СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

առակի օրինակելի պլան

Нажмите, чтобы узнать подробности

   Դասի  նպատակը.- Խոսքի զարգացում, բնության  պահպանության, լավության, բարության, համարձակության, ճշտախոսության, լավությունը գնահատելու ունակության դաստիարակություն,  երախտամոռության, չարության  քննադատություն:

Просмотр содержимого документа
« առակի օրինակելի պլան»

ԱԹԱԲԵԿ ԽՆԿՈՅԱՆԻ















ԽՈԶՆ ՈՒ ԱԳՌԱՎԸ

ԱՌԱԿԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԼԱՆ


























Դասի թեման. - «Խոզն ու ագռավը»


Դասի նպատակը.- Խոսքի զարգացում, բնության պահպանության, լավության, բարության, համարձակության, ճշտախոսության, լավությունը գնահատելու ունակության դաստիարակություն, երախտամոռության, չարության քննադատություն:

Դասի կահավորումը.- Աթաբեկ Խնկոյանի մեծադիր նկարը, ընտանի և վայրի թռչունների ու կենդանիների նկարներ, բառային քարտեր:

Դասի ընթացքը.-

1.Կազմակերպական էտապ: Աշակերտների նախապատրաստումը դասին, դասի նպատակների և խնդիրների բացահայտում:

Կազմակերպչական էտապի բովանդակությունը.- ուսուցչի և աշակերտների փոխադարձ ողջունում, բացակաների բացահայտում, դասասենյակի սանիտարական վիճակի ստուգում, աշակերտների պատրաստվածության ստուգում:

Գրատախտակին գրել դասի թեման և նպատակը:

2. Տնային աշխատանքների ստուգում: Անցած դասին հանձնարարված էր հորինել խառյակներ գարնան վերաբերյալ և նկարել այդ քառյակներին համապատասխան նկարներ:

3. Նոր նյութի հաղորդում:

1) Նախապատրաստական զրույց:

Աշակերտների ուշադրությունը կենտրոնացնել նոր նյութի ճանաչողական կողմի վրա: Անցկացնել նախապատրաստական զրույց կենդանիների ու թռչունների մասին: Ցույց տալ ընտանի կենդանիների նկարներ (կով, ոչխար, շուն, խոզ), վայրի կենդանիների նկարներ (գայլ, աղվես, նապաստակ), ընտանի թռչունների (հավ, բադ, սագ) ու վայրի թռչունների (ագռավ, արծիվ, բազե, կաչաղակ) նկարներ:

Նոր ուսումնական նյութի յուրացումն արդյունավետ դարձնելու համար կարելի է առաջադրել ընտանի ու վայրի կենդանիներին վերաբերող հանելուկներ, որ երեխաները գուշակեն.

Սև, կռավան, չարալեզու

Փայլուն իրեր է նա սիրում,

Ծառից ծառ է թռչկոտում,

500 տարի է նա ապրում:

(ագռավ)

Կամ'

Փնթի, շատակեր կենդանի

Սիրում է կաղին հյութալի,

Ցեխի մեջ հաճույքով թավալվում,

Լավությունը նա չի գնահատում:

(խոզ)

Արտասանվում են ոտանավորներ թռչունների ու կենդանիների մասին:

(Ղ. Աղայանի «Ծիծեռնակին», «Փնթի Սեթը» և այլն:

Ուսուցիչն առանձնացնում է խոզի ու ագռավի նկարները: Եվ ասում է թեմայի վերնագիրը, որն այսօր պետք է ուսումնասիրեն: Դա Ա. Խնկոյանի «Խոզն ու ագռավը» առակն է: Նա ցույց է տալիս Ա. Խնկոյանի մեծադիր նկարը: Ասում է, որ Ա. Խնկոյանը մանկական գրող է: Ունի բազմաթիվ բանասնեղծություններ և առակներ երեխաների համար: Այսօր մենք ծանոթանալու ենք նրա «Խոզն ու ագռավը» առակի հետ: Նա բացատրում է, որ առակներն այնպիսի ստեղծագործություններ են, որոնց մեջ հիմնականում հանդես են գալիս առարկաներ, բույսեր, կենդանիներ ու թռչուններ: Հեղինակները նրանց օժտում են խոսելու և մարդկային արաքներ կատարելու հատկություններով: Առակների միջոցով բացահայտվում է այս կամ այն կենդանու դրական կամ բացասական վարքագիծը: Բայց իրականում խոսքը ոչ թե կենդանիների կամ թռչունների մասին է, այլ՝ մարդկանց արաքների: Ժողովուրդն ասումէ՝ «Կուժ՝ քեզ կասեմ, կուլա՝ դու լսիր»: Նշանակում է՝ հեղինակը կեդանիների միջոցով գնահատում կամ քննադատում է մարդկանց դրական կամ բացասական արարքները: Հայ առակագիրներից են Մխիթար Գոշը, Վարդան Այգեկցին, Խաչատուր Աբովյանը: Առակներ գրել են նաև մանուկների սիրելի հեղինակներ Հոավհաննես Թումանյանը, Աթաբեկ Խնկոյանը: Աթաբեկ Խնկոյանը (ուսուցիչը ցույց է տալիս նկարը) երեխաներին հայտնի է ԽՆԿՈ –ԱՊԵՐ անունով: Նա շատ առակներ է գրել երեխաների համար: Դրանցից են՝ «Մկների ժողովը», «Գայլն ու գառը», «Ճպուռն ու մրջյունը», «Խոզն ու ագռավը»: Վերջինիս մեջ խոզը ներկայացվում է որպես կեղտոտ, երախտամոռ, անշնորհակալ կենդանի, իսկ ագռավը՝ որպես ճշմարտախոս, թերությունները ճակատին ասող ու դրա համար չսիրված թռչուն:

