СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Առած, գրականություն

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Առած, գրականություն»

Առած   Առած ,  ժողովրդական բանահյուսության  ամենատարածված տեսակներից։ Կազմըված է մեկ-երկու նախադասությունից, երբեմն՝ մի քանի բառից։  Առակի պես ունի այլաբանական բնույթ։ Միտքը արտահայտվում է անուղղակի ձևով՝ միջնորդավորվելով բնությունից վերցված օրինակներով։ Առած արտացոլում է հասարակական կյանքի տարբեր կողմերը, արտահայտում կենցաղային, փիլիսոփայական հասկացություններ, ուր ընդհանրացված են ժողովրդի իմաստությունն ու կենսափորձը։ Բանահյուսության այս տեսակին հատուկ են խոսքի պարզությունը, պատկերավորությունը, բնութագրումների դիպուկությունը։ Բնորոշ օրինակներ են հայկական առածները. «Ասեմ՝ բոց կլինի, չասեմ՝ խոց կլինի», «Գյուղ կանգնի՝ գերան կկոտրի», «Հավը կածի, ուրուրը կտանի», «Մին՛չև հաչող շան առջև ոսկոր չգցես՝ ձայնը չի կտրի» ևայլն։

Առած

Առածժողովրդական բանահյուսության  ամենատարածված տեսակներից։ Կազմըված է մեկ-երկու նախադասությունից, երբեմն՝ մի քանի բառից։  Առակի պես ունի այլաբանական բնույթ։ Միտքը արտահայտվում է անուղղակի ձևով՝ միջնորդավորվելով բնությունից վերցված օրինակներով։ Առած արտացոլում է հասարակական կյանքի տարբեր կողմերը, արտահայտում կենցաղային, փիլիսոփայական հասկացություններ, ուր ընդհանրացված են ժողովրդի իմաստությունն ու կենսափորձը։ Բանահյուսության այս տեսակին հատուկ են խոսքի պարզությունը, պատկերավորությունը, բնութագրումների դիպուկությունը։ Բնորոշ օրինակներ են հայկական առածները. «Ասեմ՝ բոց կլինի, չասեմ՝ խոց կլինի», «Գյուղ կանգնի՝ գերան կկոտրի», «Հավը կածի, ուրուրը կտանի», «Մին՛չև հաչող շան առջև ոսկոր չգցես՝ ձայնը չի կտրի» ևայլն։

Ագռավի հետ ընկերացար, կեղտը կտուցիդ պիտի լինի։ Աղվեսի բերանը խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է։ Աղքատը, որ հավ կուտե, յա հավն է հիվանդ, յա՝ աղքատը։ Ամեն փայտ շերեփ չի դառնա, ամեն սար՝ Մասիս։ Ամենին մի աչքով է նայում։ Անճարը կուտի բանջար։ Անձրևից փախան՝ կարկուտի տակ ընկան: Աշխարհը   մի խոսքի է, ժամանակը ոսկի է։ Աչքը ինչ տեսնար,  սիրտը  չի մոռնար։ Առաջ մտածիր, հետո խոսիր։ Առողջ եզին փտած դարմանն ի՞նչ կանի: Առուն թռի նոր տռի։ Արտը խախուտ, մահանան՝ կարկուտ։ Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի մասին։ Արևին ասում է դուրս մի արի՝ ես դուրս եմ եկել։ Արևն ամպի տակ չի մնա։ Աչքը աչքից կամաչի։ Աշխատանքը   գեղեցկացնում է մարդուն։ Աշխարհը փալասով ծածկած չի: Ախպերը ախպորը մեռնելը չի ուզի, բայց վատ  ապրելը  կուզի։ Ալյուրը մենք մաղեցինք, փախլավան ուրիշները կերան։

Ագռավի հետ ընկերացար, կեղտը կտուցիդ պիտի լինի։

Աղվեսի բերանը խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է։

Աղքատը, որ հավ կուտե, յա հավն է հիվանդ, յա՝ աղքատը։

Ամեն փայտ շերեփ չի դառնա, ամեն սար՝ Մասիս։

Ամենին մի աչքով է նայում։

Անճարը կուտի բանջար։

Անձրևից փախան՝ կարկուտի տակ ընկան:

Աշխարհը   մի խոսքի է, ժամանակը ոսկի է։

Աչքը ինչ տեսնար,  սիրտը  չի մոռնար։

Առաջ մտածիր, հետո խոսիր։

Առողջ եզին փտած դարմանն ի՞նչ կանի:

Առուն թռի նոր տռի։

Արտը խախուտ, մահանան՝ կարկուտ։

Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի մասին։

Արևին ասում է դուրս մի արի՝ ես դուրս եմ եկել։

Արևն ամպի տակ չի մնա։

Աչքը աչքից կամաչի։

Աշխատանքը   գեղեցկացնում է մարդուն։

Աշխարհը փալասով ծածկած չի:

Ախպերը ախպորը մեռնելը չի ուզի, բայց վատ  ապրելը  կուզի։

Ալյուրը մենք մաղեցինք, փախլավան ուրիշները կերան։

Գայլի գլխին Ավետարան են կարդում, ասում է՝ շուտ արէ՛ք, հոտս գնաց։ կամ Գելի գլխին Ավետարան են կարդում, ասում է. Շուտ արա, ոչխարը սարովն անցավ։ Գառը՝ գարնան, ձյունը՝ ձմռան։ Գետն ամեն անգամ գերան չի բերի։ Գետն ընկնողը անձրևից չի վախենա։ Գիտունի հետ քար քաշիր, բայց անգետի հետ փլավ մի կեր։ Գյուղը կանգնի՝ գերան կը կոտրի։ Գողը գողից գողացավ,  Աստված  տեսավ՝ զարմացավ։ Գող՝ սիրտը դող։ Գուցէ ուզեցավ իրեն գցի հորը, դու էլ կը՞ գցես։

Գայլի գլխին Ավետարան են կարդում, ասում է՝ շուտ արէ՛ք, հոտս գնաց։ կամ Գելի գլխին Ավետարան են կարդում, ասում է. Շուտ արա, ոչխարը սարովն անցավ։

Գառը՝ գարնան, ձյունը՝ ձմռան։

Գետն ամեն անգամ գերան չի բերի։

Գետն ընկնողը անձրևից չի վախենա։

Գիտունի հետ քար քաշիր, բայց անգետի հետ փլավ մի կեր։

Գյուղը կանգնի՝ գերան կը կոտրի։

Գողը գողից գողացավ,  Աստված  տեսավ՝ զարմացավ։

Գող՝ սիրտը դող։

Գուցէ ուզեցավ իրեն գցի հորը, դու էլ կը՞ գցես։