ԱՐԻՍՏՈՏԵԼԸ, որն ապրել է ավելի քան 2 300 տարի առաջ, մեծ ներդրում է ունեցելգիտության և փիլիսոփայության զարգացման մեջ։ Նրա աշխատությունները միշտհետաքրքրել են մարդկանց և լայնորեն ուսումնասիրվել ու թարգմանվել են։Պատմաբան Ջեյմս Մակ-Լակլենը գրում է, որ «բնության վերաբերյալ Արիստոտելիտեսակետները գրեթե 2 000 տարի շարունակ մեծ ազդեցություն են ունեցելեվրոպական մտածողության վրա»։ Արիստոտելի առաջ քաշած տեսակետներընույնիսկ ազդել են կաթոլիկ ու բողոքական եկեղեցիների ուսմունքների, ինչպեսնաև մահմեդականության վրա։
Նա հետաքրքրությունների լայն շրջանակ ուներ
Արիստոտելը գրել է արվեստի, աստղագիտության, կենսաբանության, բարոյագիտության, լեզվի, օրենքի, տրամաբանության, մագնիսականության, մետաֆիզիկայի, շարժման, հաճույքի, պոեզիայի, քաղաքականության, հոգեբանության և հռետորական արվեստի մասին։ Նա նաև գրել է հոգու մասին, ինչը մահկանացու էր համարում։ Բայց հիմնականում Արիստոտելին հռչակ են բերելկենսաբանության և տրամաբանության բնագավառներում կատարած իրուսումնասիրությունները։
Շրջակա աշխարհը բացատրելու համար հին հույն գիտնականները հիմնվում էինիրենց դիտունակության, տրամաբանության, ինչպես նաև դեդուկտիվդատողության վրա։ Նրանք իրենց ուսումնասիրությունները կատարելիս հիմնվումէին այն ամենի վրա, ինչը բացահայտ ճշմարտություն էին համարում՝ կարծելով, որեթե խորությամբ տրամաբանեն դրանց շուրջ, ապա կկարողանան ճիշտեզրահանգումների գալ։
Այս փիլիսոփայությամբ առաջնորդվելով՝ նրանք մի շարք ողջամիտեզրահանգումների եկան, որոնցից է, օրինակ, այն, որ տիեզերքի հիմքում ընկած էկարգուկանոնը։ Բայց նրանց մեծագույն խնդիրն այն էր, որ նրանցդիտունակությունը սահմանափակվում էր նրանով, ինչ նրանք կարողանում էինտեսնել անզեն աչքով։ Այս սահմանափակումը պատճառ եղավ, որ բազմաթիվմեծագույն մտածողներ, այդ թվում Արիստոտելը, շեղվեցին ճշմարտությունից։Օրինակ՝ նրանք հավատում էին, որ մոլորակներն ու աստղերը պտտվում են երկրիշուրջը։ Այն ժամանակներում սա ակնհայտ ճշմարտություն էր համարվում։ Միգրքում ասվում է. «Թվում էր՝ և՛ տրամաբանությունը, և՛ փորձը հաստատում էինհույների այն տեսակետը, թե տիեզերքը երկրակենտրոն է» (The Closing of the Western Mind)։
Այս սխալ պատկերացումը քիչ ազդեցություն կթողներ պատմության վրա, եթեդուրս չգար գիտական շրջանակներից։ Բայց, ցավոք, այդպես չեղավ։
Կաթոլիկությունը որդեգրում է Արիստոտելի գաղափարները
Միջնադարյան «քրիստոնեական» Եվրոպայում Արիստոտելի սովորեցրած որոշուսմունքներ դարձան համընդհանուր ճշմարտություններ, այսինքն՝ լայնհասարակության կողմից ընդունվեցին որպես ճշմարտություն։ Հռոմեացի կաթոլիկաստվածաբանները, որոնցից առավել աչքի է ընկնում Թովմա Աքվինացին (1224–1274 թթ.), Արիստոտելի գաղափարները դարձրին իրենց աստվածաբանության միմասը։ Այդպիսով Արիստոտելի առաջ քաշած գաղափարը, թե Երկիրն անշարժ է ևգտնվում է տիեզերքի կենտրոնում, դարձավ կաթոլիկական դավանանք։ Այսուսմունքը որդեգրեցին նաև բողոքական եկեղեցու առաջնորդները, ինչպիսիք էինԿալվինը և Լյութերը, որոնք ասում էին, թե այդ ուսմունքը աստվածաշնչյան հիմքունի (տես « Նրանք սխալ էին հասկանում Աստվածաշունչը» շրջանակը)։
