СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Այբբենարանի հանդես - 2019

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Այբբենարանի հանդես - 2019»

2019թի այբբենարանի հանդես

1.Մեր դպրոցի և դասարանի մասին հեքիաթ:

2. մասնագիտություններ

3. Երգ – Բարի օր

4. Երբ դպրոց մտանք ամիսներ առաջ,

Մանուկներ էինք մենք անծանոթ իրար,

Իսկ հիմա արդեն աշակերտ ենք մենք

Հպարտ ասում ենք առաջինն ենք մենք:



Կա մի աշխարհ կախարդական

Եվ գեղեցիկ այդ աշխարհում

Երգն է հնչում երջանկության

Ու ծաղկում է հավերժ գարուն:



Թող որ մեզ նման բազում բալիկներ

Գարուններ գրկած, սիրո փունջ կազմած

Գրի, դպրության ու հավերժության

Լույս հաղթանակներ ամենուր նշեն:





ՈՒսուցիչ -Սիրելի΄ հանդիսատես, գիտակրթական բազմադարյան արժեք ունեցող հայերիս կյանքում այբբենարանի տոնը առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ կրթության ոլորտում բացում է մտավոր նվաճումների նոր արշալույս: Ուստի եկեք մեր հանդեսը վարենք Հայ ասպետ մրցախաղի շրջանակներում, որտեղ Այբբենիկները կներկայանան ընկերական, տոնական խաղով:

/Պատին ցուցադրվում է Հայ ասպետ մրցախաղի սկիզբը/

Մեր ընտրել ենք կարմիր գույնը, որը խորհրդանշում է  Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։

Մենք ընտրել ենք կապույտ գույնը, որը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։

Մեր ընտրել ենք նարնջագույնը, որը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը:

Հաղորդավար -Կարմի΄ր թիմ, ներկայացե΄ք խնդրեմ

Դու ոսկետառ մեր այբուբեն,

Դու մաքրման հոգի հավերժ,

Դու դարեր ես գոյատևել,

ՈՒ դեռ դարեր պիտի ապրես:



Ինչքա~ն խորհուրդ ունես քո մեջ,

Ինչքա~ն տառեր,նկար սիրուն,

Ոտանավոր,պատմություններ,

Հանելուկներ պես-պես ,բազում:



Ես էլ Գրական ունկնդրում և խոսք առարկայի լեզվաբանն եմ, այբբենարանի ամենա҃, ամենա҃մտերիմն ու հարազատը:

Մեզ իրարից անջատել չեք կարող, որովհետև իմ մեջ են ոտանավորն ու հանելուկը, առակն ու հեքիաթը, առածն ու ասացվածքը, սուտասելուկն ու շուտասելուկը:

Մի խոսքով, Այբբենիկներն առանց մեզ չեն կարող խոսել ու գրել:



Ինձ ձեզ մոտ են ուղարկել Այբբենարանում տեղ գտած բնագրերի հեղինակները: Այդ լուսավոր մարդիկ իրենց գործերով ու խրատներով Այբբենիկների մեջ սերմանել են ազնվություն, ընկերասիրություն, աշխատասիրություն:

Կարմիր թիմի երգը – Բարև դպրոց, այբբենարան...

Հաղորդավար Կապույտ թիմ, ներկայացե΄ք խնդրեմ

Ես Գիտունիկն եմ, մաթեմատիկայի ներկայացուցիչը:

-Ինչո՞ւ Գիտունիկ:

Մաթեմատիկա» բառը գալիս է հին հունարենից և թարգմանաբար նշանակում է «գիտելիք», «գիտություն»:



Մաթեմատիկան պետք է բոլորին: Մաթեմատիկայի միջոցով մենք հաշվում ենք, կռահում, տրամաբանում, լուծում, և չափում աշխարհի իրերն ու երևույթները:


Մեծ մտածող Ստենդալն ասել է.

«Մաթեմատիկան գիտությունների թագուհին է:Մի արհամարհեք մաթեմատիկան,քանզի նա կարող է ձեզ մեծ դարձնել»:



Մենք օգտագործում ենք արաբական թվանշաններ: Մենք գիտենք,որ թվերը գրի են առնվում, ընդամենը տասը նիշերի միջոցով, որոնք կոչվում են թվանշաններ:


Կա մի մեծ աշխարհ, որ կոչվում է թվաբանություն, որտեղ դու սկսում ես նոր ծանոթություն: Այդ աշխարհում ամեն մի թիվ, ունի մի պատմություն:Եվ իհարկե նաև հերթականություն:

Երգ – 1, 2, 3, 4...

Հաղորդավար Նարնջագույն թիմ, ներկայացե΄ք խնդրեմ



Ողջո҃ւյն, ողջո҃ւյն բոլորին

Մեծերին ու փոքրերին

Ես ձեր հրաշք վրձինն եմ,

Կերպարվեստի ոգին եմ

Այբբենարան դասագրքին

Շունչ ու հոգի տվողն եմ:



Ողջո΄ւյն, ես Տեխնոլոգիա առարկայի ներկայացուցիչ Ոսկի Ձեռքերն եմ: Ես ունեմ անսպառ եռանդ, ուրույն ոճ և անսահման մտածելու հնարավորություն:



Այս մի քանի ամսում շնորհալի Այբբենիկների հետ այնքան բան ենք պատրաստել: Նույնիսկ աշխատանքներից մի քանիսը Այբբենարանի հանդեսին նվեր եմ բերել: Ահա դրանք/սեղանին է դնում մի քանի աշխատանքներ/:



Ողջո΄ւյն, ես Ֆիզկուլտուրա առարկայի ներկայացուցիչ Աթլետիկն եմ: Աթլետիկան սպորտի թագուհին է, սպորտի մայրը: Աթլետիկան բաղկացած է քայլքից, վազքից, ցատկերից և նետումերից:



Ես Ռիթմիկն եմ, եկել եմ երաժշտության աշխարհից: Տարվա ընթացքում իր գեղեցիկ ձայնով, բարեհամբույր ժպիտներով երաժշտության գաղտնիքները մեզ է փոխանցել մեր սիրելի ուսուցչուհին:

Երգել ու պարել,

Քանդել , կառուցել,

Նկարել, ջնջել,

Ցատկել ու նետվել,

Այս ամենը մենք

Սովորում ենք դպրոցում:

Երգ - Karaoke Arevner - Sovorenk marzvel


Դպրոցն է կյանքում հարազատ օջախ,

Նա է մեզ տալիս կրթություն և կյանք,

Նա է մեր ճամփին ծաղիկներ փռում,

Գիտության լույսով մեզ լուսավորում:



Իմ դպրոցը Կոստյա Մարդանյանի անվան թիվ 3 հիմնականն է՝ ամենալավը, ամենահարազատը:

Մեր դպրոցը, այո՛, ամենալավն է, որովհետև մեզ անսահման գիտելիքներ է տալիս:

Իմ դասարանը I բ դասարանն է, որտեղ ես իմ տանն եմ:

Պար - ELMONERA - Aybbenaran " DUETRO KIDS "



Հնչում է Հայ ասպետի երաժշտությունը

Կարմիր թիմ Մենք ընտրում ենք ըթ տառը

Հաղորդավար -Թեման՝ ընտանիք



Ընտանիքը բնության հրաշալիքներից մեկն է:

Մենք բոլորս՝ տղա և աղջիկ, այժմ մայրենի լեզվով կարող ենք կարդալ այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ պապիկ, տատիկ, հայրիկ, մայրիկ, քույրիկ, եղբայր, ինչպես նաև դպրոց, ուսուցիչ, դասընկերներ...

Իմ պապիկի բարի խոսքը
Ես ձգտում եմ միշտ լսել,
Եվ տեսնել նրա հայացքը,
Որն ուզում է ինձ գովել:



Իմ տատիկի խորհուրդները
Ես սիրում եմ կատարել,
Երբ տեսնում եմ իր ժպիտը,
Ես փորձում եմ կատակել:



Լինեմ մեծ, թե փոքր այսպես,
Քեզ կսիրեմ ես հենց այնպես,
Կսիրեմ քեզ անմար սիրով
Ու կապրեմ ես լոկ քո կյանքով:
Չէ՞ որ դու ես իմ հայրիկը
Իմ լուսավոր, ջերմ աստղիկը,
Չէ՞ որ դու ես այն միակը
Ով լցնում է իմ ողջ կյանքը:

Մա՛յր, քաղցրություն իմ մանկության

Մա՛յր, դու օջախ հայրենի տան,

Մա՛յր, դու տաճար տաճարների,

Մա՛յր, մի պատառ մայր Հայաստան:

Դու առաջին Մեսրոպ Մաշտոց,

Դու մայր լեզվի մայր ու ամրոց:



Ահա իմ ընկերները՝ աշխատասեր ու կարգապահ, մենք դարձել ենք մի համերաշխ ընտանիք և մեր ուսուցչի օգնությամբ ամեն օր նոր գանձեր ենք հայտնաբերում գիտելիքների թագավորություն տանող ճանապարհին:
Ընտանիքի մասին տեսանյութ:





Կապույտ թիմ - Մենք ընտրում ենք հո տառը

Թեման՝ հայրենիք

Հայրենիքը մեր լեզուն է :Նա է միացնում անցյալը, ներկան ու ապագան: Նա է հավերժացնում ազգը, շտեմարանում ազգի հոգևոր գանձերը:

Հայը դարերով սիրով է պահել

Յոթ թանկ սրբություն`

Հողը,պատիվը,շինարար ոգին,

Հավատը, լեզուն:

Սուրբ անուններ են եղել դարերով

Հայ ընտանիքը,

Եվ ամենից վեհ,ամենից լուսե

Մայր հայրենիքը:


Ես հպարտ եմ իմ քարքարոտ հայրենիքով,

Իմ ալեհեր Մասիս սարով,

Կապուտաչյա իմ Սևանով,

Քառագագաթ Արագածով:



Ես հպարտ եմ կրակներից փյունիկի պես

Միշտ վեր ելնող իմ հայ ազգով,

Իմ պապերի շահած – պահած մագաղաթով,

Ես հպարտ եմ, որ հայ ազգի փոքրիկ ծիլն եմ:



Մենք հպարտ ենք, որ մենք հայ ենք: