СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Աշակերտի ինքնագնահատման բարձրացմանը միտված հարցաթերթ

Нажмите, чтобы узнать подробности

Այն զարգացնում է աշակերտի ինքնավերլուծական և ինքնագնահատման ունակությունները։

Просмотр содержимого документа
«Աշակերտի ինքնագնահատման բարձրացմանը միտված հարցաթերթ»

Առաջարկում եմ մեթոդ, որը կարելի է կիրառել կատարած առաջադրանքի ամփոփման փուլում կամ դասի ավարտին։ Այն զարգացնում է աշակերտի ինքնավերլուծական և ինքնագնահատման ունակությունները։ Ես այն բազմիցս եմ կիրառել, սա օգնում է նաև քննադատորեն մոտենալ ինքդ քո կատարած աշխատանքին՝ ճանաչողության միջոցով։

«Դասի կշռադատում»

Ուսուցիչ - Մեր դասը մոտեցավ ավարտին և ես ուզում եմ ասել ․ ․ ․ Աշակերտ -

  1. Ինձ մոտ ամենից լավ ստացվե՞ց․․․

  2. Ես ինչի՞ համար կարող եմ ինձ գովել․․․

  3. Ինչի՞ համար կարող եմ գովել դասընկերներիս․․․

  4. Ես այսօր ի՞նչ ձեռքբերեցի․․․

  5. Ի՞նչը ինձ զարմացրեց․․․

  6. Ինձ համար պարզ է, այն ի՞նչը․․․

  7. Իմ կարծիքով ի՞նչը չստացվեց և /ինչո՞ւ, ի՞նչը հաշվի կառնեմ հետո։



Աշակերտի ինքնագնահատականից հետո ուսուցիչը պետք է կատարի գնահատում։ Յուրաքանչյուր աշակերտի համար կարող են կիրառվել հատուկ չափանիշներ։ Ստացված արդյունքը համեմատվում է նախորդ արդյունքի հետ և հենց տեղում երևում է աշակերտի աճը։ Օրինակ «Քո աշխատանքն այսօր ավելի կոկիկ է», «Երեկ դու դժվարանում էիր կատարել վերլուծություն», «Այսօր շատ ինքնավստահ պատասխան ունեցար»։ Նման կերպ աշակերտը խրախուսվում և մոտիվացվում է։ Աշակերտը պետք է լինի ինքնավստահ ու առաջ գնա՝ հաշվի առնելով սովորածն ու գործադրած ջանքը։

Եվ վերջում մղելով նրան հաջորդ գործընթացին՝ տալ խորհուրդներ, օրինակ այսպիսի․

  • «Եթե դեռևս ունես դժվարություններ, ապա հետ գնա դեպի առաջադրանքը»։

  • «Եթե դու չես հասել նպատակին, ուրեմն կատարիր առաջադրանքը ևս մեկ անգամ»։

Գնահատականը հզոր զենք է ուսուցչի ձեռքին, ինչով կարելի է հասնել շատ մեծ արդյունքների։ Ամենից առաջ այն պետք է լինի արդարացված։