Արիստոտելի սովորեցրած որոշ ուսմունքներ դարձան համընդհանուրճշմարտություններ
Գրող Չարլզ Ֆրիմենն ասում է, որ «որոշ հարցերի վերաբերյալ կաթոլիկությանուսմունքները գրեթե ոչնչով չէին տարբերվում [Արիստոտելի ուսմունքներից]»։ Այդպատճառով շատերն ասում են, որ Աքվինացին «մկրտեց» Արիստոտելին՝դարձնելով նրան կաթոլիկ։ Իրականում, սակայն, ինչպես գրում է Ֆրիմենը, «Աքվինացին ընդունեց արիստոտելականությունը»։ Հարկ է նշել նաև, որ եկեղեցիննույնպես որոշ չափով ընդունեց Արիստոտելի ուսմունքները։ Արդյունքում՝ իտալացիաստղագետ և մաթեմատիկոս Գալիլեոյին, ով համարձակվեց իրուսումնասիրությունների հիման վրա փաստել, որ երկիրը պտտվում է արևի շուրջը, ստիպեցին կանգնել ինկվիզիցիայի առաջ և հրաժարվել իրտեսակետից։ Զավեշտալին այն է, որ Արիստոտելը ընդունում էր այն փաստը, որգիտությունը անընդհատ առաջ է ընթանում և ենթակա է վերանայման։ Ցավալի է, բայց եկեղեցիները չընդունեցին նրա այս տեսակետը։
ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արիստոտելը մեծ սեր ուներ գիտության հանդեպ և «խոր ակնածանքով էր լցվում՝մտածելով իր շուրջը գտնվող տիեզերքի սքանչելիության և կարևորության մասին» (Aristotle— A Very Short Introduction)։
Նա հավատում էր, որ բնության մեջ գոյություն ունի «առաջնաշարժիչ», որնառաջացնում է հավիտենական շարժում։ Այն բարի է և գտնվում է տիեզերքից դուրս։
Արիստոտելը համարվում է երկու գիտությունների՝ կենսաբանության ևտրամաբանության հիմնադիր։
Արիստոտելը դաստիարակել է մակեդոնացի մի տղայի, որը հետագայում հայտնիդարձավ որպես Ալեքսանդր Մեծ՝ հիմնելով հսկայական մի կայսրություն։
Հնում ապրած շատ մարդիկ հավատացել են երկրակենտրոն տիեզերքիգաղափարին
Նրանք սխալ էին հասկանում Աստվածաշունչը
Վաղ շրջանի որոշ աստվածաբաններ կառչած էին Արիստոտելի առաջ քաշած այնգաղափարից, թե տիեզերքը երկրակենտրոն է, քանի որ սխալ էին հասկանումաստվածաշնչյան որոշ համարներ, ինչպես, օրինակ, Սաղմոս 104։5-ն է։ Այնտեղասվում է. «Դու [Աստված] երկիրը հաստատեցիր ամուր հիմքերի վրա. այնհավիտյանս հավիտենից չի սասանվի»։ Այս խոսքերը գրողը ոչ թե նկարագրում էերկրի դիրքը տիեզերքում, այլ բանաստեղծական լեզվով ցույց է տալիս, որհամաձայն Աստծու նպատակի՝ երկիրը մնալու է հավիտյան (Ժողովող 1։4)։
Գիտական թեմաների առնչությամբ Աստվածաշնչում նշված ցանկացածտեղեկություն ճշգրիտ է։ Օրինակ՝ Հոբ 26։7 համարում, որը գրվել է մոտ 3 500 տարիառաջ, ասվում է, որ Աստված «երկիրը կախում է ոչնչի վրա» (Հոբ 26։7)։ Իսկ Հոբ38։33-ում խոսվում է այն մասին, որ երկնային մարմինները ղեկավարվում ենֆիզիկական օրենքներով։
Просмотр содержимого документа
«Արիստոտել Արիստոտելի գաղափարները»
