СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Առույգացնող, եթերայուղատու և այլ մշակաբույսեր: ընդհանուր բնութագիրը, օրինակներ

Категория: География

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Առույգացնող, եթերայուղատու և այլ մշակաբույսեր: ընդհանուր բնութագիրը, օրինակներ»

Առույգացնող, եթերայուղատու և այլ մշակաբույսեր: Ընդհանուր բնութագիրը, օրինակներ

Տեխնիկական մշակաբույսերի մեջ կարևոր տեղ են զբաղեցնում առույգացնող (թեյ, սրճենի, կակաո), եթերայուղատու (խորդենի, վարդ, անիսոն, գինձ, անանուխ, դաղձ, քեմոն, սովորական նարդոս, եղեսպակ և այլն), կաուչուկատու (հևեա, գվայուլա), դաբաղաբույսեր (կատվախոտ, առյուծագի, ալոճենի, ժենշեն), խցանատու բույսեր (ամուրյան թավշածառ, խցանակաղնի) և այլն:

 

Առույգացնող մշակաբույսերը մշակում են արևադարձային գոտում (թեյը՝ նաև մերձարևադարձային գոտում):

 

Ուշադրություն

Սուրճի հայերնիքը Եթովպիան է, սակայն նրա գլխավոր արտադրողներն են Բրազիլիան, Կոլումբիան:

Առույգացնող մշակաբույսեր

  

Թեյ

Սուրճ

Կակաո

 

Թեյի հայրենիքը Չինաստանն է: Նրա համաշխարհային բերքի մոտ 3/5-ը տալիս են Ասիայի երկրները (Հնդկաստանը, Չինաստանը, Շրի Լանկան):

Կակաոյի (շոկոլադի) ծառի հայրենիքը Մեքսիկական բարձրավանդակն է, սակայն այն այժմ տարածված է նաև Աֆրիկայում (Կոտ դ'Իվուար, Գանա, Սենեգալ):

 

Եթերայուղատու մշակաբույսեր 

  

խորդենի

վարդ

սովորական նարդոս

անանուխ

գինձ

անիսոն

 

Եթերայուղատու մշակաբույսերից ստացվում են տարբեր եթերային յուղեր, որոնք օգտագործվում են ինչպես օծանելիքի արդյունաբերության և կոսմետիկ միջոցների արտադրության մեջ, այնպես էլ սննդի արդյունաբերության և դեղամիջոցների արտադրության մեջ:

 

Կաուչուկատու մշակաբույսերը համարվում են բնական կաուչուկի ստացման համար հումք և մեծ նշանակություն ունեին մինչև սիթետիկ կաուչուկի ստացումը: Նկարում կաուչուկատու հևեան է, որի վրա T-աձև կտրվածք անելուց հետո կարելի ստանալ բնական կաուչուկ: 

 

 

Դաբաղաբույսերն օգտագործվում են որպես դեղամիջոցներ:

 

ժենշեն

առյուծագի

կատվախոտ

 

Խցանատու բույսերը (ամուրյան թավշածառ, խցանակաղնի) օգտագործվում են խցանների արտադրության համար (օրինակ՝ գինու շշերի համար):

 

 

Պալարային մշակաբույսերից ամենատարածվածը կարտոֆիլն է, որի հայրենիքը Հարավային Ամերիկան է: Կարոտոֆիլի համախառն բերքով աչքի է ընկնում Չինաստանը:

Խաղողագործությունը լայն տարածում է ստացել մերձարևադարձային կլիմայական գոտու պայմաններում, հատկապես Միջերկրական ծովի ավազանի երկրներում, օրինակ՝ Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում: