СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Արտթերապիա մոտորիկայի զարգացում

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Արտթերապիա մոտորիկայի զարգացում»

Արտթերապիան որպես մանր մոտորիկան զարգացնող միջոց



Այսօր հոգեբանության արդի հիմնախնդիրներից է ժամանակակից երեխայի բարոյահոգեբանական նկարագրի կազմումը, նրա անձի, անհատականության ձևավորման և զարգացման առանձնահատկությունների բացահայտմանը: Այսօրվա կրթական ոլորտում ակտիվորեն ծավալվող փոփոխությունների ու նորամուծությունների կոնտեքստում, ժամանակակից կրթական համակարգի մեթոդաբանությունը դեռևս միտված է երեխաների մեջ դաստիարակելու և զարգացնելու կատարողական (վերարտադրողական) ընդունակությունները: Հաճախ ստեղծագործական ընդունակությունների զարգացումը, թողնվում է ինքնահոսի և երեխաների մեծամասնության մոտ մնում սաղմնային մակարդակում: Ծնողների և մանկավարժների զգալի մասը անտեսում, իսկ հաճախ նաև չեն գիտակցում այն մեծ դերն ու կարևորությունը, որն ունի ստեղծագործական գործունեությունը փոքրիկների զարգացման ու հասունացման, նրանց ինքնաընկալման, ինքնագիտակցության դրսևորման և զարգացման, նրանց ինքնահաստատման և ինքնաիրականացման գործում: Այինչ մարդկության առջև գնալով ծառայում են ավելի շատ ու դժվարին խնդիրներ, կյանքն իր բոլոր դրսևորումներում դառնում է ավելի բազմազան ու բարդ, և գնալով մարդուց ավելի ու ավելի է պահանջվում ոչ թե շաբլոնային, սովորական գործողություններ, այլ մտածողության շարժունություն, արագ կողմնորոշում և մեծ ու փոքր խնդիրների լուծման ստեղծագործական մոտեցում: Ստեղծագործական կողմի առավելության ընդունումը հումանիստական հոգեբանության ամենանշանակալի կոնցեպցիաներից է: Գրեթե բոլոր հումանիստական ուղղություններում մարդու ստեղծագործականությունը, նրա ակտիվությանն ու նախաձեռնողականությանը կարևոր նշանակություն է տրվում`անձի կայացման, ինքնանույնականացման, ինքնահաստատման ու ինքնաիրականացման առումով: Ըստ Լ. Ս. Վիգոդսկու, ստեղծագործական է կոչվում մարդու այն գործունեությունը, որը ստեղծում է որևէ նոր բան` անկախ այն բանից, թե դա արտաքին աշարհից որևէ իր և թե մտքի կամ զգացմունքի որոշակի կառուցում, որն ապրում և բացահայտվում է միայն հենց մարդու մեջ [2]: Ա. Մասլոուն ստեղծագործականությունը համարել է մարդկանց առավել ունիվերսալ բնութագրիչ: Այն նկարագրելով րպես մարդկային էության անքակտելի որակ` Մասլոուն այն դիտարկում է որպես բոլոր մարդկանց ի ծնո տրված ներուժային գիծ: Սակայն, ըստ նրա, մարդկանց մեծամասնությունը կորցնում է այդ որակը «մշակութայնացման» արդյունքում, ինչին մեծամասամբ նպաստում է կրթությունը: Ըստ Մասլոունի, քանի որ ստեղծագործության ընդունակությունը դրված է յուրաքանչյուրի մեջ, այն չի պահանջում հատուկ տաղանդներ և ընդունակություններ, ստեղծագործությունը մարդու ունիվերսալ գործառույթ է, որը վերաբերում է ինքնաարտահայտման բոլոր ձևերին, Այն կեցութային կյանքի, կամ մետակյանքի, ինչպես նաև ինքնաիրականացված անձի կարևորագույն բնութագրիչներից է: [7]: Կ. Ռոջերսի «լիարժեք գործող մարդու» կոնցեպցիայում ևս ստեղծագործականությանը մեծ տեղ է տրվում` որպես հոգեբանական օպտիմալ հասունացման հետ կապված բնութագրիչ: Ըստ Կ. Ռոջերսի, ստեղծագործական անձինք կարողանում են ապրել կառուցողաբար` չկունորեն հարմարվելով միջավայրի փոփոխվող պայմաններին [7]:

Այսպիսով, ստեղծագործականությունը անձի բարձրագույն որակ է, որով պայմանավորված է անձի ինքնադրսևորումը, ինքնահաստատումը կյանքում, նրա ինքնաիրականացումը և, ր վերջո, կատարելագործումը: Միայն ստեղծագործական մոտեցումը կյանքին կարող է ապահովել անձի բազմակողմանի, ներդաշնակ ու բնականոն զարգացումը: Իսկ ստեղծագործական սաղմերը պետք է սկսել զարգացնել արդեն վաղ մանկուց, երբ երեխայի երևակայությունը դեռ իր ճկունության գագաթնակետում է, քանի որ հենց այդ տարիքում են ստեղծագործական գործընթացները դրսևորովում իրենց ողջ ուժգնությամբ` երեխաների խաղերում, որտեղ նրանք համակցելով իրենց նախկին փորձի ու տպավորությունների առանձին «պատառիկները»` ստեղծում են նոր «աշխարհ», որը իրենց համար նույնքան իրական է, որքան իրական աշխարհը, իսկ միջուցեև ավելի իրական, քանի որ հենց այդ աշխարհում են նրանք կարողանում զգալ, հասկանալ, ապրել աշխարհի շատ երևույթներ:

Երեխաների ստեղծագործական գործունեությունը էապես տարբերվում է մեծահասակների գործունեությունից փորձի պակասի պատճառով: Սակայն, մեր կարծիքով, նրանց մոտ այդ բացը փոխհատուցվում է նրանց մտքի` առավել ճկունությամբ, որի շնորհիվ նրանք կարողանում են ավելի շատ կապեր գտնել առանձին տարրերի միջև, այնպիսի կապեր, որոնց ստեղծմանը և հայտնաբերմանը մեծահասակների մոտ խանգարում է արդեն կարծրացած փորձը: Այս հատկության շնորհիվ է, որ երեխաների մոտ ավելի հեշտությամբ են առաջանում ամենաբազմազան, զուգորդություններ, նրանք հաճախ կարողանում են բարդ խնդիրներին տալ շատ անսպասելի պարզ լուծումներ, թեկուզև իրականում անհնարին, բայց որպես համադրություն` բավականին օրիգինալ ու աննախադեպ: Ավելին, կարելի է ասել, որ հենց փորձի պակասությունն է ստեղծում երևակայության ինտենսիվ աշխատանքի կարիք: Այստեղ ստեղծագործականությունը հանդիսանում է իրական աշխարհն ընկալելու և ավելի լավ հասկանալու, նրանում կողմնորոշվելու հմտությունների զարգացման կարևոր մեխանիզմ: Սակայն թյուր է այն կարծիքը, որ ստեղծագրոական նախադրյալների առկայության պարագայում, երեխայի մոտ այդ ընդունակություններն ինքնաբերաբար կզագանան, ավելին, այդ գործընթացները չպետք է ինքնահոսի թողնել, այլ պետք է ուղղորդել, ճիշտ հունի մեջ դնել: Այդ պատճառով խիստ կարևոր է երեխաների ստեղծագործականության զարգացման հանդեպ հետևողական մոտեցումը, ուստի ժամանակակից կրթական համակարգը պետք է երեխաների անձի զարգացմանը համալիր մոտեցում ցուցաբերի` արդեն իսկ նախադպրոցական տարիքից ներառելով նրանց ստեղծագործական ներուժի բացահայտմանն ու զարգացմանն ուղղված արդյունավետ րթական ծրագրեր:

Նախադպրոցական տարիքը երեխաների հոգեկան աշխարհի գրեթե բոլոր կողմերի ինտենսիվ զարգացման շրջանն է: Հենց այս տարիքում են տեղի ունենում ճանաչողական հոգեկան գործառույթների ինտենսիվ զարգացումը, զգալիորեն ավելի բովանդակալից է դառնում մտածողությունը, ի հայտ է գալիս վերլուծության ու պատճառահետևանքային կապերի որոնման հակվածություն: Վարքը տարբերվում է քննադատականությամբ, գործողությունների ու արարքների տրամաբանականությամբ, կանոնները խախտելու դեպքում մեղքի մեծ զգացմամբ: Տարբերակվում են ճաշակները, հետաքրքրություններն ու հակումները, կատարելագործվում են գեղեցիկի, հրաշալիի, տգեղի, ամոթալիի բարոյա-էթիկական կատոգորիաները: Այս տարքում սկսում է դրսևորվել երեխաների նախաձեռնողականությունը, որը, ինչպես է. Էրիքսոնն է նշում, կարևորագույն նշանակություն ունի անձի ստեղծագործական կերտվածքի ձևավորման համար:

