ԱՎ . ԻՍԱՀԱԿՅԱՆԻ «ուստա սիլլասին»՝ ապտակը, Ե . ՉԱՐԵՆՑԻՆ
1909 թ. ամռանը երեսունչորսամյա Ավետիք Իսահակյանը, որն արդեն ճանաչված բանաստեղծ էր , գնացել էր Կարս և իջևանել տեղի փոքրիկ հյուրանոցում: Եվ ահա պատահեց այսպիսի մի դիպված : Իսահակյանը, դուրս գալով հյուրանոցից՝ ճեմում էր կանաչապատ բակում: Այդ միջոցին ներքին հարկում գտնվող գորգավաճառի խանութից դուրս եկավ խառնիխուռն մազերով ու կրակոտ աչքերով մի պատանի և կանգնեց նրա դեմ : Հայացքը սուր էր ու ներգործող: Բանաստեղծը որոշեց ճեմել և ուշադրություն չդարձնել պատանու վրա: Բայց իզուր: Այդ հայացքը մեխվել էր ուղեղի մեջ և գրգռում, տանջում էր իրեն: _ Մոտ արի, տեսնեմ՝ ի՞նչ ես ուզում: Տղան շարունակում էր լուռումունջ մնալ իր տեղում: Իսահակյանը ստիպված ինքը մոտեցավ. -- Ի՞նչ ես ուզում ինձնից: -- Ոչին չ,- հանգիստ պատասխանեց տղան: Բանաստեղծը , այլևս չկարողանալով դիմանալ նրա ճնշող հայացքին և անկարող լինելով զսպել բարկությունը , մի ապտակ հասցրեց տղայի ձախ այտին : _ Իսկույն չքվի՛ր այստեղից և հանգիստ թող ինձ : Տղան բարձր-բարձր քրքջաց... արագ դուրս եկավ հյուրանոցի բակից , գոռաց. _ Բանաստեղծն էլ ապտակել գիտի... Այս դեպքից 15-16 տարի անց Իսահակյանն արդեն հռչակավոր բանաստեղծ էր և ապրում էր Վենետիկում: Մի օր հեռագիր ստացավ , թե իր մոտ հյուր է գալիս Եղիշե Չարենցը : Իր ուրախությունն ընտանիքի անդամներին հաղորդելուց հետո Իսահակյանն այդ մասին հայտնեց նաև տանտիրոջը : Վերջինս, չգիտես, ուրախացա՞վ, թե՞ տխրեց , որ իր շենքում հյուրընկալվելու է բոլշևիկ-բանաստեղծ: Երբ Չարենցն արդեն հյուրընկալվել էր Իսահակյանի հարկում և թաղվել փափուկ բազմոցի մեջ , եկավ տանտերը ու սովորականի նման հարցրեց: -- Սինյո՛ր Իսահակյան , ձեր բոլշևիկ-բանաստեղծը չեկա՞վ: --Պատիվ ունեմ ներկայացնելու ,-- ասաց Իսահակյանը՝ ձեռքը մեկնելով դեպի Չարենցը: -- Սա՞ է բոլշևիկը ,-- ոտքից գլուխ չափելով Չարենցին՝ ասաց նա: Չարենցը տեգի նման ծակող ու կրակոտ հայացքը հառեց վենետիկցուն: -- Սինյո՛ր , ձեր բոլշևիկ-բանաստեղծն իմ պատկերացրած մարդը չէ: Բայց ինչ վերաբերում է նրա հայացքին , ապա նա , իրոք , բոլշևիկ է: -- Ճիշտ է , ես էլ եմ առաջին անգամ այդպիսի ազդու հայացք տեսնում , -- ասաց Իսահակյանը: -- Առաջին անգա՞մ ,- ժպտաց Չարենցը : Հիշում ե՞ս 1909 թվականին Կարսի հյուրանոցի բակը : Ես գրականությամբ հափշտակված մի պատանի էի և տեսնելով քեզ՝ չէի հագենում: Ես ուզում էի քեզանից բանաստեղծական շնորհ ստանալ , բայց ապտակ ստացա ,- քրքջաց Չարենցը : - Ով գիտի, գուցե և այդ ապտակը դեր խաղաց իմ՝ բանաստեղծ դառնալու գործում : -- Ոչի՛նչ, Եղիշ ջան ,- խոսեց Իսահակյանը ,- դա , հավանաբար , եղել է «ուստա սիլլասին»՝ վարպետի ապտակ , որը , ընդունված սովորույթի համաձայն , վարպետը հասցնում է իր աշակերտին՝ ստեղծագործական աշխատանքի ուղի բաց անելով նրա առաջ: Եվ որքան ապտակը զորեղ է լինում , այնքան աշակետը լավ վարպետ է դառնում: Դե, սիրելիս , իմ ապտակն էլ հենց այդպիսի ապտակ համարիր : Տեսնու՞մ ես , իրոք էլ , մեծ բանաստեղծ ես դարձել: -- Եթե այդպես է , մեծարգո Իսահակյան, թույլ տուր այսօրվանից քեզ կոչել Վարպետ ,- ասաց Չարենցը : Ահա այդ ժամակվանից ի վեր Իսահակյանին տրվեց մի նոր անուն՝ Վարպետ : Այդ անունը կնքեց Եղիշե Չարենցը և ավանդեց մեզ :
Просмотр содержимого документа
«Ավ. Իսահակյանի ապտակը Եղ. Չարենցին»
ԱՎ . ԻՍԱՀԱԿՅԱՆԻ «ուստա սիլլասին»՝ վարպետի ապտակը, Ե . ՉԱՐԵՆՑԻՆ