СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ածականը որպես խոսքի մաս

Нажмите, чтобы узнать подробности

Թեմատիկ  գրավոր  աշխատանք

Просмотр содержимого документа
«Ածականը որպես խոսքի մաս»

ԹԵՄԱՏԻԿ ԳՐԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔ

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

ԹԵՄԱ՝ ԳՈՅԱԿԱՆ ԱՆՈՒՆ

VII ԴԱՍԱՐԱՆ



Ազգանուն անուն ___________________________________________

Գրավոր աշխատանքի օրը՝ _______________________________


  1. Ի՞նչ հարցերի է պատասխանում գոյականը, ընդգծեք: (0,5 մ.)

Ո՞վ, ո՞ւմ, ինչպիսի՞, ո՞ր, ովքե՞ր, ինչե՞ր, ինչի՞ց, ի՞նչ, որո՞նք,ե՞րբ,որքա՞ն:



  1. Ընդգծեք այն բաղադրյալ հատուկ անունը, որի միայն առաջին բաղադրիչն է գրվում մեծատառով.

(0,5 մ.)

ա) Հին Հունաստան գ) Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն

բ) Ծիր Կաթին դ) Միավորված Ազգերի Կազմակերպություն


  1. Ընդգծեք այն գոյականը, որի հոգնակին կազմվում է -ներ հոգնակիակերտ մասնիկով. (0,5 մ.)

ա) ոտնաձայն գ) շտաբ

բ) նստացույց դ) վերնատուն



  1. Կազմել հետևյալ բառերի հոգնակին (0,5 մ.)

ա) ուղեբեռ -

բ) հարյուրապետ -

գ) վաչկատուն -

դ) թոնրատուն -



  1. Նշվածներից որն է անհոգնական գոյական. (0,5 մ.)

ա) զարդեղեն գ) հոդվածոտանիներ

բ) վարդազգիներ դ) Վարդանանք



  1. Բառախմբում քանի անձնանիշ գոյական կա: (0,5 մ.)

Հայք, Հայկ, դեղնուց, կշռույթ, գիտնական, Արշալույս, Եզնիկ, կատու, անգղ, բժիշկ, կառույց, մարտիկ, վարորդ, դեղձանիկ:



  1. Նախադասության մեջ քանի բառ է որոշյալ առումով: (0,5 մ.)

Ընկերները՝ Չաուշենկոն, Իցկոն, այլևս չէին օգնում Լևոնին, իսկ նա դեռ փնտրում էր իր կորուստը:

Պատ.՝ ______________________



  1. Ընդգծել որոշյալ առումով դրված գոյականները. (0,5 մ.)

Մեր լեզուն ծուխն է մեր տան,

Մեր կշիռն աշխարհի մեջ,

Նա աղն է մեր ինքնության,

Էության խորհուրդը մեծ:



  1. Որը սեռականի վերջավորություն չէ. (0,5 մ.)

Ի, ո, ով, ում, ոջ, վա, ա:







  1. Որ գոյականն այլաձև հոլովման չէ, ընդգծեք: (0,5 մ.)

Դուստր, կայսր, կորուստ, լույս, սեր, գալուստ, մանուկ



  1. Որ ձևակերպումն է սխալ. (0,5 մ.)

ա) Տրական հոլովով դրվում են միայն բայի լրացումները:

բ) Տրական հոլովի վերջավորությունները սեռականի վերջավորություններն են:

գ) Ե´վ սեռական, և´ տրական հոլովով դրվող գոյականները կարող են օգտագործվել որոշյալ առումով:

  1. Լրացնել բաց թողած բառը. (0,5 մ.)

________________________ հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը:

  1. Որ շարքի բոլոր բառերն են ենթարկվում ան հոլովման. (0,5 մ.)

ա) թոռ, բառ, մանուկ, երդում

բ) մարզում, դուռ, անկյուն, աշուն

գ) երդում, լեռ, գարուն, դրդում

դ) գառ, մանուշակ, միտում, ձմեռ



  1. Ընդգծեք ներգոյական հոլովով դրված գոյականները. (0,5 մ.)

Հստակ ջրում լողում էին նորածին ձկները, իսկ անկշտում խեցգետինը թաքնվում էր ջրիմուռներում՝ աննկատ նրանց որսալու համար:







  1. Ներկայացնել _______________________ բառի հոլովման հարացույցը. (1 մ.)















  1. Տրված հատվածից դուրս գրեք գոյականները և նշեք դրանց ձևաբանական հատկանիշները. (2 մ.)

Ամպն առաջին անգամ Արագածի գլխին է որոտում՝ ուղարկելով կենարար անձրևը, և կայծակի շեղբը նրա անդունդներն է լուսավորում զարթոնքի դղրդյունով: