմացնել մեր նախնիների և ժամանակակիցների մեծ գործերով: Նա, իմանալով, թե ինչպես են ծանոթացել իրենք, ինչպես է Արտեմը փրկել Սոնյայի կյանքը, նրանց կապը համարում էր վիպական, նախանձելի, Արտեմին համարում էր ժամանակակից ասպետ և ափսոսում, որ եկող ամռանը նրանց հետ չի կարող Հայաստան այցելել` տեսնելու համար հատկապես կապուտաչյա գեղեցկուհուն` Սևանը, որի մասին շատ էր լսել իր հորից , որ 11-րդ բանակի հետ Հայաստան էր մտել սովետականացման օրերին:  Նա այս ընտանիքի լավագույն բարեկամն էր… Նա ընկերական էր, ազնիվ, պարզահոգի, ինչպես երեխան… Նա սիրով, հարգանքով էր լցված

դեպի Սոնեչկան և Արտեմը…

Բայց դա երկար չի տևում. խախտվում է Արտեմ Բագրատիչի վստահությունը…

Ճ’իրտ է, բավականին ակտիվացել էր, բայց չնայած բոլոր տեսակի ,,մշակումներին,,, կոլեկտիվի մեջ նորից հին մենակյացն էր մնացել, նրա մեջ դեռ իսպառ չէին ջնջվել նախկին պատենավոր մարդու հոգեբանությունը: Մի փոքրիկ առիթն էլ, ակնարկն էլ բավական էր, որ նրա ,,հին հիվանդությունը,, բորբոքվեր. Իսկ այս անգամ անդառնալի կերպով…..

 Դրա պատճառը եղավ հաշվապահ Կուզմա Կուզմիչը,որը հետագայում իմացվում է, որ մաքուր անցյալ չէր ունեցել… Արտեմը կասկածում էր նրան զեղծարարության մեջ, որն այդպես էլ չի կարողանում հայտնաբերել` չնայած կասկածների ճիշտ լինելուն… Համարյա պոչը բռնել էր, բայց նա կարողանում է հաշիվները այնպես դրստել, որ ստիպված էր նույնիսկ ներողություն խնդրել…Նա օրեցօր ավելի էր քծնում Արտեմին` աշխատելով նրա բարեկամությունը շահել:

Երբ Արտեմը նրան տուն էր ուղարկում, հորդորելով, որ պետք չէ մինչև ուշ գիրեր մնալ, նա ասում էր.

_ Ինչպես եք ինձ տուն ուղարկում, ես տանը անելիք չունեմ, ծեր եմ ու մենակ. այ, ձեր ջահելների տուն գնալն արժե` կին, երեխաներ…

Հենց այս մարդն էլ պատճառ է հանդիսանում Արտեմի և Սոնյայի բաժանմանը…

Եվ ահա մի օր Կուզմա Կուզմիչը ցավակցող բարեկամի, որդեսեր ծնողի պես զգուշացնում Է, որ Վորոբյովը սիրային կապերի մեջ է Սոնեչկայի հետ…

 Եվ սա ճակատագրական էր…

_Ես չէի կարող չհավատալ… Ես… նախ և առաջ, խանդոտ հայ էի, արևելքցի. Ես նախքան կնոջս աշխատանքի թույլ տալը` արդեն հիվանդագին կերպով մտածել էի այդ վտանգի մասին… Ոչինչ չէր փոխվել իմ մեջ. հինը մնացել էր պատյանիս ներքո, իսկ ,,մշակումները ,, կատարվել էին պատյանիս վրայից…

 Այո’, նա հավատում է և պատճառ չուներ չհավատալու… Սակայն նա` այդ վրիժառու զեղծարարը, փորձելով բարեկամանալ նրա հետ, ուզում էր մոռացության տալ իր զեղծման պատմությունը, որից հետո վրեժ լուծել… Ուսումնասիրելով նրա հոգեբանությունը, հայացքները ընտանեկան հարցերի մասին` գտել էր Արտեմի ամենաթույլ կողմը և հարվածն ուղղել խոցելի տեղին…

Սկսվում է Արտեմի խանդից կուրացած ահավոր ապրումների շրջանը… Նա տառապում էր` ահավոր կասկածով ու խանդով թունավորված:

Եթե մինչ այդ Վորոբյովի այցելությունները  ուրախություն էր բերում նրանց միատեսակ ու միապաղաղ կյանքին, երբեմն նույնիսկ Արտեմն ինքն էր խնդրում, որ Սոնյան Վորոբյովին աշխատանքից հետո իրենց տուն բերի, այժմ Վորոբյովի ամեն մի խոսքին, բառին հիվանդագին կերպով հետևում էր:

 Անախորժ ու տանջալի զգացողությունները, որոնք այրում էին նրա մթագնած ուղեղը, հանգիստ չէին տալիս նրան…

 Օրեցօր ավելի էր ատում նրան. մինչ այդ դուր եկող նրա ձայնը, շարժումներն իսկ նրան զզվելի, անկիրթ, ժպիտը ցինիկ էր թվում: Թվում էր, թե նրանք խոսքները մեկ արած` զգուշանում էին իրենից… Երբեմն, երբ Արտեմին անհայտ, աշխատանքին վերաբերող հարցի շուրջ նրանց մեջ կցկտուր խոսակցություն էր բացվում, Արտեմին թվում էր, որ դա սիրահարական ծածկախոսություն է…

 Կասկածն ամենուրեք տրիրակալ էր դարձել… Արտեմը օրեցօր նիհարում էր, մաշվում, իսկ նա գեղեցկանում էր: Լինում էին պահեր, երբ նա չէր ուզում հավատալ Կուզմիչի ասածին, սիրտը տարօրինակ կերպով փափկում էր, լցվում նախկին օրերի քնքշանքով, կարոտում էր նրան, ուզում էր գգվել, փայփայել, բայց հանկարծ կասկածի իժը նորից խայթում էր սիրտը…

Գնալով ավելի էր խորանում ,,հիվանդությունը,,… Աշխատանքային օրը վերջանալուն պես սկսում էր հետևել փորձված լրտեսի նման` փողոցներում լայնաբուն ծառերի հետևից, միջանցքների մութ խորշերից: Երբ Սոնյան մի քիչ ուշանում էր, կասակածի որդը սողում էր սրտի վրայից , և նա չէր կարողանում հանգստացնել բորբոքված երևակայությունը:

 Ահա թե ինչ օրեր էր ապրում  նա` խանդով և չարաղետ կասկածով լի մի կյանք, որը պայթում է մի փոքրիկ բացիկի պատճառով…

 Դա մի անանուն բացիկ էր, որ գտել էր աշխատավայրում` գրասեղանի վրա: Գրված էր`,,չքնել, երբ սիրահարները արթուն են,,…

Խանդը կուրացրել էր նրան… նա փակվել էր սենյակում` մինչ Սոնյան դռան ետևում հեծկլտալով` խնդրում էր բաց անել դուռը: Այդ պահին նա այնպիսի ապրումներ ուներ, ինչ կունենա թշնամու դիակի վրա կանգնած, վրեժը լուծած մեկը, որ հպարտանում էր իր տված մահացու հարվածով…

Արհամարհանքով , ատելությամբ և վրեժխնդրությամբ լցված Արտեմը ասում է, որ իրենց մեջ ամեն ինչ վերջացած է:

 _Հիվանդը դու ես, ողբալի’… ահա, թե ինչի համար էիր ուզում աշխատել…Քարտուղարուհի… Հասկանալի է, որ քեզ նմանների բառարանում սիրուհի նրանակում… Արմավիրցի ժուլիկ… ահա թե ինչպես ես փոխադարձում իմ վստահությունը, անիրա’վ. Եթե չէիր սիրում, գոնե մի քիչ հարգանք կունենայիր, չէ որ ես կյանքդ եմ փրկել, կյանքդ…

