СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ավ․ Իսահակյան, Սաադիի վերջին գարունը

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ավ․ Իսահակյան, Սաադիի վերջին գարունը»

Ավետիք Իսահակյան , «Սաադիի վերջին գարունը» /համառոտ /


Երջանկության և տխրության բանաստեղծ Սաադին բոլորել է իր կյանքի հարյուրերորդ տարին։ Առավոտ շատ վաղ զարթնում է, իջնում պարտեզը, նորից  լսելու  բլբուլների

 երգը և տեսնելու գարնան հրաշքը։ Նայում է Շիրազի դաշտին: Նստում է ծաղկած հասմիկի տակ,Սպահանի գորգի վրա:  Թեև 

շատ է ծերացել Սաադին, սակայն նրա հոգին տեսնում է ու լսում աշխարհի չքնաղ

 իրերն ու ձևերը, երգերն ու լռությունը անհայտ  ոլորտների,  որովհետև զրույց էր 

անում նրա հետ բանաստեղծության կախարդ ոգին՝  Զմրուխտ թռչունը, որն իր հավերժական  բույնն  էր կերտել Կաֆ լեռան գագաթին, աստղերի մեջ…

«Սիրող սիրտը լսում է միշտ այն բոլոր խոսքերը, որ մրմնջում են իրերը։ Աշխարհը լի է 

հնչուն դաշնակություններով։ Աշխարհը թրթռում է անվախճան և սիրավառ արբեցումով»,- հիշում է Սաադին իր հին խոսքերը։ Ականջը բլբուլների երգերին և սպիտակ գլուխը կարմիր վարդերի մեջ սուզած՝ Սաադին 

տեսնում է աշխարհն իր հոգու մեջ, ինչպես երազի մեջ մի երազի։ Նրա աչքերի առաջ անցնում են Հինդու երկիրը, փղերը, Դեհլիի ոսկեդիպակ ապարանքների մեջ

 սիգաճեմ աղջիկները, Մսրա աշխարհի հնագեղ հրաշքները և կապույտ ծովերի ծփան

 բյուրեղը, Դամասկոսի թավիշ աղջիկները…

Մտածում է, որ իր կյանքը անցավ մի գիշերվա երազի պես: Ամեն օր նայել է աշխարհին և ամեն օր զարմացած, կարծես, աոաջին անգամ է տեսել։ Եվ տեսանողի հոգով նախազգում է Սաադին, որ սա իր ապրած վերջին  գարունն է։

Ներս է մտնում  Նազիաթը՝ Սաադիի սիրած շիրազուհին, որ միշտ այցի էր գալիս ծերունի

 բանաստեղծին։ Սաադին սիրում է նրան իր անթառամ  սրտի երիտասարդ ավյունով և

 ոսկի բառերով քանդակել է նրա պատկերը  անմահ «Գյուլստանի» մեջ։ Նազիաթը նրան վարդեր է բերել և առաջարկում է ,այդ ծաղիկների բույրը զգալով , փորձել հիշել և պահել այն՝ չմտածելով դրանց վաղանցիկության մասին: Եվ ապա Սաադին հոգու խորին հատակից նայում է իր հեքիաթ-աշխարհին, 

իր առջև նստած լուսաժպտուն հրաշք աղջկան և զգում տաք արցունքի մի կաթիլ իր

 հին սրտի մեջ։ Բռնելով աղջկա փոքրիկ ձեռքը, համբուրում ու դնում է լացող սրտի վրա՝ 

ասելով.

- Քո շուշան մատներով գրի՛ր «Գյուլստան»-իս հետին էջի վրա իմ այս վերջին խոսքերը.

«Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով…»։





ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ



Ով գիտելիքներ է ձեռք բերել, բայց չի օգտագործում,

նման է այն հողագործին, որը դաշտը վարել է , բայց չի ցանել։

Սաադի