СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Աշխարհի ամենաերկար գետը

Категория: География

Нажмите, чтобы узнать подробности

 

Շուրջ մեկ դար Ամազոնի ամենահեռավոր ակունքը համարվում էր Ապուրիմաք գետի՝ Նևադո Միսիմոյում գտնվող ակունքը, սակայն 2014 թվականին իրականացված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ամենահեռավորը Մոնտարո վտակի՝ Պերուում՝ Կորդիլիերա Ռումի Կրուսում գտնվող ակունքն է:Մոնտարոն ու Ապուրիմաքը միախառնվում են և մի շարք այլ վտակների հետ միասին կազմավորում են Ուկայալի գետը, որն իր հերթին միախառնվում է Մարանյոնին՝ կազմավորելով մի հզոր վտակ, որը բոլոր երկրները, բացի Բրազիլիայից, համարում են Ամազոնի գլխավոր վտակը:

Ունենալով վայրկյանում մոտավորապես 209.000 խորանարդ մետր ջրի միջին ծախս՝ Ամազոնն ավելի ջրառատ է, քան երկարության և ջրառատության ցուցանիշներով իրեն հաջորդող յոթ գետերը՝ միասին վերցրած: Նրա կողմից օվկիանոս հասցված ջրի քանակությունը կազմում է միասին վերցրած բոլոր գետերի ընդհանուր ջրահոսքի 20 տոկոսը:Ամազոնի ավազանը ամենաընդարձակ ջրահավաք ավազանն է աշխարհում և զբաղեցնում է 7.050.000 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածք: Այդ տարածքի հենց միայն Բրազիլիայում գտնվող հատվածը ավելի մեծ է, քան ցանկացած մեկ այլ գետի ամբողջ ջրահավաք ավազանի մակերեսը:

Ամազոնն առաջանում է Մարանյոնի և Ուկայալի գետերի միախառնումից։ Երկարությունը. Մարանյոնիի ակունքից՝ 6437, Ուկայալիի կամ Ապաչետի ակունքներից՝ 7000 կմ։ Ունի բազմաթիվ վտակներ, որոնցից 20-ի երկարությունը գերազանցում է 1500 կմ-ը։

Գետի և նրա ավազանի մեծ մասը գտնվում է Բրազիլիայում։ Հիմնականում հոսում է հասարակածին զուգահեռ։ Ամազոնն աշխարհի ամենաջրառատ գետն է. միջին ծախսը (հոսքը)՝ գետաբերանի մոտ միջինը 174 մ³/վրկ է, իսկ տարեկան միջին հոսքը՝ 5500 կմ³, որը կազմում է աշխարհի գետերի մոտ 15%-ը:Կոշտ հոսքը տարվա ընթացքում գերազանցում է 1 միլիարդ տոննան։ Ամազոնի նավարկելի ցանցի երկարությունը ավելի քան 25 հազար կմ է, գլխավոր նավարկելի հունը՝ 4300 կմ։ Գետաբերանում գետի լայնությունը կազմում է 200 կմ։