Նախադպրոցական տարիքը նաև աչքի է ընկնում երեխաների հոգեշարժական մեծ ակտիվությամբ, նրանց շարժողական զագրացման մեշ ինտենսիվությամբ: Ժարշողական զարգացումը ներառում է շարժողական հմտությունները, որոն հաճախ կոչվում են կոպիտ շարժողական հմտություններ, կամ խոշոր շարժողական (մոտորիկա), օր.` սողալը, քայլքը, վազքը, հեշանիվ վարելը ևս, և մանիպուլիատիվ գործողությունները, որոնք հաճախ կոչվում են նուրբ շարժողական հմտություններ կամ նուրբ շարժողական (մոտորիկա), օր.` առարկաներ վերցնելը և բարձրացնելը. Մատիտը կամ գրիչը վերցնելը, ասեը թելելը ևս [5]:

Հիմնվելով այն փաստի վրա, որ նյարդային համակարգի բոլոր կենտրոնների միջը գոյություն ւոնի բազմակի կապերի մեծ ցանց, և շարժման ու մտքի միասնության դրության վրա, կարող ենք ենթադրել, որ հոգեշարժողական զարգացումը մեծ դեր է խաղում հոգեկանի այլ ոլորտների ձևավորման ու զարգացման գործում: Շարժողական ֆունկցիոնալ համակարգը բարենպաստ ազդեցություն է գործում ողջ օրգանիզմի և հատկապես գլխուղեղի գործունեության վրա, շարժողական ակտիվությունը նպաստում է մտավոր աշխատունակության բարձրացմանը, խոսքի զարգացմանը, մարդու շարժողական վարքի հիմքում ընկած կամածին շարժումների ու գործողությունների լիարժեք ձևավորմանը: Ինչպես վկայում են այդ ոլորտում կատարված հատուկ հետազոտությունները, հենց շարժումների (շարժողական անալիզատորի) զարգացման առաջընթացն է մեծ չափով որոշում մարդու գլխուղեղի զարգացման առաջընթացը: Իզուր չէ, որ ֆիզիոլոգները շարժումը համարում են մարդու բնածին կենսակարևոր պահանջմունք, որի լիակատար բավարարումը հատկապես կարևոր է վաղ և նախադպրոցական տարքում, երբ ձևավորվում են օրջանիզմի բոլոր հիմնական համակարգերն ու գործառույթները [1]: Մեծ է շարժողական ակտիվության դերը ընկալման ու ճանաչման գործընթացներում: Հենց շարժումների միջոցով է երեխան արդեն իսկ վաղ տարիքից սկսում ճանաչել իրեն շրժապատող աշխարհը, փոխազդում է նրանց հետ, արտահայտում իր վերաբերմունքը նրա նկատմամբ: Պատահական չէ, որ Ժ. Պիաժեն երեխայի մտածողության զարգացման առաջին փուլն անվանում է զգայաշարժողական ինտելեկտի փուլ: Հոգեանների կարծիքով, անձի զարգացումը իրակականում է գործունեության մեջ: Երեխայի առաջատար գործունեությունը խաղն է, իսկ նրա խաղային գործունեությունը արտահայտվում է ամենից առաջ իր շարժումներում. Խաղալիքների հետ մանիպուլիացիաներում, մեծահասակների, երեխաների, շրջապատող առարկաների հետ փոխազդեցության մեջ: Որքան շարժումները բազմազան են, այնքան ավելի մեշ ինֆորմացիա է հասնում նրա գլխուղեղ, այնքան ավելի ինտենսիվ է ընթանում նրա հոգեկան զարգացումը: Այդ պատճառով այդ տարիքի երեխաներին հատկապես անհրաժեշտ է շարժողական ակտիվությունը: Շարժումները հանդիսանում են նաև երեխայի` որպես անձի ձևավորմանը նպաստող կարևոր գործոն: Սեփական շարժումների օգնությամբ, որոնք ուղեկցվում են մեշահասակների համապատասխան բառերով, երեխան արտահայտում է իր վերաբերմունքը շրջապատող առարկայական աշխարհի հանդեպ, սովորում է նպատակաուղղված գործել նրանում: Հենց շարժումներում են սկսում դիտվել երեխայի համարձակության, վխձականության, տոկունության, համառության առաջին ծիլերը, որոնք ապագայում դառնալու են անձի այդ և այլ կարևոր որակների դրսևորման ձև: Շաժումներով և կանոններով խաղերում երեխան ձեռք է բերում մարկային շփման հմտություններ, յուրացնում է սոցիալական վարքի փորձը:

