ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻ ՀԱՆԴԵՍ
1.Բարի լույս,լույսի դպրոց
Բարին լուսո, բարին վրադ
Արեգակի շողը վրադ
Ալ վարդերի ցողը վրադ
Ծաղկի ժպիտ, երգ ու ծիծաղ
Խաղաղության հույսը վրադ:
2.Իմ օրն այսօր այնքան է բարի,
Որ հարկ է ծալել իբրև հրավեր
Բաժանել մարդկանց,որ երբ բաց անեն
Իրենք ողողվեն ցոլքով բարությամբ:
3.Ցոլքով բարության և ընկերության,
Բարեկամության և խոհեմության
Համայն աշխարհի մարդկանց նկատմամբ
Հոգատարությամբ ու ազնվությամբ:
4.Հե՜յ լսեցեք, ականջ արեք
Մանուկներին հայ ազգի,
Սիրու՛ն մայրեր, ուսուցիչնե՛ր,
Լավ ուշ դրեք մեր խոսքին:
5.Մենք ամենքս հյուր ենք այստեղ՝
Մեր հարազատ դպրոցում,
Հերթով գալիս ու գնում ենք
Հուշեր թողնում ձեզ բազում:
6.Անց են կենում տարիները
Դառնում անցյալ, գեղեցիկ,
Բայց գալիս է նոր սերունդը,
Փոխարինում նախորդին:
7.Գիր են սերտում մանուկները,
Որ հայ ազգը միշտ ծաղկի,
Որ մանուկը հայոց ազգի
Հայոց լեզուն սովորի:
8.Գիրն է անմահ,լավ իմացեք,
Որ գրվում է դարեդար,
Երնեկ նրան, որի գիրը
Կապրի հավերժ, անդադար:
9. Հե՜յ լսեցեք, ականջ արեք
Մանուկներին հայ ազգի,
Եկե՜ք տեսեք ինչ ուրախ ենք
Տոնն է հայոց գրերի:
10. Երգ-Հրաժեշտ Այբբենարանին
11.Եկեք հիմա ճամփա ընկնենք
Ու հեքիաթներին այցելենք
Տեսնենք ո՞նց են,ի՞նչ են անում
Ո՞նց են հոգսը հեռու վանում:
12. Սա երկիր է հեքիաթային,
Մի պետություն,
Որն ունի զորքեր բազում,
Կարգ կանոն է այստեղ տիրում:
13.Հզոր կողմեր,
Թագավորներ, թագուհիներ,
Կռիվներ են անվերջ անում,
Մեկ պարտվում են,
Մեկ էլ՝ հաղթում,
Բայց այս դաշտից չեն հեռանում:
14.Երգ-Լեբլեբիջիներ
(Երգում են սևերը)
Զինվորներն ենք մենք այս հզոր պետության,
Միշտ պատրաստ ենք պայքարել խիզախությամբ:
Մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք հաղթություն,
Ինչ էլ որ լինի, չենք հանդուրժի պարտություն: x 2
Ուրեմն առաջ քայլենք քայլով հաղթական,
Թող դողա բանակը մեր թշնամական,
Ու իմանան՝ մենք չենք պարտվի ոչ մեկին,
Սուրն է մեր զենքը՝ հավատարիմ մեր բազկին:
(Երգում են սպիտակները)
Զորքը մեր եղել է քաջերից քաջը,
Անարգել է միշտ սևերի շառաչը,
Ո
Ւ պատրաստ ենք մենք պայքարել գիտությամբ,
Գիրն ու գրքերն են անպարտելի հավիտյան: x 2
Անմիջապես երգից հետո միանում է ՙՙՍուսերով պարը՚՚, սևերը վերցնում են թուրը, իսկ սպիտակները գրիչը և սկսվում կռվել: Բեմադրել
15. Սև թագավոր
Այդ ի՞նչ զենքով ինձ հաղթեցիք:
Զինվորներին իմ մեծաթիվ
Այդ ինչպե՞ս դուք տապալեցիք:
Չէ՞ որ հզոր իմ բանակը
Մարզվում էր ամեն օր.
Սուր էր վերցնում, նետ արձակում,
Հզորանում օրեցօր:
16.Սև զինվոր
Մենք ուզում եմ այնպես լինի,
Որ աշխարհում սևը տիրի,
Ու խավարը թագավորի:
17.Սպիտակ թագավոր
Այո՛, դուք ունեք մեծաթիվ բանակ,
Եվ հզոր են ձեր զինվորներն, իրոք,
Բայց տգետ զորքով չեք հաղթի երբեք,
Ռազմավարություն դուք գիտե՞ք արդյոք:
18.Սպիտակ թագուհի
Ոչ միայն զենքով, այլ նաև խելքով,
Պետք է կառուցվի ձեր կռվի ուղին,
Ոչ թե լոկ սրով, այլ գիտուն մտքով
Կարող ենք հաղթել կյանքում բոլորին:
19.Սև թագուհի
Այդ ի՞նչ նոր զենք է,
Ես չեմ հավատում.
Փոխարինում է զենք ու զրահին:
20.Սև փիղ
Գի՛րն է այդ զենքը,
Գի՛րը, տիրուհի՛:
21.Սպիտակ զինվոր
Հաղթանակի մեր ճամփան,
Այբուբենն է մեսրոպյան,
Ուժ է տալիս մեր բազկին,
Հզորություն մեր զորքին:
22.Երգ2 ՙՙ Մայրենի լեզու՚՚
23.Սպիտակ զինվոր
Տեսիլքից են ծնվել տառերը մեր,
Հողմերով են սնվել տառերը մեր,
Ջրդեղվել են, դարձել երկաթագիր,
Քարերին են գրվել տառերը մեր…
Երբ փորձել են ջնջել ու եղծանել,
Կայծակին են տվել տառերը մեր:
24.Սպիտակ փիղ
Իմ լուսաբարբառ մայրենի լեզու
Թրի պես կտրուկ, հրի պես կիզուն ,
Դու՝ մշտակարկաչ հայրենի աղբյուր,
Դու՝ անուշ-անուշ մայրական համբույր,
Դու՝ մայր Հայասատան՝ նրա հոգու մեջ,
Դու՝ մեր սրտաբուխ, մաքուր խինդ ու լաց։
25.Սպիտակ նավակ
Ծնվեց մեր գիրը,
Որ մեր լեզուն, մեր երկիրը
Եվ մեր ոգին հայկական
Աշխարհային հողմերի դեմ
Կանգուն մնա մշտական։
26.Սպիտակ զինվոր
Թող անբասիր մեր շուրթերից,
Տառերը մեր առնեն թևեր,
Տանեն գալիք սերունդներին,
Հավերժական կրակը մեր:
27.Սպիտակ ձի
Մենք մեր խինդով մատաղ սրտի
Քեզ հավիտյան սիրենք պիտի,
Փառք քեզ, լեզու մեր մայրական,
Դու արեգակ անմահական։
28.Սև փիղ
Եվ, հիմա ինչպես մենք պիտի ապրենք,
Մի՞թե խավարում պիտի խարխափենք։
29.Սև թագուհի
Օօօ, ոչ, մենք երբեք չենք ընկճվելու,
Կգնանք շուտով գիր սովորելու։
30.Սպիտակ զինվոր
Կրթությունն է զորեղ զենքը,
Որով կփոխես աշխարհը:
31. Բայց ճիշտ կրթություն
Որտե՞ղ են ստանում,
32. Տանն՝ ընտանիքում,
Թե՞ լավ դպրոցում:
33.Սպիտակ զինվոր
Ես գիտեմ դպրոց՝
Օջախի պես տաք,
Ճախրում է այնտեղ
Սեր, հավատ, բերկրանք։
34.Սև ձի
Դա մեր դպրոցն է՝
Խաչատուր Աբովյանի անվան հ.2-ը,
Գիտելիքների մեծ շտեմարան,
Ուսուցիչների եռանդուն ջանքով,
Զինվում ենք բազում գիտելիքներով։
Երգ3 Դպրոցի հիմնը
35.Սև թագավոր
Հիմա ամեն ինչ մենք պարզ հասկացանք,
Գիտելիքն է զորեղ ուժը անպատճառ,
Թե շարունակենք այսուհետ կռվել,
Միայն որպես խաղ՝ տախտակի վրա։
Կարելի է ձեռք սեղմել, ողջագուրվել:
36.Սև զինվոր
Բավ է կռվենք , եկ ապրենք խաղաղ:
Խաղաղություն ամենքին և ամենուր,
Այդ ենք միայն մենք աշխարհին կամենում:
Երգ4 Խաղաղություն
37.Խաղաղություն, որ խաղողը քաղցրանա,
Որ նորատունկ այգին բերք ու բարիք տա:
38.Խաղաղություն, որ տատիկները բոլոր
Երգեն թոռնիկներին օրոր:
39.Խաղաղություն ամենուրեք, ամենքին,
Որ մանուկը անհոգ խաղա ու երգի:
40. Խաղաղություն օվկիանոսին այն խաղաղ.
Որ իսկապես լինի հանգիստ ու խաղաղ:
41.Խաղաղություն ամենուրեք, ամենքին,
Այս ենք միայն մենք աշխարհին կամենում:
42.Խաղաղություն ամենքի՛ն և ամենու՛ր,
Ողջ աշխարհն է ողջ աշխարհին կամենում:
43.Հայրենի տուն է, երջանկություն է և անուշ քուն է խաղաղությունը:
44.Գուրգուրող մայր է, քույր ու եղբայր է խաղաղութունը:
45.Կանաչափայլ է, կապույտ երկինք է և հայրենիք է խաղաղությունը:
46.Դուք մեզ լսում եք, մենք ձեզ չենք խնդրում, այլ պահանջում ենք,
Աչքի լույսի պես պահել, պահպանել
Ամբողջ աշխարհի խաղաղությունը:
47.Սպիտակ զինվոր
Այս մոլորակն է մեր ձեռքերում,
Մենք երազում ենք խաղաղություն,
Հայ ապագան է մեր ձեռքերում,
Տվեք մեզ անհոգ մանկություն:
Երգ5Իրական պատմություն
48.Սև թագուհի
Մեզ բարի երթ, բարի ուղի
Ճամփաներում գիտելիքի :
Երաժշտություն