Անուն, ազգանուն___________________________________________
Հայաստանի աշխարհագրություն 2-րդ կիսամյակ
Թեմատիկ գրավոր աշխատանք 1
ՀՀ տնտեսությունը: Արդյունաբերությունը: Գյուղատնտեսությունը: Տրանսպորտը
ՀՀ տնտեսության վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ:
ա) 19-րդ դարի վերջին ՀՀ ներկայիս տարածքում արդյունաբերության առաջատար ճյուղերն էին սև մետաղաձուլությունն ու գինու-կոնյակի արտադրությունը:
բ) ՀՀ տնտեսությունն ապահովված է էներգակիրների սեփական պաշարներով:
գ) Ներկայումս արդյունաբերության զարգացման մակարդակով ՀՀ առաջատար մարզերից են Արմավիրը և Տավուշը:
դ) Ներկայումս ՀՀ արդյունաբերության ճյուղային կառուցվածքում գերակշռում է մշակող արդյունաբերության բաժինը:
ՀՀ վառելիքաէներգետիկ համալիրի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ:
ա) Վառելիքաէներգետիկ համալիրը զարգանում է սեփական հումքային պաշարների հիման վրա:
բ) Վառելիքային հաշվեկշռում ամենամեծ բաժինն ունի գազը:
գ) Էլեկտրակայանների տեսակներից առավել մեծ թիվ են կազմում ջէկ-երը:
դ) Ջրաէլեկտրակայաններից ամենահզորը Տաթևի ջրէկ-ն է:
Ո՞ր զույգում տրվածներն են ջերմաէլեկտրակայաններ:
ա) Մեծամորի և Քանաքեռի բ) Վանաձորի և Երևանի
գ) Արգելի և Սպանդարյանի դ) Շամբի և Սևանի
ՀՀ զույգերից ո՞րն է ճիշտ:
ա) պղնձի արտադրություն-Կապան բ) մոլիբդենի արտադրություն-Արարարտ
գ) ալյումինի արտադրություն-Քաջարան դ) ոսկու արտադրություն-Գյումրի
Տրվածներից ո՞րն է տուֆի արդյունահանման մեքենայացված կենտրոն:
ա) Ալավերդի բ) Սևան գ) Արթիկ դ) Արարատ
ՀՀ գյուղատնտեսության վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ:
ա) Գյուղատնտեսական հողահանդակների կառուցվածքում գերակշռում են վարելահողերը:
բ) Գյուղատնտեսության առաջատար ճյուղն անասնապահությունն է:
գ) Դաշտավարության վերին սահմանը 3000 մ բացարձակ բարձրությունն է:
դ) Հացահատիկային ցանկատարածություններում գերակշռում է ցորենը:
ՀՀ գյուղատնտեսական նշանակության հողերի կառուցվածքի դիագրամում Գ տառով նշված են՝
ա) վարելահողերը բ) բազմամյա տնկարկները
գ) արոտավայրերը դ) խոտհարքները
Տրվածներից ո՞րը ՀՀ բուսաբուծության ենթաճյուղ չէ.
ա) ծխախոտագործություն բ) շաքարեղեգի մշակություն
գ) հացահատիկի մշակություն դ) խաղողագործություն
Տրված մարզերից ո՞րն է առաջատար խոզաբուծության զարգացմամբ:
ա) Տավուշ բ) Սյունիք գ) Շիրակ դ) Վայոց Ձոր
ՀՀ տրանսպորտի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ:
ա) Տրանսպորտի տեսակներից ամենաերիտասարդը խողովակաշարայինն է:
բ) Գլխավոր երկաթգիծն անցնում է Երևան, Գյումրի և Հրազդան քաղաքներով:
գ) Հանրապետության բոլոր երկաթուղիները էլեկտրաֆիկացված են:
դ) Երկաթուղային գլխավոր մայրուղին հանրապետության տարածքի նկատմամբ ունի եզրային դիրք:
ՀՀ քարտեզի վրա ո՞ր տառով է նշված Հրազդանի ջէկ-ը:
Պատասխան՝. _________
ՀՀ ո՞ր հանքավայրի կրաքարն են օգտագործում ցեմենտի արտադրության գլխավոր ձեռնարկությունները: ____________________________________
ՀՀ ո՞ր մարզում է գտնվում մեքենայական արտադրության գորգերի խոշոր ձեռնարկությունը: _____________________________________________
Բնութագրումով որոշել սննդի արդյունաբերության ենթաճյուղը:
Այդ ենթաճյուղը ՀՀ սննդի արդյունաբերության հնագույն և առաջատար ճյուղերից է: Դրա առաջին գործարանը հիմնվել է դեռևս 1881 թվականին՝ հայազգի գործարար Թաիրովի կողմից: Հետագայում խոշոր գործարաններ են կառուցվել Երևան, Արմավիր, Արտաշատ, Վեդի և այլ քաղաքներում: Ո՞րն է այդ ենթաճյուղը:
______________________________________
ՀՀ ո՞ր շրջաններում և ինչպե՞ս է իրականացվում քիմիական մելիորացիան / հողաբարելավումը/:
_________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
ՀՀ տրանսպորտի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ:
ա) Տրանսպորտի տեսակներից ամենաերիտասարդը խողովակաշարայինն է:
բ) Գլխավոր երկաթգիծն անցնում է Երևան, Գյումրի և Հրազդան քաղաքներով:
գ) Հանրապետության բոլոր երկաթուղիները էլեկտրաֆիկացված են:
դ) Երկաթուղային գլխավոր մայրուղին հանրապետության տարածքի նկատմամբ ունի եզրային դիրք:
3