СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Առողջություն և առողջ ապրելակերպ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Առողջություն և առողջ ապրելակերպ»

Առողջություն և առողջ ապրելակերպ

Մարդը հանդիսանում է կենդանի օրգանիզմ և պատկանում է կենդանիների թագավորությանը: Հետևաբար մարդը նույնպես վարում է կենսագործունեություն:

Մարդու կենսագործունեության հիմնական և կարևոր դրսևորումը աշխատանքն է:

Մարդն աշխատում է և դրա արդյունքում ստեղծում նյութական բարիքներ:

Նյութական բարիքները մեզ շրջապատող իրականության մասնիկներ են, որոնք մարդը ստեղծել է սեփական կյանքը ավելի հարմարավետ դարձնելու համար:

Մարդը կարող է իրականացնել երկու տիպի աշխատանք`

 

 

1. ՖիզիկականՖիզիկական աշխատանքի արդյունքում ստեղծվում են նյութական բարիքներ՝ իրեր, առարկաներ, գործիքներ, հարմարանքներ: 

 

2. ՄտավորՄտավորի արդյունքում ստեղծվում են ոչ նյութական ժառանգության մասնիկներ` նոր գիտելիքներ, արվեստի գործեր, հոգևոր ու մշակութային արժեքներ: 

Մարդու կենսագործունեության էական առանձնահատկություն է միջավայրը փոփոխելու նրա հակումն ու ընդունակությունը:

Կյանքի ընթացքում մարդը ակտիվ փոխազդում է իր միջավայրի հետ: Այդ ընթացքում նա շրջակա միջավայրը հարմարեցնում է իր կարիքներն ու պահանջները հոգալու համար:

Մարդը նպատակաուղղված ազդում է իր շրջակայի վրա այն իրեն ավելի բարենպաստ դարձնելու համար:

Օրինակ

Կառուցում է բնակարաններ, ջեռուցում, լուսավորություն, տեղափոխվում տրանսպորտով և այլն:

Մարդու ապրելակերպի ձևավորման վրա ազդում են միջավայրի երեք խումբ գործոններ`

  •  օգտակար գործոններ

  •  վնասակար գործոններ

  • և՛ օգտակար, և՛ վնասակար գործոններ

Օգտակար գործոններն այն գործոններն են,  որոնք կարևոր են մարդու ինքնազգացողության համար:

Օրինակ` թթվածնով հարուստ և մաքուր օդը, չափավոր, սննդարար և լիարժեք սնունդը, աշխատանքի բարենպաստ պայմանները, անաղմուկ միջավայրը և այլն:

  

Վնասակար գործոններ են մարդու ինքնազգացողությունն ու աշխատունակությունը խաթարող երևույթները:

Օրինակ` հիվանդածին բակտերիաները կամ վիրուսները, թունավոր սնկերը, տարբեր թունավոր նյութերը, փոշին, աղմուկը, աղտոտված օդը, որոնք անբարենպաստ պայմաններ են ստեղծում մարդու կենսագործունեության համար:

  

Ե՛վ օգտակար, և՛ վնասակար գործոնները այն հանգամանքներն են, որոնք կարող են ինչպես խաթարել, այնպես էլ բարելավել մարդու առօրյան: 

Օրինակ` արևի ճառագայթները:

 

 

Մարդու առօրյայի և կենսագործունեության վրա ազդող գործոնների համալիր ուսումնասիրությամբ զբաղվում է հիգիենա գիտությունը:

Երբ այս գործոնները հավասարակշռված են` վնասակարները չեզոքացված, իսկ օգտակարները՝ ամրապնդված, ապա մարդն առողջ է:

Առողջությունը մարդու հիվանդությունների և ֆիզիկական արատների բացակայությունն է, ֆիզիկական և հոգեկան բարեկեցության ամբողջությունը:

Մարդու առողջությունը փխրուն է և կարող է խաթարվել, հետևաբար առողջությունը անհրաժեշտ է խնամել և ամրապնդել: Առողջությունն ամրապնդվում է որոշակի գործոններով:

Մարդու առօրյայի հետևողական կազմակերպումը սեփական առողջության պահպանման և կոփման նպատակով կոչվում է առողջ ապրելակերպ:

 

 

Առողջ ապրելակերպը ենթադրում է առողջությունն ամրապնդող որոշակի գործոնների անընդհատ ներգրործություն մարդու օրգանիզմի վրա:

 

Այդ գործոններն են`

 

Օրվա կանոնավոր ռեժիմըճիշտ ժամանակին և պարբերաբար սնվելու, սովորելու, աշխատանքի և հանգստի զուգորդումը, հանգստի և քնի ճիշտ համամասնությունը և այլն: 

 

Մարդու օրվա ռեժիմը պետք է կառուցվի տարիքից կախված: Դպրոցահասակ երեխաների քնելու ժամը տարբերվում է մեծահասակների քնելու ժամից:

 

Ուշադրություն

Մարդը պետք է ամեն օր արթնանա առավոտյան նույն ժամին, կատարի ֆիզիկական ոչ բարդ մարզանք, լավ լվացվի, մաքրի ատամները, նախաճաշի և հետո շարունակի իր օրը:

Ցանկացած բնույթի աշխատանք` լինի դա ուսում, թե խաղ, թե մարմնամարզություն, ունի իր կանոնները, որոնք պետք է պահպանել.

 

Օրգանիզմի մաքրությունըմարդու մարմնի խնամքը, մաշկի և բերանի խոռոչի  մաքուր լինելը, օրգանիզմի կոփումը, ճիշտ հագուստը:

Այդ ամենը ևս նպաստում են մարդու բնականոն զարգացմանը, բարձրացնում աշխատունակությունը, ինքնազգացողությունը, կատարելագործում մտածողությունը, նպաստում լիարժեք հանգստին:

Շարժողական բարձր ակտիվությունըառավոտյան ֆիզիկական վարժությունները, չափավոր քայլքը, ֆիզիկական աշխատանքը, սպորտը առողջության ամրապնդման անհրաժեշտ գործոններ են:

Անընդհատ շփումը բնության հետզբոսանքները և շփումը բնության հետ նպաստում են մարդու առողջ կյանքին:

Մարդն իր կենսագործունեության ընթացքում ունենում է տարբեր դրսևորումներ` աշխատում է, սովորում, մտածում, ստեղծում: Այդ ամենը, երբ հաջորդում է իրար առանց դադարի` մարդը հոգնում է: Կարող է զարգանալ նաև գերհոգնածություն:

Հոգնածությունն օրգանիզմի բնականոն վիճակ է, որն ունի պաշտպանական դեր:

Տարբերում են մարդու երկու տիպի հոգնածություն`

ա. Ֆիզիկական հոգնածությունԼարված ֆիզիկական աշխատանք կատարելիս մկանները հոգնում են և նվազում է դրանց աշխատունակությունը: Հոգնածության է հանգեցնում նաև միօրինակ աշխատանքը: Որոշակի ժամանակի ընթացքում հանգստից հետո մկանների աշխատունակությունը կրկին վերականգնվում է:

բ. Մտավոր հոգնածությունՄտավոր գործունեությամբ լարված զբաղվելու հետևանքով թուլանում է ուշադրությունը, որն ընդմիջումից հետո ևս վերականգնվում է: Ընդմիջման ընթացքում կարելի է կատարել ֆիզիկական վարժություններ, դեմքը շփել սառը ջրով կամ անցնել այլ բնույթի գործունեության:

Երբ հանգիստը կամ ընդմիջումը բավարար չեն, զարգանում է գերհոգնածությունՀոգնածությունը և գերհոգնածությունը խախտում են մարդու առողջությունը, հանգեցնում թուլության նաև՝ տարբեր հիվանդությունների զարգացմանը:

Աշխատանքի հիգիենան հոգնածության և գերհոգնածության կանխարգելման նպատակով մշակում է աշխատանքի կանոններ:

Դրանք կանխարգելում են հոգնածության առաջացումն ու մարդու ինքնազգացողության վատթարացումը:

Օրինակ

Գոյություն ունեն դպրոցականների սովորելու և հանգստի պահանջներ:

Դրանք ներառում են դպրոցականների օրվա ռեժիմը, շարժողական ակտիվության և մտածողական գործունեության չափավորումը, դրանց հերթափոխումը, հանգիստը և խաղը:

Այս և նման պահանջների պահպանումը նպաստում է երեխաների բնականոն զարգացմանը, առողջ սերնդի աճին:




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!