СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ատտիկա: Պատմական շրջան Հունաստանում

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Ատտիկա, պատմական շրջան, որը զբաղեցնում է Աթենքը՝ Հունաստանի մայրաքաղաքը:

Просмотр содержимого документа
«Ատտիկա: Պատմական շրջան Հունաստանում»

Ատտիկա




Ատտիկա (հուն․՝ Αττική), պատմական շրջան, որը զբաղեցնում է Աթենքը` Հունաստանի մայրաքաղաքը։ Ժամանակակից վարչական կենտրոնն ավելի մեծ է, քան պատմական մարզը։ Այն ներառում է Սարոնյան կղզիները (Saronic Islands), Կիտերա կղզին (Cythera (island) և Տրոիզինիա (Troizinia) ինքնավար շրջանը Պելոպոնեսյան մայրցամաքում։ Ատտիկայի պատմությունը սերտորեն կապված է Աթենքի պատմության հետ, որը դասական շրջանում եղել է մեկը հին աշխարհի ամենակարևոր քաղաքներից։












Աշխարհագրություն


Լաուրիում նավահանգիստը


Մարաթոն


Ատտիկան եռանկյունի թերակղզի է։ Հյուսիսում բնական ձևով անջատվում է Բեովտիայից։ Արևմուտքում այն եզերվում է Կորնթոսի ջրանցքով։ Սարոնյան նեղուցը ընկած է հարավում, Եֆեբեա կղզին՝ հյուսիսային և արևելյան ծովափին։ Լեռներն առանձնացնում են մայրցամաքը Պեդիասի (Pedias), Մեսոջեիայի (Mesogaia) և Թրիեսիոնի (Thriasion) հարթավայրերով։ Մեսոջեիայի հարթավայրը, որն այժմ կոչվում է Մեսոջեա ընկած է Իմիտոս լեռից դեպի արևելք և հյուսիսից կապված է Պենտելի ստորոտի հետ, արևելքում Էուվբեյան նեղուցից և Մուրհինոուս (ժամանակակից Մերենտա) լեռներից, իսկ հարավում Լավրիում (այժմյան Լավրիո)։ Աթենքի համար ջրային պահեստ է Մարաթոն լիճը, արհեստական լիճ` ստեղծված 1920 ական թվականներին։ Սոսու և եղևնիների անտառը ծածկում է Պարնիտայի շրջակայքը։ Իմիտոսը, Պենտելին, Մուրհինոուսը և Լավրիումը, նաև մնացածները պատված են թփերով։ Քեփհիսսուսը հանդիսանում է Ատտիկայի ամենաերկար գետը։ Ըստ Պլատոնի` Ատտիկայի հին սահմանները ֆիքսված են Կորինֆյան պարանոցի վրա։ Սահմանների գիծը իջնում է դեպի ծով` սահմանազատված աջից Օրոփուսով, իսկ ձախից` Ախոնով։







Անտիկ պատմություն



Պոսեյդոնի տաճարը (Ք,ա440-ական թթ.) Քեփ Սոունիոնի (Cape Sounion) մոտ, Ատտիկայի հարավային մասում



Անտիկ ժամանակ աթենացիները պարծենում էին իրենց բնիկներ լինելով, այսինքն՝ նրանով, որ եղել են այդտեղի բնակիչներ և ուրիշ վայրերից չեն տեղափոխվել։ Ավանդությունը պատմում է, որ Հունական Մութ դարերում Ատտիկան դարձել է ապաստան փախստական իոնների համար, որոնք հյուսիսային Պելոպոնեսի բնակիչներ էին։ Ենթադրաբար իոնները ստիպված էին թողել իրենց հայրենիքը՝ Աքայա անտիկ շրջանը դորիացիների ներխուժման պատճառով։ Հավանաբար իոնները ինտեգրվել են անտիկ աթենացիների հետ, որոնք հետագայում իրենց համարել են իոնների ցեղերից, և խոսել են իոնյան բարբառով։ Շատ իոններ հետագայում բնակեցրել են Փոքր Ասիայի Էգեյան ծովափը և ստեղծել իոնյան 12 քաղաքներ։




Միկենյան ժամանակաշրջանում ատտիկացիներն ապրում էին ինքնավար գյուղատնտեսական հասարակություններով։ Հիմնական վայրերում, որտեղ գտնվել են Մարաթոնը, Ռաֆինան (Rafina), Նեա Մաքրին(Nea Makri), Բրաուրոն, (Brauro), Թորիկոսը (Thorikos), Ագիոսը (Agios), Կոսմասը (Kosmas), Էլեուսիսը (Eleusis), Մենիդին (Menidi), Մարկոպոուլոն (Markopoulo), Սպատան (Spata), Աֆիդնաեն (Aphidnae) և Աթենքը (Atens)։



Ամրոցներ



Տեսարան Ռամնոուսից


Դասական ժամանակաշրջանում աթենացիները հաստատվել են Էլեութերաե (Eleutherae) կղզուց հյուսիս, որը լավ է պահպանվել։ Մյուս ամրոցները Դեսելեան (Decelea), Օենոեն (Oenoe) և Աֆիդնայեն (Aphidnae) են։ Լաուրիումի մոտ եղած հանքավայրերը պահպանելու համար ափերի մոտ աթենացիներն ամրացրել են պատերով։


Պաշտամունքի վայրեր





Սպատան վերևից


Պաշտամունքային հնագիտական մնացորդներ են հայտնաբերվել Ատտիկայի գրեթե ողջ տարածքում։ Դրանցից ամենակարևորներն են Էլեուսիսում գտնվածները։ Պաշտվել են Դեմետրե և Պերսեփոնե աստվածուհիները՝ սկսած Միկենյան ժամանակաշրջանից մինչև Հունաստանի անտիկ շրջանը։ Նախապատմական ժամանակաշրջանից Դիոնիսոսը և Արտեմիսը պաշտվել են Բրաուրոնում, Աթենասը՝ Սոունիոնում, Աֆրոդիտեն՝ Լերա Օդոսում, Ապոլլոնը՝ Դաֆնեում։ Ատտիկայում ամեն տարի աշնանը նշվել է փառատոն՝ նվիրված Հեփեստոսին և Աթենաս Էրգանեին։





Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!