СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ասույթներ հայոց լեզվի մասին

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ասույթներ հայոց լեզվի մասին»

Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը:

Հովհաննես Թումանյան



Գրաբարը.... ոսկի է, դա լեզու չէ, այլ երկնային երաժշտություն, պերճություն, ուժ, ճկունություն, այդ ամենը նոր եմ սկսում զգալ: Եվ ինչպիսի ձախորդությունների էլ հանդիպեմ, և որքն էլ ինձ համար դժվար լինի, ես պատրաստ եմ ամեն ինչի, միայն թե իրագործեմ երազանքս` կատարելապես ուսումնասիրեմ այդ արքայական լեզուն:


Վահան Տերյան



Մայրենի լեզուն մարդու հետ է միշտ: Լեզուն այն միջոցն է, որով գիտակցությունը մարմին է առնում, մտածմունքը` նյութականանում:


Հրաչյա Աճառյան



Իմ իմացած լեզուների մեջ հայերենը բացառիկ է, նախ` որպես զարմալալի տրամաբանական լեզու, ապա նաև` իր ճկունությամբ, նոր բառերի կազմելու դյուրություններով:


Ֆրեդերիկ Ֆեյդի



Մեր լեզուն բարձր լեռներից եւ խորունկ ձորերից ծնած լեզու է, բարձունքների եւ խորությունների լեզու:

Ավետիք Իսահակյան


Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում...


Ավետիք Իսահակյան

Հայոց լեզվի մեջ մարմնացած է հայ ժողովրդի հոգին: Ամեն մի բառը նրա հոգու մի կտորն է: Այդ բառերի մեջ են նյութացած, առարկայացած մեր վիշտը, զրկանքները, դառն ու զվարճալի ապրումները, մեր երազները, հույսերը, իղձերը, սերը՝ մեր ողջ ժողովուրդը:


Ավետիք Իսահակյան

Լեզուն կուլտուրայի ամենազորեղ մղիչն է, մարդու ամենահավատարիմ ու անդավաճան մխիթարիչն ու սփոփիչը - անխոս բնության, անբարբառ տիեզերքի առջև:


Վահան Տերյան

Լեզուն ամենազորեղ զենքն է մարդու, որովհետև նա միացնում է նրան մյուս մարդկանց հետ:


Վահան Տերյան

Հայերենը, իբրև Արարատյան լեզու, կոչվում է " Աղոթքի լեզու", այն աստվածային ճոխ ու աննման լեզու է:


Ֆրեդերիկ Ֆեյդի

Ձեր հնամենի լեզուն ես չգիտեմ, բայց սիրում եմ այն: Դրա մեջ արևելքն եմ զգում, դարերն եմ նշմարում այնտեղ, տեսնում եմ անցյալի խորհրդավոր նշույլի շողարձակումը: Ինձ համար պարծանք է հայերեն թարգմանվելը:


Վիկտոր Հյուգո

Հայոց լեզուն հարուստ լեզու է և արժե, որ մարդ չարչարվի այն սովորելու համար: Ես ջանք եմ թափում և կշարունակեմ այն ուսումնասիրել...


Ջորջ Բայրոն

Հայ լեզուն է այն սարսափելի ուժը, որի ընդդեմ տկար են նաև միլիոնավոր բարբարոսների սվինները: Լեզուն է ազգությանց դրոշակը, լեզուն է նոցա որպիսության և վիճակի հայտարարը:


Միքայել Նալբանդյան