Արիստոտել
ԱՐԻՍՏՈՏԵԼԸ, որն ապրել է ավելի քան 2 300 տարի առաջ, մեծ ներդրում է ունեցել գիտության և փիլիսոփայության զարգացման մեջ։ Նրա աշխատությունները միշտ հետաքրքրել են մարդկանց և լայնորեն ուսումնասիրվել ու թարգմանվել են։ Պատմաբան Ջեյմս Մակ-Լակլենը գրում է, որ «բնության վերաբերյալ Արիստոտելի տեսակետները գրեթե 2 000 տարի շարունակ մեծ ազդեցություն են ունեցել եվրոպական մտածողության վրա»։ Արիստոտելի առաջ քաշած տեսակետները նույնիսկ ազդել են կաթոլիկ ու բողոքական եկեղեցիների ուսմունքների, ինչպես նաև մահմեդականության վրա։
Նա հետաքրքրությունների լայն շրջանակ ուներ
Արիստոտելը գրել է արվեստի, աստղագիտության, կենսաբանության, բարոյագիտության, լեզվի, օրենքի, տրամաբանության, մագնիսականության, մետաֆիզիկայի, շարժման, հաճույքի, պոեզիայի, քաղաքականության, հոգեբանության և հռետորական արվեստի մասին։ Նա նաև գրել է հոգու մասին, ինչը մահկանացու էր համարում։ Բայց հիմնականում Արիստոտելին հռչակ են բերել կենսաբանության և տրամաբանության բնագավառներում կատարած իր ուսումնասիրությունները։
Շրջակա աշխարհը բացատրելու համար հին հույն գիտնականները հիմնվում էին իրենց դիտունակության, տրամաբանության, ինչպես նաև դեդուկտիվ դատողության վրա։ Նրանք իրենց ուսումնասիրությունները կատարելիս հիմնվում էին այն ամենի վրա, ինչը բացահայտ ճշմարտություն էին համարում՝ կարծելով, որ եթե խորությամբ տրամաբանեն դրանց շուրջ, ապա կկարողանան ճիշտ եզրահանգումների գալ։
Այս փիլիսոփայությամբ առաջնորդվելով՝ նրանք մի շարք ողջամիտ եզրահանգումների եկան, որոնցից է, օրինակ, այն, որ տիեզերքի հիմքում ընկած է կարգուկանոնը։ Բայց նրանց մեծագույն խնդիրն այն էր, որ նրանց դիտունակությունը սահմանափակվում էր նրանով, ինչ նրանք կարողանում էին տեսնել անզեն աչքով։ Այս սահմանափակումը պատճառ եղավ, որ բազմաթիվ մեծագույն մտածողներ, այդ թվում Արիստոտելը, շեղվեցին ճշմարտությունից։ Օրինակ՝ նրանք հավատում էին, որ մոլորակներն ու աստղերը պտտվում են երկրի շուրջը։ Այն ժամանակներում սա ակնհայտ ճշմարտություն էր համարվում։ Մի գրքում ասվում է. «Թվում էր՝ և՛ տրամաբանությունը, և՛ փորձը հաստատում էին հույների այն տեսակետը, թե տիեզերքը երկրակենտրոն է» (The Closing of the Western Mind)։
Այս սխալ պատկերացումը քիչ ազդեցություն կթողներ պատմության վրա, եթե դուրս չգար գիտական շրջանակներից։ Բայց, ցավոք, այդպես չեղավ։
Կաթոլիկությունը որդեգրում է Արիստոտելի գաղափարները
Միջնադարյան «քրիստոնեական» Եվրոպայում Արիստոտելի սովորեցրած որոշ ուսմունքներ դարձան համընդհանուր ճշմարտություններ, այսինքն՝ լայն հասարակության կողմից ընդունվեցին որպես ճշմարտություն։ Հռոմեացի կաթոլիկ աստվածաբանները, որոնցից առավել աչքի է ընկնում Թովմա Աքվինացին (1224–1274 թթ.), Արիստոտելի գաղափարները դարձրին իրենց աստվածաբանության մի մասը։ Այդպիսով Արիստոտելի առաջ քաշած գաղափարը, թե Երկիրն անշարժ է և գտնվում է տիեզերքի կենտրոնում, դարձավ կաթոլիկական դավանանք։ Այս ուսմունքը որդեգրեցին նաև բողոքական եկեղեցու առաջնորդները, ինչպիսիք էին Կալվինը և Լյութերը, որոնք ասում էին, թե այդ ուսմունքը աստվածաշնչյան հիմք ունի (տես « Նրանք սխալ էին հասկանում Աստվածաշունչը» շրջանակը)։
