СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ատոմի միջուկի կառուցվածքը:

Категория: Химия

Нажмите, чтобы узнать подробности

Ատոմի կառուցվածք,միջուկի կառուցվածք, իզոտոպ:

Просмотр содержимого документа
«Ատոմի միջուկի կառուցվածքը:»

Նյութերը, որոնցից կազմված են ֆիզիկական մարմինները, իրենց հերթին կազմված են մասնիկներից` մոլեկուլներից:

Մոլեկուլները բաժանելի մասնիկներ են, դրանք կազմված են ավելի փոքր մասնիկներից` ատոմներից: 

Ատոմ հունարեն նշանակում է անբաժանելի. քիմիական ճանապարհով այն չի բաժանվում, սակայն ֆիզիկական ճանապարհով այն բաժանվում է առավել փոքր, այսպես կոչված տարրական մասնիկների: 

Ատոմն ունի բարդ կառուցվածք, այն կազմված է դրական լիցքավորված միջուկից և նրա շուրջը գտնվող բացասական լիցք ունեցող էլեկտրոններից:

 

Միջուկն իր հերթին կազմված է դրական լիցք ունեցող մասնիկներից` պրոտոններից  և  զանգվածով պրոտոնին մոտավորապես հավասար, բայց  լիցք չունեցող մասնիկներից` նեյտրոններից

Քիմիական ռեակցիաների ընթացքում ատոմի միջուկի բաղադրության փոփոխություն տեղի չի ունենում:

 

Միջուկի շուրջը առկա էլեկտրոնների թիվը հավասար է միջուկում առկա  պրոտոնների թվին, հետևաբար, ատոմն էլեկտրաչեզոք է: Պրոտոնների թիվը հավասար է միջուկի դրական լիցքին կամ քիմիական տարրերի պարբերական համակարգում այդ տարրի ատոմային համարին (կարգաթվին): 

 

Նեյտրոնները, տեղավորվելով դրական լիցքավորված պրոտոնների միջև, խոչընդոտում են նրանց փոխադարձ վանումը: Նեյտրոնների թիվը ատոմի միջուկում  պրոտոնների թվից կամ մեծ է, կամ էլ հավասար:

 

Ատոմի զանգվածը հիմնականում պայմանավորված է միջուկի զանգվածով:

Միջուկի նույն դրական լիցքով ատոմների համախումբը անվանում են քիմիական տարր: Դրանք հաճախ հանդիպում են տարատեսակ ատոմների ձևով, որոնք տարբերվում են միջուկում պարունակվող նեյտրոնների թվով: 

Ատոմի միջուկում առկա պրոտոնների (Z) և նեյտրոնների (N) գումարի թիվն անվանում են ատոմի զանգվածային թիվը (A)՝

                                                                    A=Z+N

Միևնույն քիմիական տարրի ատոմները, որոնք տարբերվում են նեյտրոնների թվով, հետևաբար և զանգվածային թվով, անվանում են իզոտոպներ:

Օրինակ՝   A(Li)=3+4=7


    

 

 Տարրի իզոտոպները նշվում են միևնույն քիմիական նշանով, բացառությամբ ջրածնի:

 

 Օրինակ՝  Օ,816Օ,817Օ,818

Ջրածնի իզոտոպներն են՝ պրոտիումըH11, դեյտերիումը,  D12, տրիտիումը  T13: