СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ատեստավորման դաս

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ատեստավորման դաս»




Հաստատված է

ՀՀ ԿԳ նախարարի 2011 թվականի

Օգոստոսի 29-ի N 997 – Ա/Ք հրամանի

հավելված 1-ի համաձայն




ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ՈԻՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ ԵՎ ԾՐԱԳԻՐ





1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ (1 ժամ)

Մանկավարժների մասնագիտա­կան պատրաստվածության և հմտությունների մակարդակով է պայմանավորված աճող սերնդի ոչ միայն կրթվածության ցուցանիշը, այլև արժեհամակարգը: Ուսուցման գործընթացի արդյունավետությունը կախված է նրանից, թե որքանով է ուսուցիչը կոմպետենտ (ձեռնահասու, խորագիտակ) գործընթացի պլանավորման, կազմակերպման, գիտելիքների փոխանցման հարցերում: Մանկավարժական գործունեությունը մանկավարժից պահանջում է գիտելիքների և մասնագիտական կարողությունների անընդհատ ավելացում: Հատկապես այդ խնդրի լուծմանն են ուղղված ուսուցիչների որակավորման բարձրացման դասընթացները, որոնք` որպես շարունակական կրթության անբաժանելի մաս, կոչված են նպաստելու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության որդեգրած կրթական քաղաքականության իրականացմանը` դպրոցի բարեփոխման շրջանակներում:

Ուսուցիչների որակավորման բարձրացման դասընթացները չպետք ներառեն միայն զուտ տեսական բնույթի դասախոսություններ կրթական նոր տեսությունների և տեխնոլոգիաների վերաբերյալ: Դրանք առաջին հերթին պետք է ուղղորդվեն դեպի պրակտիկ գործունեություն, ընդգրկեն գործնական այնպիսի պարապ­մունքներ, քննարկումներ ու սեմինարներ, որոնք կարող են նպաստել ուսուցիչների գործնական կարողությունների և մանկավարժական հմտու­թյուն­­ների կատարելագործմանը: Գործնական ուղղվածություն ունեցող դասընթացները կօգնեն ուսուցիչ­ներին մասնագիտական գործունեություն իրականացնելիս կատարել վերլուծություններ, կիրառել ինովացիաներ, յուրացնել դասավանդման նոր մեթոդների առանձնահատկու­թյունները և գործընկերների առաջավոր փորձը:

Սակայն ուսուցման մեթոդները չեն կարող տալ արդյունավետ ուսուցում իրականացնելու պարզ դեղատոմսեր, բայց կարող են նախանշել ուսուցման արդյունավետ պայման­ների բնութագրիչները: Կրթական գործընթացի վրա ազդում է նաև այն, թե որքանով են ուսուցման պայմանները ուղղորդված դեպի սովորողները և հասարակությունը, ինչպես են հաղորդվում և գնահատվում սովորողների գիտելիքները: Գիտական նոր ուսումնասիրու­թյուն­ներում մեծ տեղ է հատկացվում ուսուցման արդյունավետ պայմանների մշակմանը և ուսումնական գործընթացը դրանցով ապահովելուն:

Ուսուցման ժամանակակից տեսությունների հիմնական առանձնահատ­կու­թյուններից է նաև այն, որ բոլորն էլ կարևորում են դասավանդման գործընթացում տարբերակված մոտեցումներ ցուցաբերելու անհրաժեշտու­թյունը: Այս հարցերի քննարկումը հանգեցրել է եզրակացության, որ հարկավոր է վերանայել այն, թե ի՞նչ է դասավանդվում, ինչպե՞ս է դասավանդվում, ինչպե՞ս է գնահատվում:

Ուսուցիչների որակավորման բարձրացման դասընթացների անհրաժեշ­տու­թյունը պայմանավորվում է նաև նրանով, որ անընդհատ կազմավորվում են նոր ուսումնամեթոդական համալիրներ, ստեղծվում են ուսումնական նոր ծրագրեր, դասագրքեր, տարատեսակ ուղեկից ուսումնական նյութեր:

Սույն ծրագրով իրականացվող վերապատրաստման դասընթացը նպատակ ունի օժանդակելու մաթեմատիկայի ուսուցիչներին իրենց մասնագիտական գիտելիքների, կարողությունների, հմտությունների մակարդակը բարձրացնելու, աշխատանքային պարտականությունները պատշաճ մակարդակով կատարելու, շարունակական մասնագիտական զարգացում ապահովելու և որակավորման տարակարգերի հավակնելու խնդիրներում:

Նախատեսված ծրագրային 80 ժամը տրոհված է բաժինների` հետևյալ համամասնությամբ.

