СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Առած, ասացվածք, հանելուկ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Առած, ասացվածք, հանելուկ»

Առած-Ասացվածք

Գիտե՞ս, որ ժողովրդական առած-ասացվածքները պատկերավոր ու սեղմ ասույթներ են կյանքի, մարդկային բարքերի, փոխհարաբերությունների, կենցաղային ամենաբազմազան երևույթների վերաբերյալ:

Առած-ասացվածքների միջոցով բացահայտվում են ժողովրդի վերաբերմունքը չարի ու բարու նկատմամբ, առածներով ուսուցանվում են դարերի փորձությունն անցած իմաստությունները, մարդկային հարաբերությունները կարգավորող վարք ու բարքի կանոնները, ձաղկվում են հոռի երևույթները և խրախուսվում լավն ու բարին:

Օրինակ՝

 

Ուշ լինի, նուշ լինի:

Ով աշխատի, նա կուտի:

Ճտերն աշնանն են հաշվում:

Ագահ մարդու փորը միշտ էլ դատարկ է լինում:

Աղվեսի վկան իր պոչն է...

 

Հանելուկ

Գիտե՞ս, որ հանելուկն այն ժանրն է, որը հավասարապես հետաքրքիր է մեծերի ու փոքրերի համար:

Հանելուկն առարկաների և երևույթների ցայտուն, ակնհայտ հատկանիշների վառ և պարզ նկարագրությունն է:

Օրինակ՝

 

Կենդանի է վայրենի,

Քնքուշ ու թանկ մորթի ունի,

Ինքը՝ ագահ, խորամանկ,

Բույնը ունի հազար անցք:





Առաջադրանքներ

  1. Ընտրի՛ր՝ որն է տրված ասացվածքի վերջը:

 

Մինչև ամպը չգոռա,  :


  1. Նշի՛ր՝ տրված առած-ասացվածքներից որն է ճիշտ գրված:

 

Խոսքը մեծին, ջուրը՝ փոքրին:

Այսօրվա գործը կարելի է վաղն անել:


  1. Քո կարծիքով՝ որ հանելուկն է գետի մասին: Նշի՛ր համապատասխան թիվը:

 

 

2

1

3


  1. Կապիկի հետ գտիր՝ որ առած-ասացվածքն է «քանդվել»: Օգնիր նրան, վերականգնի՛ր այն և գրի՛ր:

 

 

Պատասխան՝ 


  1. Տրված հանելուկների պատասխանը նույնն է: Գտի՛ր հանելուկների միակ պատասխանը և գրի՛ր այն:

 

 

Պատասխան՝