СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Այբբենարանի հանդես

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Այբբենարանի հանդես»

Այբբենարանի հանդես





Հանդեսը սկսում ենք պարով։

-Սկսում ենք Այբբենարանի ավարտին նվիրված մեր հանդեսը։

-Մեր սիրելի ուսուցիչներին, ծնողներին,հյուրերին

-ՈՂՋՈՒ՜ՅՆ,ՈՂՋՈՒՅ՜Ն,ՈՂՋՈՒՅ՜Ն



Հազար վեց հարյուր գարուն ու ձմեռ

Եկել են անցել հայոց աշխարհից,

Մեր սուրբ գրերի քանակով անմեռ

Բյուր սերունդներ են հանել խավարից։



Այո, մենք կայինք նրանից առաջ,

Հզոր ,թե տկար մարմին էինք մենք,

Սակայն նա եկավ, որ հոգի դառնա,

Շոշափվող հոգի և անմեռ հոգի;



-Այո, մենք կայինք նրանից առաջ,

Քիչ թե շատ կար հաց ,

ԵՎ ունեինք ջուր։

Սակայն նա ծնվեց, որ սնունդ դառնա,

Ծնվեց ,որ ծնվենք, եղավ, որ լինենք

Եվ անմահացավ որ անմահանանք։



Թե չլիներ Մաշտոցը մեր ,

Չինք գրի մենք հայերեն,

Չէինք խոսի, չէինք կարդա

Մեսրոպատառ գրերով մեր։



Երբ ասում ենք Մեսրոպ Մաշտոց

Հայոց լեզու ենք հասկանում ,

Քանզի քեզնով հայ մնացինք,

Քանզի քեզնով ենք ազգություն։





Աղբյուրներ են տառերն հայոց ,

Լույս է բխում ամեն տառից,

Ասես մի օր ցած են իջել

Արարատի պաղ կատարից։



Այբբենարան մեր սրբազան

Հայ մանուկի հպարտություն,

Պայծառ, վառված հրի նման

Հանճար մտքի։



Դու Մաշտոցի սուրբ հենարան,

Դու հայ ազգի ուրախություն,

Դու մանուկի փայլուն ճաճանչ,

Դու մանուկի առաջին կանչ։

ԵՐԳ- ։

Բեմադրություն ։



Հայաստան ասելիս աչքերս լցվում են,

Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,

Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,

Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է,

Կմնամ, կլինեմ այսպես։



Իմ Հայաստան,իմ հայրենիք

Աշխարհի չափ սիրում եմ քեզ

Թեև փոքրիկ շատ եմ փոքրիկ

Բայց արդեն շատ բան գիտեմ ես։



Ուզում եմ ես շուտ մեծանամ,

Քեզ արժանի զավակ լինեմ,

Քաջ ու անվախ զինվոր դառնամ,

Իմ Հայաստան քեզ պաշտպանեմ։



Թող արևը կրկնապատկի

Մեր տան վրա աչքը բարի

Եվ վերջապես հասնենք մի օր

Մեր երազած հաղթանակին։





Ես հպարտ եմ, որ դյուցազուն Հայկի թոռն եմ։



Ես հպարտ եմ իմ քարքարոտ հայրենիքով

Իմ ալեհեր Մասիս սարով

Կապուտաչյա իմ Սևանով

Քառագագաթ Արագածով

Ես հպարտ եմ միշտ վեր ելնող

Իմ հայ ազգով։

Իմ պապերի շահած պահած մագաղաթով,

Ես հպարտ եմ ,որ հայ ազգի փոքրիկ ծիլն եմ։





խումբ

- Մենք հպարտ ենք , որ մենք հայ ենք։



Ազգի գոյության միակ փրկությունը ազգային դպրոցն է,մայրենի լեզուն։

Լավ սովորենք դառնանք մեր լեզուն պահողն ու պահպանողը,որ հավերժ ապրի մեր հայոց հողը։





Հայրենասիրական երգ։----







Մենք խոստանում ենք լինել

Տոկուն, ուժեղ , անպարտելի,

Պայքարել՝

Հանուն Արցախի ,

Պայքարել ՝

Հանուն մեր լեզվի,

Պայքարել ՝

Հանուն մեր ապագայի;





Թե գլխիդ կախվեն կարկուտի ամպեր,

Մրրիկ կդառնամ ,կցրեմ իսկույն,

Կզոհեմ անգամ իմ կյանքը ջահել ,

Որ դու միշտ լինես հայրենիք սիրուն։

Ասա հայրենիք, սրանից ավել

Էլ ինչ՞ ես ուզում որ տամ քեզ նվեր։







Գալիս է



Դուք իմ հոգու դեղձանիկներ,

Դուք իմ հավատ ,իմ խինդ իմ սեր,

Խորոց սրտի սիրով խորին

Սիրում եմ ձեզ,բոլորիդ։

Այսօրվանից ինձ կփոխարինի

Մեկ ուրիշ գիրք ,

Հիմա գնամ, հանգստանամ,

ՈՒժերս լավ վերականգնեմ,

Հաջորդ տարի նորից հետ գամ

Սիրտս բանամ նորերին տամ;

Հաջողություն ձեզ ողջ կյանքում

Հաջողություն աշխատանքում։









Ավարտում ենք երգով , կամ պարով։