Բաժին 1. «Հանրակրթության բնագավառի օրենսդրություն» 8 ժամ,

Բաժին 2. «Մանկավարժական և մասնագիտական գիտելիքներ» 72 ժամ:

«Հնրակրթության բնագավառի օրենսդրություն» բաժնում ընդգրկված են թեմաներ ՀՀ Սահմանադրությունից, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Կրթության պետական տեսչության մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքներից, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգիրքից, «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության այն դրույթներից, որոնց իմացությունը և որոնց վերաբերյալ քննարկումները կնպաստեն, որ ուսուցիչները կարողանան ձևավորել բնականոն իրավահարաբերություններ աշակերտների, նրանց ծնողների, գործընկերների, դպրոցի տնօրինության, տեսչավորող մարմինների հետ, իրականացնել ուսուցչի պաշտոնի նկարագրով ամրագրված իրենց լիազորությունները, նպաստել սովորողների մեջ ինքնակառավարման տարրերի ձևավորմանը:

««Մանկավարժական և մասնագիտական գիտելիքներ» բաժնում ներառված են թեմաներ վերաբերող դասապրոցեսի արդյունավետ պլանավորմանն ու կազմակերպմանը, ուսումնական նյութի առավել մատչելի մատուցմանը, աշակերտների անհատական կարողությունների և հմտությունների հաշվառման ճանապարհով նրանց ինքնակրթության գործընթացի կազմակերպմանը, ուսումնական գործընթացին առնչվող այլ հարցերի կարգավորմանը: Բաժնում ընդգրկված թեմաների քննարկումները կնպատակաուղղվեն ուսուցիչների գործնական և հետազոտական աշխատանք իրականացնելու կարողությունների զարգացմանը:

1.1 Նպատակները
  • Ծանոթացնել ուսուցիչներին կրթության բնագավառին վերաբերող օրենսդրական ակտերին:

  • Բարձրացնել ուսուցիչների ընդհանուր և հոգեբանամանկավար­ժա­կան պատրաստվածության մակարդակը, կատարելագործել ուսուցիչների ակադեմիական և մանկավարժական կոմպետենտությունը, ապահովել շարունակական մասնագիտական զարգացում:

  • Ծանոթացնել ուսուցիչներին դասավանդման ժամանակակից մեթոդ­ների հիմնական դրույթներին և նորագույն կրթական տեխնոլոգիաներին:

  • Զարգացնել ուսուցչի մասնագիտական հմտությունները, ինքնուսուցման և ինքնադրսևորման կարողությունները:

  • Ուսուցման գործընթացը ուղղորդել դեպի պլանավորած արդյունքների հասանելիություն:

1.2. Խնդիրները
  • Բարձրացնել ուսուցման գործընթացի արդյունավետությունը, ուսուցիչներին ծանոթացնել կարևորագույն գիտամեթոդական գրականությանը, նրանց մեջ ձևավորել պատկերացումներ ժամանակակից չափորոշչային և ծրագրային պահանջների վերաբերյալ:

  • Ուսուցիչների մեջ ձևավորել համոզմունք, որ ուսուցման գործընթացում գիտելիքների, ունակությունների, հմտությունների գնահատումից պետք է անցնել կոմպենտենտության գնահատման.

  • Ուսուցիչների մեջ ձևավորել ուսումնական գործընթացում առկա մեթոդական խնդիրները առաձնացնելու և առաջադրելու կարողություններ, զարգացնել տեխնիկական, ցուցադրական և ուսումնաօժանդակ միջոցներով այդ խնդիրները լուծելու հմտություններ:

  • Բարձրացնել ուսուցիչների կողմից ուսուցման գործընթացում տեղեկատ­վա­կան և հաղորդակցական տեխնոլո­գիաներ կիրառելու կարողությունների մակարդակը:

  • Բարձրացնել ինքնուրույն ուսումնական և մեթոդական նյութեր մշակելու, դասերը պլանավորելու, վերլուծելու, աշակերտների մեջ ուսումնական դրդապատճառներ առաջացնելու ուսուցիչների կարողությունները:

1.3. Ակնկալվող արդյունքներ

Ակնկալվում է, որ ծրագրի ավարտին ուսուցիչը պետք է

Իմանա.

  • ուսուցիչներին և աշակերտներին ներկայացվող պահանջները՝ ըստ կրթական օրենսդրության,

  • առարկայի դասավանդման մեթոդաբանության դերը և տեղը ներկա կրթական համակարգում,

  • մանկավարժական հոգեբանության դերը տվյալ առարկայի ուսուցման գործընթացում,

  • կրթության հայեցակարգերը,

  • առարկայական կրթական չափորոշիչները և ծրագրերը,

Տիրապետի.

  • ուսուցման նորագույն մեթոդներին և հնարներին,

  • տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմանը՝ ուսուց­­­ման գործընթացում,

  • ստուգման և գնահատման համակարգերին:

Կարողանա.

  • օրենսդրությունից ելնելով հաստատել բնականոն իրավահարա­բերություններ աշակերտների, նրանց օրինական ներկայացուցիչների (ծնող­ների, խնամակալների), գործընկերների, դպրոցի տնօրինության հետ, պաշտպանելով սովորողի իրավունքները իրականացնել իր լիազորու­թյունները,

  • համակարգել, մեկնաբանել և ներկայացնել բովանդակային տեղեկա­տվություն մասնագիտական միջավայրում, օգտագործել իր ձեռքբերումները մասնագիտական գործունեության ընթաց­քում,

  • սովորողների մեջ ձևավորել դրդապատճառներ ուսման նկատմամբ, սովորածը կիրառելու գիտակցում, նպաստել սովորողների մեջ ինքնակառավարման տարրերի և նախաձեռնողական ունակությունների ձևավորմանն ու զարգացմանը,

  • պլանավորել իր մանկավարժական գործունեությունը և սահմանել նպատակներ` հաշվի առնելով սովորողների անհատական առանձնահատկությունները և տարբերությունները, դասավանդման գործընթացում ներառել կրթական առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին,

  • ստեղծել հարգանքի և փոխըմբռնման վրա հիմնված բարենպաստ կրթական միջավայր, հաղորդակցման ազատ ու բարեկիրթ մթնոլորտ,

  • կայացնել արդարացի վճիռներ տարբեր իրավիճակներում,

  • կիրառելով դասավանդման առավել արդյունավետ տեխնոլոգիաներ ապահովել տարբերակված ուսուցման կազմակերպում՝ հետերոգեն խմբերի առկայության պայմաններում,

  • կանխատեսել և գնահատել աշակերտի եվ սեփական գործունեությունը, վերլուծել և անդրադարձ (ռեֆլեքսիա) կատարել,

  • կիրառել գնահատման տարբեր ձևեր,

  • հետևողականորեն կատարելագործել իր առարկայական-մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով համագործակցել գործընկերների հետ, իրականացնել ստեղծագործական եվ հետազոտական աշխատանքներ:

2.ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ (8 ժամ)


2.1 Կրթության կազմակերպման և ուսուցչի գործունեության իրավական հիմքերը (6 ժամ) 2.1.1. ՀՀ օրենսդրությունը կրթության իրավունքի մասին: Հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները: Կրթության լեզուն: 2.1.2. Ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցները (սովորող, մանկավարժական աշխատող, ուսուցիչ, ծնող), նրանց իրավունքներն ու պարտականությունները: 2.1.3. Ուսուցիչը որպես աշխատանքային և վարչական իրավահարաբերություն­ների մասնակից: Ուսուցչի պաշտոնի նկարագիրը, ուսուցչի ատեստավոր­ման կարգը: 2.2 Երեխայի կրթական իրավունքների երաշխիքները (2 ժամ) 2.2.1. Երեխայի կրթությանն առնչվող հիմնական իրավունքնեը: 2.2.2. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը. ներառական կրթության իրականացումը:



3.ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ (32 ժամ)


3.1 Կրթության բովանդակության ձևավորման հիմունքները (4 ժամ) 3.1.1 Կրթության բովանդակությունը 3.1.2 Գիտելիքների համակարգ 3.1.3 Կարողություններ և հմտություններ 3.1.4 Առարկայական չափորոշիչներ 3.2 Ուսումնական գործընթացում օգտագործվող ուսումնական նյութեր և ռեսուրսներ (4 ժամ)