Արիստոտելի սովորեցրած որոշ ուսմունքներ դարձան համընդհանուր ճշմարտություններ
Գրող Չարլզ Ֆրիմենն ասում է, որ «որոշ հարցերի վերաբերյալ կաթոլիկության ուսմունքները գրեթե ոչնչով չէին տարբերվում [Արիստոտելի ուսմունքներից]»։ Այդ պատճառով շատերն ասում են, որ Աքվինացին «մկրտեց» Արիստոտելին՝ դարձնելով նրան կաթոլիկ։ Իրականում, սակայն, ինչպես գրում է Ֆրիմենը, «Աքվինացին ընդունեց արիստոտելականությունը»։ Հարկ է նշել նաև, որ եկեղեցին նույնպես որոշ չափով ընդունեց Արիստոտելի ուսմունքները։ Արդյունքում՝ իտալացի աստղագետ և մաթեմատիկոս Գալիլեոյին, ով համարձակվեց իր ուսումնասիրությունների հիման վրա փաստել, որ երկիրը պտտվում է արևի շուրջը, ստիպեցին կանգնել ինկվիզիցիայի առաջ և հրաժարվել իր տեսակետից։ Զավեշտալին այն է, որ Արիստոտելը ընդունում էր այն փաստը, որ գիտությունը անընդհատ առաջ է ընթանում և ենթակա է վերանայման։ Ցավալի է, բայց եկեղեցիները չընդունեցին նրա այս տեսակետը։
ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արիստոտելը մեծ սեր ուներ գիտության հանդեպ և «խոր ակնածանքով էր լցվում՝ մտածելով իր շուրջը գտնվող տիեզերքի սքանչելիության և կարևորության մասին» (Aristotle— A Very Short Introduction)։
Նա հավատում էր, որ բնության մեջ գոյություն ունի «առաջնաշարժիչ», որն առաջացնում է հավիտենական շարժում։ Այն բարի է և գտնվում է տիեզերքից դուրս։
Արիստոտելը համարվում է երկու գիտությունների՝ կենսաբանության և տրամաբանության հիմնադիր։
Արիստոտելը դաստիարակել է մակեդոնացի մի տղայի, որը հետագայում հայտնի դարձավ որպես Ալեքսանդր Մեծ՝ հիմնելով հսկայական մի կայսրություն։
Հնում ապրած շատ մարդիկ հավատացել են երկրակենտրոն տիեզերքի գաղափարին
Նրանք սխալ էին հասկանում Աստվածաշունչը
Վաղ շրջանի որոշ աստվածաբաններ կառչած էին Արիստոտելի առաջ քաշած այն գաղափարից, թե տիեզերքը երկրակենտրոն է, քանի որ սխալ էին հասկանում աստվածաշնչյան որոշ համարներ, ինչպես, օրինակ, Սաղմոս 104։5-ն է։ Այնտեղ ասվում է. «Դու [Աստված] երկիրը հաստատեցիր ամուր հիմքերի վրա. այն հավիտյանս հավիտենից չի սասանվի»։ Այս խոսքերը գրողը ոչ թե նկարագրում է երկրի դիրքը տիեզերքում, այլ բանաստեղծական լեզվով ցույց է տալիս, որ համաձայն Աստծու նպատակի՝ երկիրը մնալու է հավիտյան (Ժողովող 1։4)։
Գիտական թեմաների առնչությամբ Աստվածաշնչում նշված ցանկացած տեղեկություն ճշգրիտ է։ Օրինակ՝ Հոբ 26։7 համարում, որը գրվել է մոտ 3 500 տարի առաջ, ասվում է, որ Աստված «երկիրը կախում է ոչնչի վրա» (Հոբ 26։7)։ Իսկ Հոբ 38։33-ում խոսվում է այն մասին, որ երկնային մարմինները ղեկավարվում են ֆիզիկական օրենքներով։