СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Առակի ծնունդը օրվա դասի պլան

Нажмите, чтобы узнать подробности

  1. Հասկանալով և արտահայտիչ կընթերցի արձակ և չափածո գրական տեքստեր:
  2. Կարտահայտի մտքեր հերոսների ու նրանց խոսքերի, մտքերի, արարքների վերաբերյալ:

Просмотр содержимого документа
«Առակի ծնունդը օրվա դասի պլան»

Օրվա դասի պլան
Մայրենի
3-րդ դասարան

Թեման- «Առակի ծնունդը»:
Ուսուցիչ՝ Գայանե Ասմարյան

Դասի նպատակը

Դասի ավարտին աշակերտները ․․․

  • Հասկանալով և արտահայտիչ կընթերցի արձակ և չափածո գրական տեքստեր:

  • Կարտահայտի մտքեր հերոսների ու նրանց խոսքերի, մտքերի, արարքների վերաբերյալ:

  • Կտարբերի գրական և ոչ գրական տեքստերը, գրական տեքստերի տեսակները (բանաստեղծություն, հեքիաթ, առակ, պատմվածք) և մանրապատում ստեղծ-ները:

  • Կվերհիշեն, թե ինչ է գոյականը և ինչ հարցերի է պատասխանում:

Վերջնարդյունք.

  • Ստեղծագործության կերպարային, տրամաբանական և զգայական միասնության ընկալում:

  • Ստեղծագործելու ունակության զարգացում:

  • Իմանան ինչ է գոյականը և ինչ հարցերի է պատասխանում:

Լեզվատրամաբանական աշխատանք

  • Կկարողանան գտնել գործողություն ցույց տվող բառեր:



Ընդհանրական խաչվող հասկացությունները

  • Տարբեր մարդկանց կենցաղը, անձնական պատմությունները, ձեռքբերումները, դերը որոշակի ժամանակաշրջանում և վայրում:

  • Ժամանակի և տարածության ըմբռնումը տեքստը ուսումնասիրելիս։



Դասի տիպը` համակցված
Դասի ընթացքում կիրառվող մեթոդներ՝ մտքերի տարափ, զրույց, հարց ու պատասխան, հնգյակ

Դասի ընթացքը՝ ԽԻԿ համակարգով

Խթանման փուլ՝ 10-12 րոպե

Նախապատրաստական զրույց, թե ինչպես կարող է ծնվել առակը: Երեխաների որոշ պատասխաններ գրառել գրատախտակի վրա:

Իմաստի ընկալում՝ 30 րոպե

Իրականացվում է դադարներով տեքստի բարձրաձայն ընթերցում ուսուցչի կողմից: Դադարներով ընթերցելիս ուսուցիչը կատարում է կանգառներ և լսում երեխաների ենթադրությունները:

Առաջին կանգառ - Ինչո՞ւ միջև գլխարկը կորցնելը այդպիսի բան չէր ասում:

Երկրորդ կանգառ -Իսկ ես ուզում եմ, որ իմ նախանձ թագավորի մասին բոլորն իմանան:

Երրորդ կանգառ - Բայց ինձ չանես հայտառակ:

Չորրորդ կանգառ - Ինձ կհասկանան,- մտահոգվեց պատմությունը:

Այնուհետև բարձրաձայն ընթերցում սովորողների կողմից:

Բառային աշխատանք

Նորածանոթ բառերի իմաստների ճշգրտում և բացահայտում:
Նորածանոթ բառերի բացատրությունը գրել գրատախտակի վրա, իսկ աշակերտները բացատրական բառերը գրում են բացատրական բառարանում, ուղղագրական բառերը` ուղղագրականում:

Բառը

Բացատրությունը

Կիրառությունը

անօթևան

անտուն, թափառական

անօթև մարդ

շքախումբ

մարդկանց խումբ, որ ուղեկցում է թագավորին

թագավորը շրջում է իր շքախմբ

ստրուկ

ազատությունից զուրկ, հպատակ գերի

ստրուկները միշտ պայքարել են իրենց ազատության համար



Տեքստի ընթերցումից հետո աշխատանք ուսումնական կենտրոններում:

Նկարիչները պատկերում են պատմությանը և առակին ( պատմությանը մարդկանց տեսքով, առակին` կենդանիների):

Հարցասերները պատասխանում են դասի վերջին գտնվող հարցերին գրավոր:

Հումորասերները որևէ խնդուկ կան հումոր են գրում:

Ստեղծագործողները փոխում են առակի ավարտը:

Լեզվագիտակները կատարում է ինքնուրույն աշխատանք դասագրքի առաջադրրանք 1-ի շուրջ գործողություն ցույց տվող բառերի վերաբերյալ:

Կշռադատում` 3 րոպե

Անդրադարձ

  • համընկան երեխաների կանխատեսումները տեքստ

  • ինչով է առակը նման պատմությանը և ինչու է տարբերվում


Ամփոփում` գրել հնգյակ:

Առակ

Կարճ, հանգամավորված,

Կարդալ, վերլուծել, հասկանալ,

Օգնում է տարբերել չարն ու բարին:

Պատմություն:

Գնահատում

Տնային աշխատանքի հանձնարարում.

Վարժ. 2, դասը հանձնարարել կարդալ





3



Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!