3.3 Ուսումնական գործընթացի կազմակերպման և իրականացման ձևեր, ուսուցման սկզբունքներ, ուսուցման մեթոդներ (6 ժամ) 3.3.1 Ուսուցման կազմակերպման ձևեր(եղանակներ) 3.3.2 Ուսուցման սկզբունքներ 3.3.3 Ոսուցման մեթոդներ 3.3.4 Ուսուցման ինտերակտիվ մեթոդներ 3.4 Դաստիարակչական աշխատանքները ինֆորմատիկայյի ուսուցման գործընթացում (3 ժամ) 3.4.1 Սպասելիքներ դաստիարակչական աշխատանքներից 3.4.2 Դաստիարակության վրա ազդող գործոնները 3.4.3 Արժեքային համակարգի ձևավորման խնդիրները 3.5 Գնահատումը որպես սովորողների կրթվածության որակի բարելավման միջոց (6 ժամ) 3.5.1 Գնահատման նպատակը, սկզբունքները: Ընթացիկ գնահատումներ 3.5.2 Ուսուցման արդյունքների միավորային և ոչմիավորային գնահատում 3.5.3 Ձևավորող գնահատում, մշտադի­տարկում, հետադարձ կապ 3.5.4 Գնահատումների համար նախատեսվող առաջադրանքներ: Հարցարաններ (թեստեր), թեստի տեսակները, թեստի կառուցման սկզբունքները, սանդղակավորումը, գնահատման քայլերը 3.6 Նախագծային մեթոդը,որպես սովորողների, ստեղծագործական մտածողության զարգացման միջոց։ (4 ժամ)


3.7 Ինտեգրված դասեր եվ էլեկտրոնային թղթապանակ (5 ժամ) 3.7.1 Ինտեգրված դասեր 3.7.2 Ինտեգրված դասի նմուշ-օրինակ 3.7.3 Տեխնոլագիաների կիրառումը միջառարկայական կապի ստեղծման գործընթացում.

MS Mathematics ծրագիրի օգտագործումը մաթեմատիկայի դասավանդման ժամանակ:Մի քանի օրինակներ

3.7.4 Էլեկտրոնային թղթապանակ 3.7.5 Օրինակելի դասի պլանավորում



4.ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ( 34 ժամ) 4.1 Corel Draw ծրագիրը ( 10 ժամ) 4.1.1 Էջի պարամետրերը 4.1.2 Գործիքներ Գործնական աշխատանքներ 4.2 Adobe Photoshop ծրագիր: (8 ժամ) 4.2.1 Նկարչական գործիքներ 4.2.2 Պատկերների չափսեր 4.2.3 Պատկերների կտրում 4.2.4 Պատկերների ոետուշում 4.2.5Գունային փոփոխություններ 4.2.6 Ֆոնի փոփոխում Գործնական աշխատանք 4.2.7 Զտիչներ

Գործնական աշխատանք

4.2.8 Տեքստի ստեղծում Գործնական աշխատանքներ

Լուսային էֆեկտներ





4.3 Internet Explorer ծրագիր: (4 ժամ)


4.3.1 Ինֆորմացիայի բանալիային որոնում: 4.3.2 Ինչպես շրջել ցանցով մեկ 4.4 Outlook Express ծրագիրը (4 ժամ) Գործնական աշխատանք

4.5 Microsoft Office Excel ծրագիր: (8 ժամ) 4.5.1Ֆունկցիայի անուն (արգումենտների ցուցակ) 4.5.2 Մաթեմատիկան ֆունկցիաներ 4.5.3Լոգարիթմական ֆունկցիաներ 4.5.4Եռանկյունաչափական ֆունկցիաներ

4.5.5 Վիճակագրական ֆունկցիաներ

4.5.6 Տրամաբանական ֆունկցիաներ

Գործնական աշխատանք 4.5.7 Ժամանակ և ամսաթիվ ֆունկցիան 5. ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ 5.1 Ինտերնետային կայքերի հասցեներ 5.2 ՏՀՏ պատասխանատու անձի գործառույթների օրինակելի ցանկ: 5.3 Հանրակրթական ուսումնական հաստատության լիցենզավորման պարտադիր պահանջները պայմանները ապահովող լաբորատորիաների, արհեստանոցների, մարզադահլիճի սարքերի, սարքավորումների, նյութերի և գույքի անհրաժեշտ հագեցվածության չափաքանակները 5.4 Համակարգչային դասարան


6.Դասընթացի ամփոփում, արդյունքների գնահատում (5 ժամ)


9