2) Առակի ընթերցումը ուսուցչի կողմից:

Ուսուցիչն ընթերցում է առակը(առաջին անգամ առանց դասագրքերը բացելու): Երկրորդ անգամ ընթերցելու ժամանակ երեխաները բացում են դասագրքերը և հետևում՝ ուշադրոթյուն դարձնելով ուսուցչի առոգանությանը: Ագռավի խոսքը հնչում է որպես հանդիմանություն, մեղադրանք երախտամոռ խոզին, որը չի հասկանում կաղնու տված օգուտը և քանդում է ծառի արմատները:


Խոզն ու ագռավը

Մի դարավոր կաղնու տակ

Խոզը ագահ ու անհագ,

Այնքան կաղին զխտվեց,

Որ ցած ընկավ ու փռվեց:

Զարթնեց քնից ու տակից

Ծառը փորեց արմատից:

-Ի՞նչ ես անում, ա՛յ անգետ,-

Ագռավն ասավ վերևից:

Խա՞ղ ես անում ծառի հետ,

Կչորանա արմատից:

-Չորանում է՝ չորանա,

Ինձ ի՞նչ օգու՝ զորանա,

Միայն կաղին ունենամ,

Ուտեմ, պառկեմ, գիրանամ:

-Ա՛յ ապերախտ կենդանի,

Ով քեզ նման վիզ ունի,

Իր կույր աչքով չի տեսնի,

Որ կաղինը հյութալի

Լոկ այս ծառն է քեզ տալի,-

Ագռավն ասավ խոզուկին,

Այն կախգլուխ կուզիկին:

Երկրորդ ընթերցումից հետո ուսուցիչը մի քանի հարցեր է տալիս աշակերտներին:

1.Ո՞ր կենդանին ձեզ դուր եկավ և ինչու՞:

2.Ինչպիսի՞ն էր խոզը:

3.Ինչպիսի՞ն էր ագռավը:

4.Ո՞վ էր ճիշտ նրանցից:


Աշակերտները պատասխանում են տրված հարցերին: Սկսվում է աշխույժ զրույց:

3) Առակի ընթերցումը աշակերտների կողմից:

Առակը մի քանի անգամ ընթերցում են աշակերտները՝ ըստ առանձին մասերի վերլուծելով նրա բովանդակությունը:

Առաջին մասը վերաբերում է ընդհանուր նկարագրությանը՝ որտե՞ղ և ին՞չ կատարվեց:

Երկրորդ մասը ագռավի խոսքն է: Նա հանդիմանում է խոզին, որը քանդում է կաղնու տակը, դուրս է հանում նրա արմատները: Ագռավն զգուշացնում է, որ խոզը դադարեցնի քանդելը:

Երրրորդ մասը վերաբերում է խոզին, որը շատ անմիտ է և երախտամոռ:

Չորրորդ մասը նունպես ագրավի խոսքն է, որը հանդիմանում է խոզին՝ վատ արաքի համար և եզրակացնում, որ ով չի կարող վերև նայել, նա չի կարող տեսնել, որ այն կաղինը, որն ինքը ուտում է, այս ծառն է լոկ տալիս:

Այնուհետև մեկ անգամ ևս բացահայտվում ու տրվում է կերպարների բնութագիրը: Խոզը հանդես է գալիս որպես լավությունը չգնահատող, երախտամոռ, չար ու չարախոս անձնավորություն, իսկ ագռավը՝ որպես համարձակ, անվախ ու ճշմարտախոս, խոսքը ճակատին ասող, վատը քննադատող անձնավորություն:

4.Բառային աշխատանք:

ա)գրատախտակին գրել ու բացատրել անհասկանալի բառերի իմաստները և պահանջել, որ բառատետրերում գրեն ու սովորեն:՝

անհագ - անկուշտ, չհագեցող

զխտվել - չափից ավելի ուտել

անգետ - անհասկացող, հիմար

զորանալ- աճել, հզորանալ

լոկ - միայն

բ)գտնել խոզին բնութագրող բառեր և կազմել բառակապակցություններ (ագահ խոզ, անհագ խոզ):

գ) գտնել կաղնուն բնութագրող բառեր և կազմել բառակապակցություններ (դարավոր կաղնի):

դ) գտնել կաղինը բնութագրող բառեր և կազմել բառակապակցություններ

(հյութալի կաղին):

ե) գտնել առաջին քառատողի խոզը ենթակայի հետ գործածված ստորոգյալները (զխտվեց, ցած ընկավ, փռվեց):

զ)կազմել նախադասություններ խոզ, ագռավ բառերով, գտնել ենթականերն ու ստորոգյալները:

5.Տնայն հանձնարարություն:

Հանձնարարվում է սովորել կարդալ, ընթերցել դերերով, առակի միջից գտնել հոմանիշներ ու հականիշներ, բնութագրել խոզին ու ագռավին, պատմել առակի բովանդակությունը: Գտնել առածներ, ասացվածքներ ու հանելուկներ այս առակի բովանդակության վերաբերյալ: