Просмотр содержимого документа
«Արիության դաս դպրոցում»
Դասարան ՝ 51
Դասաժամ՝ դասղեկական ժամ
Դասղեկ՝ Լ․ Բաբայան/Լ․ Միրիջանյանի անվան հ․ 155 հիմն․ դպրոց/
Դասի թեմա՝ Հայրենասիրության դաս
Նպատակը՝ 1/ Աշակերտների մեջ զարգացնել հայրենասիրությունը և ձևավորել սեփական երկրին արժանի քաղաքացի լինելու գաղափարը
2/ Դաստիարակել հայրենասիրական զգացումներ, սեր, հարգանք հայրենիքի , ինչպես նաև քաղաքի, ընտանիքի և դպրոցի հանդեպ։
Դասի ընթացքը- 1․ Մտագրոհ –Հարց՝ Ի՞նչ է հայրենասիրությունը
Ո՞վ է հայրենասերը
Էլեկտրոնային գրատախտակին՝
Պատասխան՝ ա/ Հայրենասերը նա է, ով սիրում է իր հայրենիքը, նվիրված է ժողովրդին, պատրաստ է զոհաբերությունների և սխրանքների իր հայրենիքի համար։
բ/ Իր երկրի համար պատրաստ է նվիրաբերել իր ուժերը և կարողությունները
գ/ Սերն ու նվիրվածությունը ապացուցում է գործով
դ/ Գիտի իր երկրի պատմությունը, հերոսներին, հպարտանում է նախնիներով
ե/ Գիտի և պահպանում է իր երկրի սովորույթները
զ/ Պայքարում է իր երկրի և ժողովրդի բարօրության համար
է/ Պատրաստ է պաշտպանել իր հայրենիքը
Թ/ Խնամքով է վերաբերում իր երկրի բնությանը
Բանաստեղծություն
Ներկայացնել փոքրիկ տեսաֆիլմ Հայաստանի մասին
2․ Որոնք են մեր երկրի խարհրդանիշները / ներկայացնել հիմնի և զինանշանի հեղինակներին, բացատրել դրոշի գույների խորհուրդը/ բացատրում են աշակերտները
3․ հանձնարարել գրել հնգյակ բառով
4․ Նշել օրացույցի այն օրերը , որոնք հայրենասիրության զգացում են առաջացնում / սեպտեմբերի 21, մայիսի 28, մայիսի 9, հունվարի 28/, խոսել այդ օրերի մասին
5․ Նշել իսկական հայրենասիրության և ազգայնամոլության տարբերությունները
/ Եթե դուք սիրում եք ձեր երկիրը, լեզուն և ազգը, արդյոք մնացած ազգերը վա՞տն են։
Ամփոփում – կազմենք սարդոստայն / Յուրաքանչլուրն ասում է այն հատկանիշը , որ բնորոշ է հայրենասերին/ , սարդոստայնը դնենք գետնին և կստանանք այն ճանապարհը , որ տանում է դեպի հայրենասիրություն, որն էլ մեզ կտանի դեպի մեր երկրի խաղաղությունն ու բարօրությունը։
Հայրենասիրական երգի ունկնդրում։