Սակայն շարժողական զարգացումը ևս հաճախ աչքաթող է արվում թե ծնողների և թե մանկավարժների կողմից: Վերջիններիս ներդրումն այդ հարցում հիմնականում սահմանափակվում է երեխաների մոտ ինքնասպասարկման հմտությունների բավարար դաստիարակությամբ, իսկ շարժողական ակտիվության այդ տարիքում բավական ուժեղ արտահայտված պահանջմունքը իր բավարարումն է գտնում զանազան վնասակար սովորությունների ու կպչուն գործողությունների ձևավորման մեջ: Երեխայի ցանկացած շարժողական դրսևորման մշակում, հղկում, նրբագողության ու վայելչության հաղորդում պետք է տեղի ունենան թե նախադպրոցական կրթական հաստատություններում, թե ընտանիքում: Որքան ավելի շուտ սկսվի երեխայի շարժողական ոլորտի ձևավորմանն ուղղված աշխատանքը նրա հետ, այնքան փոքր կլինի նրա մոտորիկայում շեումների առաջացման հավանականությունը և այնքան նրա շարժողական գործընթացները ավելի բարենպաստ ազդեցություն կունենան երեխայի հոգեֆիզիկական զարգացման վրա:

Ելնելով ընդհանրապես ակտիվության` ստեղծագործականության համար ունեցած մեծ նշանակությունից և այն փաստից, որ ակտիվությունը գրեթե միշտ ենթադրում է շարժում, կարող ենք ասել, որ շարժողական զարգացումը ևս մեծ նշանակություն ունի ստեղծագործական ընդունակությունների դրսևորման հարցում: Կասկած չկա, որ ոչ միայն խոշոր, այլև նուրբ մոտորիկան կարող է մեծ ազդեցություն ունենալ երեխաների հոգեկանի տարբեր ասպեկտների զարգացման վրա: Ակնհայտ ու ապացուցված է նուրբ մոտորիկայի զարգացումը խթանում է մտածոության, հետևաբար նաև երևակայության զարգացմունը, իսկ վերջիններս հանդիսանում են ստեղծագործության հիմքը, ապա կարելի է ենթադրել, որ նուրբ մոտորիկայի և ստեղծագործական ընդունակությունների միջև կա որոշակի կապ, որը դրսևորվում է դրանցից առաջինի ազդեցության տակ երկրորդի արդյունավետ զարգացման մեջ:

Այսպիոսով, նախադպրոցական տարիքում երեխաների նուրբ մոտորիկայի զարգացումը կարող է հանդիսանալ նար նրանց ստեղծագործական ընդունակությունների զարգացման բավականին արդյունավետ եղանակ, ինչի ստուգմանն էլ ուղղված է եղել մեր կողմից անցկացված հետազոտությունը, որի նպատակն էր ավագ նախադպրոցական տարիքի երեխաների նուրբ մոտորիկայի և ստեղծագործականության առանձնահատկությունների ուսումնասիրությամբ բացահայտել նրանց հոգեշարժական զարգացման տեսակները, դրանց հիման վրա մշակել ձևավորող վարժությունների համալիր` երեխաների ստեղծագործական ակտիվությունը խթանելու համար:

Հետազոտության ընթացքում կիրառել ենք հետևյալ մեթոդներն ու մեթոդիկաները. Դիտման մեթոդ, ձևավորող գիտափորձ և թեստավորում (Տորանսի ստեղծագործական մտքի կրճատ թեստ, «Քանդակագործություն» մեթոդիկա, «Տնակ» մեթոդիկա, պլաստիլինից գնդակ պատրաստելու տեխնիկա): Հետազոտության համակազմը կազմել են մանկապարտեզի հոգեկան և մտավոր նորմալ զարգացմամբ (առանց առանձնակի շեղումների կամ ՀԶՀ-ի) 4-6 տարեկան 30 սաներ, որոնք ներառվել են ստուգիչ և փորձարարական խմբերում: Փորձարարական խմբի հետ անց ենք կացրել ձևավորող գիտափորձ` մեր իսկ կողմից մշակված զարգացնող վարժությունների համալիրի միջոցով, որում ներառել ենք բազմազան նկարչական վարժություններ, մատների գիմնաստիկա և պլաստիլիններով աշխատանք: Վարժությունների համալիրը մշակվել է երեք սկզբնաղբյուրներում [4, 5, 6] առաջարկված ձևավորող ու զարգացնող վարժությունների հիման վրա: Վարժություններն ընտրելիս ու ծրագիրը մշակելիս առաջարվել ենք հետևյալ սկզբունքներով.

  • Վարժությունները պետք է ուղղված լինեն նուրբ մոտորիկայի զարգացմանը

  • Դրանք պետք է լինեն բազմազան ու հետաքրքրական, որպեսզի երեխաները հաճույքով կատարեն դրանք

  • Վարժությունները պետք է լինեն հեշտ ու չհոգնեցնող երեխաներին և ընթացքում գնալով պետք է բարդանան, որպեսզի ապահովեն ոչ միայն մազրում, այլ զարգացում

  • Դրանք պետք է վարժեցնեն ձեռքի շարծումները թե ուղիղ և թե կոր տարբեր ուղղությամբ, տարբեր կորությամբ ու թեքությամբ, տարբեր չափերի գծեր տանելու համար:



Ստուգողական աշխատանքների թեմաներ

  1. Արտթերապիան հատուկ կրթության համակարգում:

  2. Արտթերապիան որպես մտածողությունը զարգացնող միջոց:

  3. Արտթերապիան որպես իմացական գործընթացները զարգացնող միջոց:

  4. Արտթերապիան որպես խոսքի զարգացնող միջոց:

  5. Արտթերապիան որպես ազգային արժեքների իմացության միջոց:

  6. Արտթերապիան որպես հիշողության զարգացման միջոց:

  7. Արտթերապիան որպես երեխայի ստեղծագործական կարողությունների զարգացման միջոց:

  8. Արտթերապիան որպես մանր մոտորիկան զարգացնող միջոց:

  9. Արտթերապիան որպես գեղագիտական դաստիարակության միջոց:



Գրականություն

  1. Медведев Л.Г. Формирование графического художественного образа на занятиях по рисунку. М. Просвещение. 1986г.

  2. Михайлова Т. Чувство и цвет. Технология “ эмоционального настроя” детей в процессе освоения техники живописи.//Искусство в школе. с.39, 2010.

  3. Психология одаренности детей и подростков: Учебное пособие/Ю.Д. Бабаева, Н. С. Лейтес. - М.: “Академия”, 2000.

  4. Панксенов Г. И. Живопись. Форма, цвет, изображение: учебное пособие для студ. высш. худ. учебных заведений. - М.: Издательский центр “Академия”, 2008

  5. Мамайчук И.И. Психокоррекционные технологии для детей с проблемами в развитии СПб.: Речь, 2006. 

  6. ХУДОЖЕСТВЕННО-ТВОРЧЕСКАЯ ПОДГОТОВКА будущих специалистов к работе с клиентами социальной службы в сборнике научных атаке ё методических материалов

  7. Жукова Т.В. Использование арт-технологий в подготовке студентов-психологов к профессиональной деятельности. - М. - 2005.

  8. Колажирование как арт-технология: возможности и сферы применения / Новоселова Л., Невелева Е. // Журнал прикладной психологии. - 2007. - № 6.

  9. Кокоренко В. Л. Арт-технологии в подготовке специалистов помогающих профессий. - СПб.: Речь. - 2005.

  10. М. Ю. Практическое применение элементов арт-терапии в работе учителя. Учебно-методическое пособие для учителя иностранного языка. - М.: АПК и ПРО. - 2003.

  11. Колошина Т.Ю., Трусь А.А. Арт-терапевтические техники в тренинге: характеристики и использование. Практическое пособие для тренера. - Спб.: Речь. - 2010.

  12. Арт-терапия / Сост. и общая редакция А. И. Копытина. - СПб.: Питер, 2001. - 320 с.: ил. - (Серия «Хрестоматия по психологии»).

  13. Практикум по арт-терапии / Под. ред. А. И. Копытина. - СПб.: Питер. - 2001. - стр. 234 - 235

  14. Беккер-Глом В., Бюлов Э. Арт-терапия в Аликсеанеровской психиатрической больнице Мюнстера // Исцеляющее искусство. - № 1. - 1999.

  15. Лебедева Л.Д. Практика арт-терапии: подходы, диагностика, система занятий. - СПб.: Речь, 2005


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!