Просмотр содержимого документа
«Առակ, մայրենի-4-րդ»
Առակ
Առակը չափածո կամ արձակ փոքրածավալ ստեղծագործություն է, որն ունի այլաբանական իմաստ և բարոյախրատական բովանդակություն:
Առակը բաղկացած է 2 մասից՝ սյուժեից և բարոյախոսությունից: Սյուժեն դեպքերի, իրողությունների սեղմ շարադրանքն է, իսկ բարոյախոսությունը՝ առակի սկզբում կամ մեծ մասամբ վերջում արտահայտված եզրակացությունը: Առակի հերոսը մարդն է, ում կյանքի, բնավորության հոռի և բացասական գծերը ծաղրվում են այլաբանորեն:
Առակների առաջին հայտնի հեղինակը հույն Եզոպոսն է: Առակներով հարուստ է նաև հին հնդկական գրականությունը: Արևելյան ժողովուրդների մեջ տարածված են եղել Խիկար Իմաստունի և Մոլլա Նասրեդինի առակները:
Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց. «Սիրելի՛ զավակներս, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»: Հենց որ նա մեռավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին: Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց: Առակս ցուցանե, որ աշխատանքը գանձ է մարդկանց համար:
Առակներում կենդանիներն ու բույսերը խոսում են մարդկային լեզվով, աշխատում են, օգնում կամ խանգարում միմյանց: Առակներում գովաբանվում և խրախուսվում են լավը, բարին, բարոյականությունը, ջանասիրությունը, ազնվությունը, հայրենասիրությունը, ընկերասիրությունը, գեղեցիկը, մարդկայինը և, ընդհակառակը, ծաղրվում ու դատապարտվում են վատը, չարը, տգեղն ու անմարդկայինը, դավաճանությունն ու վախկոտությունը: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն: Այդպիսիք են Աստվածաշնչում պահպանված Սողոմոնի առակները, որոնք մեծ ազդեցություն են թողել գրեթե բոլոր ժողովուրդների մտածելակերպի վրա:
- Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն, կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, մնացած տեգով նշան բռնեց և վիրավորեց եղջերվին: Եվ զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»: Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց բարերարներին, որի համար և Աստված պատժում է նրանց:
Առակների առաջին հայտնի հեղինակը հույն Եզոպոսն է: Առակներով հարուստ է նաև հին հնդկական գրականությունը: Արևելյան ժողովուրդների մեջ տարածված են եղել Խիկար Իմաստունի և Մոլլա Նասրեդինի առակները:
- Մի առյուծ կորյուն ծնեց, և հավաքվեցին կենդանիները կորյունին տեսնելու և ուրախանալու: Աղվեսն եկավ և հանդեսի ժամանակ, բազմության մեջ առյուծին նախատեց բարձրաձայն և անարգեց,թե այդ է քո զորությունը, որ ծնում ես միայն մի կորյուն և ոչ բազմաթիվ: Առյուծը հանդարտաբար պատասխանեց և ասաց. «Այո, ես ծնում եմ մի կորյուն, բայց առյուծ եմ ծնում և ոչ քեզ մնան աղվես»:
Հայ գրականության մեջ առակագրությունն սկզբնավորվել է թարգմանությունների միջոցով. դրանք ամփոփվել են «Բարվախոս» («Բարոյախոս») և «Ոլիմպիանի (Ողոմպիանի) առակները» ժողովածուներում, որոնք հունարենից թարգմանվել են V–VI դարերում, այլ տվյալով՝ VII դարում: XI–XIII դարերում ձևավորվել է հայ ինքնուրույն առակագրությունը: Մեծ ժողովրդականություն են վայելել Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցու առակները: Վարդան Այգեկցու անունով պահպանվել են առակների ժողովածուներ, որոնցից ամենահայտնին «Աղվեսագիրքն» է (նկարահանվել է մուլտֆիլմ, 1975 թ., Հայֆիլմ): Ահա «Իմաստուն զինվորը» առակը «Աղվեսագրքից»:
Առակներն այժմ էլ պատմվում և պահպանվում են ժողովրդի մեջ: Նշանավոր առակագիրներ են ֆրանսիացի Ժան դը Լաֆոնթենը և ռուս Իվան Կռիլովը: Հայ գրականության մեջ առակներ են գրել նաև Խաչատուր Աբովյանը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Խնկո Ապերը, Հովհաննես Շիրազը, Մկրտիչ Կորյունը և ուրիշներ:
- Մի ոմն իմաստուն զինվոր պատերազմ էր գնում և նա երկու ոտքով կաղ էր: Եվ զինվորներից մեկը նրան ասաց. «Ով ողորմելի, ու՞ր ես գնում: Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող»: Եվ նա ասաց. «Ով անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, և կռվելու, և հաղթելու»: