СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Արտագրություններ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Արտագրություններ»

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

Ստեղծագործական արտագրությունները տարրական բոլոր դասարաններում լայն կիրառություն ունեն: Առաջադրանքը ուղեկցվում է անցած ուղղագրական, լեզվական, բառիմաստային, բառակազմական կամ տրամաբանական աշխատանքի կատարումով: Այս դեպքում արտագրությունն առավել զարգացնող է և հետաքրքիր: Միօրինակ արտագրությունը կարող է ձանձրացնել երեխային, իսկ լրացուցիչ որևէ առաջադրանքը հետաքրքրություն է առաջացնում, և երեխան այն կատարում է հաճույքով:

Արտագրության տեսակներն են.

  1. Արտագրել՝ ընտրելով պահանջված բառերը, նախադասաությունները (սա կոչվում է նաև ընտրովի արտագրություն):

  2. Արտագրել՝ խմբավորելով տրված բառերը, նախադասությունները:

  3. Արտագրել՝ ընդգծելով պահանջված բառերը, նախադասությունները:

  4. Արտագրել՝ տեղադրելով բաց թողած տառերը:

  5. Արտագրել՝ տեղադրելով բաց թողած բառերը:

  6. Արտագրել՝ փոփոխելով բառերը, նախադասությունները, տեքստը:

  7. Արտագրել՝ վերականգնելով ձևափոխված տեքստը:

Բազմամյա աշխատանքային փորձս ցույց է տվել, որ այսպիսի նպատակային արտագրությունները հանգեցնում են դրական արդյունքի:

Ստորև ներկայացնում եմ նմանատիպ առաջադրանքների մի քանի նմուշ օրինակ:



ՆՄՈՒՇ ՕՐԻՆԱԿՆԵՐ



1. Արտագրել՝ ընտրելով միայն ձայնավորով սկսվող բառերը:

Չամիչ, Հասմիկ, Անահիտ, գազար, գույն, ընկույզ, էկրան, ցերեկ, գիծ, ընտիր, իմանալ, ձեռնոց, մոծակ, ուղիղ, արծիվ, վիճել, ընկնել, հեծանիվ, դելֆին, օտար:

Թիրախ խումբ՝ առաջին դասարան:





2. Արտագրել միայն գոյական + ածական բառակապակցությունները:

Կանաչազարդ լանջին ամեն օր արածում էին երեք այծեր: Նրանք շոգ կեսօրին քչքչան առվակից ջուր էին խմում ու զովանում: Հետո սաղարթախիտ ծառի հով ստվերում քնում էին միասին: Երեկոյան լանջի նեղ կածանով տուն էին դառնում միասին: Ամեն օր մի չար գայլ էր հեռվից նայում այծերին: Նա չէր համարձակվում միայնակ մոտենալ այծերին: Իսկ ուրախ, անհոգ այծերն արածում էին լանջի թավ կանաչը:

Թիրախ խումբ՝ երրորդ դասարան:



3. Արտագրել՝ ընդգծել.

ա) Թվականները

Կապիկն արդեն վաթսուն տարեկան էր: Քանի որ նա ծերացել էր, լավ չէր տեսնում: Նա գնում է հինգ-վեվ ակնոց, որոնք նա դնում է մեկ գլխին, մեկ պոչին, իսկ ապակին լույս չի տալիս կապիկին: Զայրանում է կապիկը, դեն նետում ակնոցը և ջարդում:

բ) Ածականները

Կեսօրին բարալիկ ճյուղը սկսեց ճրճրթալ: Բողբոջներն էին պայթում: Նրանք դեն էին նետում ձմեռային զգեստները: Զգույշ բացվեցին փոքրիկ բողբոջները: Արդեն հաջորդ օրը բարալիկ ճյուղն ամբողջովին ծածկված էր կանաչով: Հանկարծ ինչ-որ բան փայլատակեց: Վախեցած տերևները հպվեցին իրար: Նրանք առաջին անգամ էին ընկել անձրևի տակ: Հետո քամին խաղաղվեց, անձրևը դադարեց: Վերջալույսին տիրեց անդորրը: Փոքրիկ ու թույլ տերևները ցավով էին ընդունում անձրևի կաթիլների ծանր հարվածները:

Թիրախ խումբ՝ չորրորդ դասարան:



4. Տեղադրել բաց թողած տառերը:

Շո _ օր էր: Հակո _ պապն իր որ _ ու հետ նստել էր դարպասի մոտ: Նա թրջած

փա _ փուկ սր _ իչը գցել էր թիկունքին: Հակո_ պապը մտածում էր գյուղի հո _ սերի մասին: Նա գյուղի միակ դար _ ինն է: Որդին Հակո _ պապի օ _ նականն է:

Դար _ նոցում նա սր _ ում է գործիքները:

Թիրախ խումբ՝ երկրորդ դասարան:

5. Տեղադրել բաց թողած բառերը (ձի, ձիու, ձիով, ձիուն ):

Համբարձումը թամբեց ________ և ճամփա ընկավ: ________ ճամփորդելը նրա սիրելի զբաղմունքն է: Այսօր նա ամբողջ օրը կլինի դաշտերում, երեկոյան կվերադառնա: _______ Համբարձումի մտերիմ ընկերն է: Նա միշտ խնամքով է վերաբերվում իր _______: _______ սպիտակ է, այդ պատճառով էլ Համբարձումը _______ անունը դրել է Սպիտակաձյունիկ:

Թիրախ խումբ՝ երրորդ դասարան:



6. Ընդգծված բառերը փոխարինել հոմանիշներով:

Պարտեզում բացվել էին մի գեղեցիկ կակաչ ու իր քնքուշ մանուշակ: Կակաչը հպարտանում էր իր վառ կարմիր գույնով: Նա մի անգամ նույնիսկ ծաղրեց մանուշակին: Հենց այդ ժամանակ փոքրիկ Հրաչիկը մտավ պարտեզ: Նա ցանկանում էր գեղեցիկ ծաղիկների մի փունջ կապել: Այդ օրը նրա մայրիկի ծննդյան օրն էր:

Թիրախ խումբ՝ երկրորդ դասարան:



7. Արտագրել՝ վերականգնելով ձևափոխված տեքստը:

ա) Որսորդը վախից գունատվեց ու դողդողալով շշնջաց. «Ինձ միայն հետք է պետք, ոչ թե առյուծը»: Փայտահատը պատասխանեց, որ ինքը հենց առյուծին ցույց կտա: Մի որսորդ առյուծի հետք էր փնտրում: Նա փայտահատին հարցրեց, թե արդյոք նա չի տեսել առյուծի հետքը կամ որջը:

Ընդգծել բայերը:

Թիրախ խումբ՝ չորրորդ դասարան:



բ) Մի չար տղա ձագերին տուն տարավ: Ծառի վրա մի թռչունի բույն կար: Երբ մայր թռչունը վերադարձավ, բույնը դատարկ գտավ: Նրանք չէին կարողանում թռչել: Այդ բնի մեջ երեք փոքրիկ ձագ կար:

Ընդգծել իր ցույց տվող գոյականները:

Թիրախ խումբ՝ երրորդ դասարան: