СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Առարկայական չափորոշիչների և ծրագրերի քննարկում

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Քննարկումը նախատեսված է ուսուցիչների համար:Ուսուցիչները հանդես եկան իրենց մեկնաբանություններով,ներկայացրին իրենց դիտարկումները,առաջարկությունները:

Просмотр содержимого документа
«Առարկայական չափորոշիչների և ծրագրերի քննարկում»


Հանրակրթական պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագծի քննարկում

Ցանկացած նոր բան դժվարությամբ է ընդունվում,սակայն ամեն մի բարեփոխում արդեն առաջընթաց է:Ընթերցելով հայոց լեզվի և գրականության չափորոշիչներն ու ծրագրերը՝բախվում ես առկա բազում հարցերի,որոնց պատասխանները միգուցե պարզ կդառնան,երբ հստակորեն լուսաբանվեն ուսուցիչների վերապատրաստումների ժամանակ,եիբ յուրաքանչյուր խնդրի շուրջ երկխոսելու հնարավորություն լինի:Անհասկանալի են նույնիսկ շատ եզրույթներ:Կարծում եմ՝հայոց լեզվի և գրականության ուսուցչի հիմնական խնդիրը պետք է լինի ազգային գաղափարախոսության սերմանումը և տարածումը,որի գլխավոր հատկանիշներից մեկը ազգային ինքնատիպության պահպանումն է:Իհարկե դա չի նշանակում,որ պետք է հեռու մնանք համամարդկային մնայուն արժեքներից:Բայց համեմատվել եվրոպական երկրների կենսամակարդակին,տեղավորվել սոցիալական միևնույն հարթության մեջ,իհարկե անհնար է:

Հաճախ ստեղծագործության նկատմամբ սովորողը հետաքրքրություն է դրսևորում այն ժամանակ,երբ ծանոթանում է գրողի կենսագրությանը,արժևորում նրան ոչ միայն որպես լավագույն գրողի,այլև որպես լավագույն մարդու,քաղաքացու:Միթե՚ չենք կարող գրողներին մոտիկից ծանոթացնելով՝ապահովել վերջնարդյունքը,որի դեպքում մարդը դառնում է ավելի լավը,այսինքն ձևավորվում է սովորողի անձնային նկարագիրը,արժեհամակարգը:Միթե՚ հնարավոր է ուսուցանել միայն ժանրային բաժանումով,առանց ժամանակագրական կարգով հեղինակների ուսուցմամբ,որն՚ է տեքստերի ընտրության հարցում օրինաչափությունը:

Իսկ որքա՚ն է դժվարանում 30 և ավելի աշակերտներ ունեցող դասարաններում ուսուցչի աշխատանքը միավորային՝վերջնարդյունքների համաձայն,սանդղակներով գնահատելիս,երբ տարիքային ամեն խմբի համար սահմանված են 4-5 կետով չափանիշներ:Եթե ամեն հասկացությունը գնահատման հիմքն է,ապա փաստորեն ուսուցիչն ինքն է կազմելու միավորային գնահատման սանդղակները՝առաջնորդվելով ամեն դասի համար սահմանված վեջնարդյունքներով(Կ.Հ.Մայիլյան):

Դեմ չեմ չափորոշիչները գրելու մեթոդին:Կարծես սարդոստայն լինի՝մեկ բարդ խճիճ է թվում,մեկ՝կրկնություն արդեն ասվածի,չնայած որ խորքային առումով հնից շատ էլ չի տարբերվում:Դեմ եմ վերջնարդյունքներ կոչվածի մեջ նոր պահանջների պատրանք ստեղծելուն:Օրինակ՝ինչ է նշանակում երկչափ կրթությունից անցում եռաչափ կրթության:Գիտելիքին և հմտություններին ավելացել է հասկացություն բառը:Համաձայն եմ,որ գրականության ցանկը պետք է թարմացնել,որովհետև հին գրականությունը,որքան էլ դասական,այսօրվա սովորողի առօրյային,ընկերներին,զբաղմունքներին,հաճույքներին չեն վերաբերում:Որքան էլ Սունդուկյանը,Մուրացանը ազգային արժեքներ են,միևնույն է,աշակերտը չի սիրում,որովհետև իրենը չէ,իրենից շատ հեռու է:

Դեմ եմ ընտրված ժամանակակից գրականության ցանկին.չմոռանանք,որ այսօր չեն ընթերցում:Կարծում եմ՝իրատեսական չէ,որ առաջադրվում են հեղինակները,իսկ գործերի ընտրությունը թողել ուսուցչի և աշակերտի համատեղ նախասիրությանը:Սրանից բխող դժվարությունները հաշվի չեն առնվել:Դեմ եմ,որ խեղաթյուրվել է գրականության ժամանակագրությունը:Լուրջ քննարկման թեմա է 9-րդ դասարանի գրականության ավարտական քննությունը:

Նպատակահարմար չէ 5-6-րդ դասարանների ինտեգրված առարկան այդքան բողոքներից հետո թողնել նույնը,ավելին՝ավելի խճճել են հ.լեզվի ծրագիրը:

Առաջարկում եմ՝անցկացնել չափորոշիչների մրցույթ...,պարզեցնել,բեռնաթափել չափորոշչային պահանջները.դրանք մեկ դասաժամի անելիք չեն:Հստակություն մտցնել ծրագրերի մեջ(Հ.Սիմոնյան):

Հիմնականում դրական եմ վերաբերվում նոր չափորոշիչներին:Գովելի է,որ աշակերտը կարողանա կիրառել իմացածը:Սակայն կան չպարզաբանված հարցեր,օրինակ,անհասկանալի է թե ինչու չի գնահատվում 5-րդ դասաիանի առաջին կիսամյակը:

Քննադատաբար չեմ վերաբերվում ,առարկաների համատեղ մատուցմանը,կողմ եմ ծրագրերի հիմնավորված բեռնաթափմանը(Կ.Թորոսյան):

Փոփոխությունները համապատասխանում է այս սերնդի պահանջներին,աշակերտներին հարկավոր չէ ծանրաբեռնել հիմնական դպրոցում,անհրաժեշտության դեպքում այն կլրացնի ավագ դպրոցում:

Նորը դժվար է ընդունվում,կիրառելու դեպքում՝հետաքրքիր(Վ.Խարազյան):

1



Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!