СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Առասպել, մայրենի

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Առասպել, մայրենի»

Առասպել

Առասպել , միֆ ( հուն․ ՝ μύθος -խոսք,  ասքավանդություն ), ժողովրդական  բանահյուսության  վիպերգական  ժանրերից  մեկը, որի մեջ գերբնական ու չափազանցված ձևով արտացոլվել են հնագույն  ժողովուրդների  կյանքի կարևորագույն դեպքերը, աշխարհի վերաբերյալ մարդկանց պատկերացումներն ու ընկալումները։ Առասպելների հիմքում, հիմնականում, ընկած են եղել տվյալ  ցեղի , ժողովրդի կյանքում տեղի ունեցած իրական դեպքերը, սակայն բնության դեմ դեռևս անզոր մարդն իր սնոտիապաշտ մտածողությամբ երևույթները բացատրել է որպես  աստվածների  և  ոգիների  գերբնական ուժի արտահայտություն։ Այդ պատճառով էլ իրական հիմք ունեցող դեպքերի ու հերոսների պատմությունն ի սկզբանե ընդունել է չափազանցված և գերբնական բնույթ։ Չնայած դրան, առասպելներն օգնում են որոշակի պատկերացում կազմելու հնագույն ժողովուրդների հատկապես նախագրային շրջանի պատմության վերաբերյալ։ Աշխարհում մեծ ճանաչում ունեն  ԱնթեյիՊրոմեթևսիՀերկուլեսիԻկարի  մասին և այլ հին հունական առասպելներ, որոնց մեջ բանաստեղծորեն արտահայտվում են հին  հույների  աշխարհըմբռնումն ու գեղարվեստական մտածողությունը։  Մովսես Խորենացու   «Հայոց պատմության» շնորհիվ պահպանվել և մեզ են հասել  հայ  ժողովրդի ստեղծած՝  «Հայկ և Բել»«Արա Գեղեցիկ և Շամիրամ»«Վահագնի ծնունդը»«Տորք Անգեղ» առասպելները։ Առասպելներից շատերը հետագայում ենթարկվել են գրական մշակման (օրինակ՝  Էսքիլեսի  «Շղթայված Պրոմեթևսը»,  Սոֆոկլեսի  «Էդիպ արքան» հունական գրականության մեջ,  Ն. Զարյանի   «Արա Գեղեցիկը»Ղ. Աղայանի   «Տորք Անգեղը»Հովհ. Հովհաննիսյանի   «Վահագնի Ծնունդը» , «Արտավազդը» հայ գրականության մեջ և այլն)։