 Այնքան ատելություն, այնքան հեգնանք կար նրա խոսքերում այն մարդու հանդեպ, ու մ համար պատրաստ էր օրեր առաջ կյանքը զոհել…

 Խեղճ Սոնյան փորձում է արդարանալ, ասելով, որ դա զրպարտություն է…

Սակայն Արտեմը չէր հանգստանում. Խանդը, վրեժը ավելի զորեղ էր…

Եմ կատարվում է այն, ինչին չէր սպասում Արտեմը…

 _Գնա, Բագրատի’չ, բայց տե’ս, որ չփոշմանես…

 Եվ Արտեմը, որ, քիչ առաջ գոհ էր իր ջարդով, իր կործանիչ հարվածով նայում էր նրան` այդ միանգամայն ,,մերկացված,, կնոջը, հանկարծ զգում է, թե ինչպես մի բան փուլ է գալիս նրա մեջ, ասես` մարմնի ամբողջ լարված մեխանիզմը թուլացավ….  Բայց արդեն ուշ էր…

 Առավոտյան վաղ Արտեմը հեռանում է… Մի պահ ուզում է ներս գնալ, ընկնել նրա ոտքերը, պարզաբանել ամեն բան, բայց նույն կործանարար հպարտությունը  նրան դուրս է մղում…

  Արտեմը վերադառնում է Երևան…

 Անցնում է տասնութ տարի…

 Տասնութ տարի ապել հոգեկան տառապանքով, սպասումով… Սկզբում սպասում էր, որ Սոնյան կգրի, ներողություն կխնդրի, կամ կգա իր ետևից…Այդպես չէր եղել..

 Եվ ամեն տարի Արտեմը նրա հետ հանդիպում էր հենց Սըանի ափինէ այն ժայռի տակ, որտեղ երդվել էին… Արտեմը ապրում էր այն հուշերով: Այո’, ամեն տարի գալիս էր այդտեղ, տառապում էր, այրվում իր այդքան տխուր և աննորմալ կերպով վերջացած սիրո համար, որը օրեցօր ավելի էր խորանում նրա սրտում:

Այո’, խորանում էր, սակայն միաժամանակ նույն հիվանդագին հպարտությունը ձգում էր դեպի նա թռչող հոգու սանձերը…

 Սկսվում է Հայրենական մեծ պատերազմը: Շատերի հետ նա էլ մեկնում է ռազմաճակատ: Լինում է մարտի ամենաթեժ կետերում, մի քանի անգամ վիրավորվում: Քաի-քանի անգամ հենց մեռնելու համար ամենավտանգավոր գործողություններին է մասնակցում կամավոր կերպով, գոնե իր մահով արդարացնելու համար իր գոյությունը և այդ արդարացմամբ էլ հավիտյան մոռանալու իրեն տանջող ցավը… Վերքերը լավանում են, սպիանում, բայց նրա տխուր սիրո վերքը մնում է…

Անցնում են տարիներ… Եվ մեկ տարի առաջ` 1955 թվականին, որորում է իմանալ, թե ինչ եղավ նա` իր այնքան սիրելի Սոնյան…

Կյանքը նոր անակնկալ էր պատրաստել…

Այն տանը, ու ապրել էի ինքն ու Սոնյան, այժմ ապրում էր….

Երբ քաշում է դռան զանգը և անհանգիստ, սրտի թրթիռով սպասում, դուռը բացվում է և նրա առաջ կանգնում է նույն տասնութ-տասնիննամյա Սոնյան:

 Նա կարկամում է, լեզուն կապվում է. ինչպես կարող էր նա այդպես մնալ, երբ ինքը ծերացել էր արդեն, երբ տասնութ տարի էր աննցել…

Ճշտելով, որԳուլամիրյաններիբնակարանն է, ներս է մտնում… Ամեն ինչ գրեթե նույնն էր. պատին տեսնում է սև ջրջանակի մեջ առած Սոնյայի պատկերը,,,

 Նման էին, ինչպես մեջտեղից կիսած խնձորը…

 Այո’, նա իր աղջիկն էր, անարժան հոր, բայց արժանավոր մոր որբ մնացած աղջիկը, որին մայրը ` որպես հորից մնացած ժառանգություն տվել էր հոր անունը` Արտեմ-իս…

Նա ողբում էր իր կորցրած սերը , իր չգիտակցված երջանկությունը, որ այնպես թռել էր իր կույր խանդի և ինչ-որ ծերունի սրիկայի զրպարտությամբ. Ծերուկ, որի ցանած չար որոմը դեռ թունավորում էր այդ սրբազան, բայց արդեն ավերված տունը…

Սոնյան  մինչև գերեզման իր որբուկից թաքուն էր պահել տխուր անցյալ գաղտնիքը` չթունավորելու համար նրա մատաղ սիրտը անարժան հոր հիշատակով… Իսկ ինքը…կուրացած զրպարտությունից, բորբոքված խանդով, տարված հիվանդագին հպարտությամբ, նույնիսկ չէր էլ մտածել, որ կինը կարող է հղի լինել  և իր օրեցօր խորացող վշտի հետ միասին արևի տակ մեծացնել մի անմեղ որբուկի…

Նա գտնում է Վորոբյովին, որը պատերազմում մի ոտքն էր կորցրել… Նրանք գլուղ գիխի լացենլինում իրենց այնքան գեղեցիկ անցկացրած օրերի համար, որոնք, ավաղ, Սոնյայի պես էլ չէին դառնալու…

Նա արցունքն աչքերին երդվում է, որ ոչ մի կապ չի եղել նրանց մեջ, բացի ընկերական սուրբ կապից, որ վայել էր ազնիվ քաղաքացիներին:

Այո’, ինչպես մի անգամ նա ասել էր` դու հայկական վայրագ ես…

 Երբ իր ով լինելու մասին հայտնում է աղջկան,սկզբում նա չէր հավատում , հետո ընկնում է կրծքին, հեկեկում , և արցունքները ողողում են Սոնյայի մազերը հիշեցնոց նրա փարթամ հյուսերը:

 Արտեմ Բագրատիչը լռում է…

 Գեղամա սարերը պսպղում էին գունավառ թանկագին քարերի պես, որորները թռչում էին նրանց գլխի վրայով, իսկ ափում զբոսնում էր դեռևս ցերեկը տեսած գեղեցիկ այն զույգը…

_Ահա, դա նրանց ափն է, ափ, որին գգվում է Սևանի պայծառ ալիքը, իսկ մերնարդեն մամռած ժայռ է ու ավազ… Ախ, ինչքան կցանկանայի, որ նորից վերադառնար մեր առաջի ափը, և ես էլ շէի սխալվի. Ես կսիրեի նրան,կպաշտպանեի, ինչպես իմ սեփական սիրտը… Իսկ դա անկարելի է, այն, ինչ անցել է, ետ չես դարձնի. Հիմա պիտի մտածել միայն եղածը պինդ պահել…

 Այո’, քսան տարի հետո այդ նույն ափում կանգնած` արտասանում էր Արտեմիսը, ինչպես քսան տարի առաջ իր մայրը` գեղեցիկ Սոնյան…

Իսկ ,,Սիրո ժայռի,, վրա կարմիր գուաշով գրված, անձրևներից ու փոթորիկներից անջինջ մնացած ,,1936,, թիվը դեռ պահպանվում էր, որի հարազատ ծնունդն էր երջանկաշող աչքերով այդ նոր գեղեցկուհին…

                                 Բժշկի հուշատետրից

Այս վիպակն էլ մի գեղեցիկ, խորհրդավոր պատմություն է երկու սիրող սրտերի մասին, որտեղ, ի տարբերություն ,,Առաջին ափը,, վիպակի, սիրող սրտերը միաձուլվում են…

Այս վիպակում էլ հեղինակը գրիէ առնում պատմածը, ինչպես ,,Սևանի ափին,, վիպակի մեջ…

Հեղինակը գրի է առնում իր բժշկի հուշատետրից նրա սիրո պատմությունը…

Տարիներ անց խնդրում է թույլտվություն գրի առնելու համար….

1946 թվականի օգոստոսն էր , երբ նա քսանյոթ տարեկան էր, նոր էր վերջացրել բժշկական ինստիտուտը: Միջնակարգ կրթությունը ստացել էր հայրենի գյուղում, որտեղ էլ չորս տարի դասավանդել էր բուսաբանություն, որն իր սիրած առարկաներից էր:

 Երբեք մտքով չէր անցնում, որ կարող է բժիշկ դառնալ: Սիրում էր հայրենի գյուղի բուսական հարուստ աշխարհը, ամբողջ թելերով կապված էր բնության այդ անխոս, բայց մարդկային կյանքին այնքան նման բազմախորհուրդ աշխարհին…

 Մեր հերոսն էլ իր բոլորթելերով կապված էր բնության, ծառ ու ծաղկի հետ…

  Եվ նա` գյուղական անհայտ ուսուցիչը, այդ ժամանակ միայն ու միայն երազում էր լինել մեկը բնության այն վերափոխողներից:  Բույսերի բժիշկ դառնալու փոխարեն այժմ մարդկանց առողջության համար էր աշխատում… Իսկ որն այդ երկուսից առաջնայինը կյանքում, որովհետև թե’ մեկը, թե’ մյուսը պայմանավորված են առողջ գոյակցության առկայությամբ. մեկը առանց մյուսի չի կարող ապրել, և եթե ապրի էլ, այդ կյանքը կլինի անգույն, վայրի, հիվանդագին, զուրկ գեղեցկությունից և պոեզիայից…

 Ինչպես իր մյուս վիպակներում, այստեց էլ հեղինակը բնությունը պատկերում է խորհրդավոր, ներդաշնակ շրջապատին:

Գեղեցիկ է նկարագրված գյուղի հիասքանչ բնությունը:

Գյուղը նստած է բլրալանջի ահավոր ժայռաբեկորների վրա, լայնատարած

Հովհաննես Ղուկասըանը գրել է ոչ միայն պատմական թեմատիկայով, այլ նաև ժամանակակից, արդիական թեմայով`սիրո, մարդասիրության , գնահատանքի մասին է արտահայտել իր մտքերը ,,Առաջին ափը,, և ,, Բժշկի հուշատետրից,, վիպակներում:

Հովհաննես Ղուկասյանը կարողանում է թափանցել ընթերցողի հոգին, դիպչել նրա հոգու ամենանվիրական լարերին, հուզել, երազել և վերհիշել….

,,Առաջին ափ,, վիպակում ականատես ենք լինում մի ջերմ ու  քնքուշ, մի նվիրական սիրո պատմության, որի ուրախ վկան էր փրփրաշուրթ  Սևանը…

 Սևանը, որը

Վիպակը   հերոսները 

          Առաջին   ափը

Հովհաննես Ղուկասյանը գրել է ոչ միայն պատմական թեմատիկայով, այլ նաև ժամանակակից, արդիական թեմայով`սիրո, մարդասիրության , գնահատանքի մասին է արտահայտել իր մտքերը ,,Առաջին ափը,, և ,, Բժշկի հուշատետրից,, վիպակներում:

Հովհաննես Ղուկասյանը կարողանում է թափանցել ընթերցողի հոգին, դիպչել նրա հոգու ամենանվիրական լարերին, հուզել, երազել և վերհիշել….

,,Առաջին ափ,, վիպակում ականատես ենք լինում մի ջերմ ու  քնքուշ, մի նվիրական սիրո պատմության, որի ուրախ վկան էր փրփրաշուրթ  Սևանը…

 Սևանը, որի հրաշագեղ նկարագրությունը է’լ ավելի է ընթերցողի հոգին սիրով ու քնքշությամբ պարուրում…

 Հազար գույներ ստացած լիճը ամառային ոսկեվառ երեկոյի երկինք լիներ ասես… Ավազուտ ափը այրվում էր արևի ճառագայթների բոցով, որտեղ իրենց հանգիստն էին  վայելում կիսամերկ հովեկները:  Սևանի ափը տարվա այդ  ժամանակին լի էր պատանի ու երիտասարդ սիրահար  զույգերով, նկարիչներով, որոնք փորձում էին անմահացնել սևանյան գեղեցիկ օրերը:

 Ամեն բան այնքան ներդաշնակ էր և գեղեցիկ. կարծես լիճն էլ լցված լիներ հավիտենական սիրո տենչանքով, որ նա ինքն էլ զգում է իր գեղեցկության ուժը, իր հմայքը…

 Իսկապե’ս, գեղեցիկ և անչափ կենդանի է թե’ Սևանը, թե’ նրան շրջապատող լեռներն ու ժայռերը, բուսական աշխարհը:

  Հեղինակին թվում է, թե անխոս , պղնձափայլ ժայռը, որ զրկվել էր հետզհետե քաշվող լճի խոնավ համբույրից, մի ժամանակ համբուրող ալիքի հետ սիրահարներ են եղել, սակայն ինչ-որ բանի համար զոհել են իրենց սերը, իսկ այժմ կարոտում են միմյանց ….

Վիպակի հերոսներից է Արտեմ Բագրատիչը, որի հետ հեղինակը ընկերացել էր հանգստյան տուն գալու հենց երկրորդ օրը: Արտեմ Բագրատիչի կյանքի պատմությունն էլ այս վիպակի նյութն է հանդիսանում…

  Տարիներ առաջ, նա էլ այդ սիրահար զույգերի պես շրջում էր` իր սիրելիի հետ, շրջում էին իրենց ափով… ամեն տարի մի նոր ափ էր բացվել, և ամեն ափ ունեցել է իր այցելուները…լճի ալիքն էլ մի ժամանակ այցելել է այս ժայռին, այսինքն` այդ ժայռը եղել է նրանց  սիրո ափը… Հենց այդ ափի վրա էր տարիներ առաջ եղել նրա սիրահարվածությունը: Գուցե գար մի օր, երբ հեռացած ալիքը  հասներ իր ժայռին, բայց իր կորցրած սերը երբեք այլևս իրեն չէր հասնելու…

  Ժայռի վրա դեռ երևում էր 1936 թվականը: Այդ նրա սիրո թիվն էր, հենց այդ ժամանակ էլ նա այստեղ հանդիպել էր իր սիրուն, երբ արդեն քսանինը տարեկան էր…

 Այն ժամանակ մտածում էր, որ կյանքի կեսն արդեն անցել էր, նայում էր ետ և զգում, որ համարյա ոչնչ չէր արել: Նա էլ սովորական մեկն էր իր ընկերների շրջանում, համեստ էր, լռակյաց, սառնարյուն, բայց ոչ ոք չգիտեր, որ ինք ն էլ անքուն գիշերներ էր լուսացրել բանաստեղծություններ գրելով, երազելով լինել անվանի մեքենագետ, աշխարհահռչակ ճանապարհորդ, մեծ քիմիկոս… Նա որբ էր մեծացել, ընտանեկան կյանքի ու  ջերմությունից  զուրկ և մի տեսակ երկնչել էր իր զգացմունքների մեջ: Մանկությունը անց էր կացրել Լենինականի որբանոցներում, բայց հետո հաստատվել էր Երևանում: Ապրում էր մի փոքրիկ սենյակում: Չէր ծխում և հետևելով առողջությանը`զբաղվում էր սպորտով, իսկ ամենասիրած սպորտաձևը լողն էր. դեռ մանկուց աչքի էր ընկել լողի մեջ. Արփաչայը մանկության ժամանակ նրա և’ բաղնիքն էր, և’ ամենասիրելի բանն աշխարհում: Երևան տեղափոխվելուց հետո Զանգուն էր նրա ուրախությունը, իսկ աշխատանքի անցնելուց հետո ամառային հանգիստը անց էր կացնում կապուտաչյա Սևանի գրկում…

 Առաջին անգամ հանդիպումը Սևանի հետ եղել էր 1934 թվականին, և հենց առաջին օրից իսկ որոշել էր ամեն տարի այցի գալ Սևանին :

Առաջին իսկ պահից Սրևանը գերել էր, հմայել նրան…

Չեմ կարծում, որ արևի տակ գտնվի այսքան խաղաղ և այսքան գեղեցիկ անկյուն: Նրա գեղեցկությունը հայկական է, զուսպ, համեստ, վեհ, ինչպես, առհասարակ, լինում է իսկական գեղեցկությունը:  Հիշելով, որ այս վայրը եղել է նաև հոգևոր տքնության, ռազմական սխրագործությունների մի անառիկ ամրոց, հպարտանում ես դարերից եկող այս աննման ժառանգությամբ և դողում նրա ամեն մի կաթիլի, ինչպես քո սեփական արյան կաթիլի վրա…

  Այո’, արաջին անգամ, երբ ինքն այստեղ էր, ալիքները համբուրում էին ժայռը…

 Հիանալի ամառային օրերը հաջորդում էին մեկը մյուսին… Ահա այս ժամանակ է, որ նա տեսնում է տասնութ-տասնինը տարեկան մի աղջկա, որը այստեղ էր իր տատի և պապի հետ: Նրանք Արմավիրից էին…  Աղջկա զրնգուն ծիծաղը, լեռնային ծաղիկների հանդեպ տածած նրա սերը, նրա կայտառ ու թռվռուն արտաքինը գերել էր  իրեն:

Որքան էլ, որ մեր հերոսը փորձում էր ծանոթանալ այս ընտանիքի հետ, չէր ստացվում,  մինչև որ կյանքը հենց ի’նքն է կազմակերպում այդ հանդիպումը:

 Մի քանի օր եղանակը այնքան էր մռայլվել, որ մառախուղը ծածկել էր սարերը և իջել  մինչև լճի կեսը:

 Սոնյան, այլևս դուրս չէր գալիս նրա մտքից,,, բայց բախտը ինքն է նրանց հանդիպեցնում և կապում միմյանց…

 Հառաչում էր ալեկոծված ծովը և նրա սիրտն էլ ալեկոծվում , բաբախում էր Սոնեչկային նորից տեսնելու կարոտից…

Առավոտ էր, ինչպիսի առավոտ… Կապույտ երկինքն ,ասես, լվացվել էր. Գեղամա սարերը երբեք այնպես պարզ չէին գծագրվել, իսկ խաղաղ լիճը ծփում էր հազար ու մի գույների խաղով:

 Տղան սիրում էր լողալ. նա խաղում էր պսպղուն ալիքների հետ, նա սիրում էր լողալ հեռու, դեպի ծովի խորքը. դա նրան անասելի հաճույք էր պատճառում:

  Հենց այսպիսի մի առավոտ էր, երբ ահաբեկ ճիչեր լսելով` նա նետվում է լիճր և փրկում խեղդվողին…    Սոնեչկան էր…

 Ա’յո, ազատել էր նրան` արմավիրցի գեղեցկուհուն…

 Երկար, թաց հյուսերը փռվել