Просмотр содержимого документа
«Այդ հչաշալի շախմատը»
Այդ հրաշալի
Իր հրապարակախոսական հոդվածում անդրադառնալով երեխայի դաստիարակության խնդրի առանձնահատկություններին` Ամենայն Հայոց բանաստեղծը` Հովհաննես Թումանյանը, դառնագին վկայում է իր Սհակ վարժապետի ուսուցման ձևերն ու երկաթե գավազանի մեթոդները և ասում. / , հ. 4, էջ 53/ : 1905 թվականին գրված տողեր են, որոնք խոր ազդեցություն են թողել հանճարեղ լոռեցու ծանր հիշողություններում ու մնացել անմոռաց: Գուցե թե մանկությունը յուրաքանչյուրիս համար էլ ապրված լավագույն անհոգ, խինդով և ուրախություններով լի շրջանն է, որի պատճառով էլ ամեն ինչ գունեղ է, տպավորիչ: Հեքիաթային այդ անաղարտ շրջանում ծագում է մի խնդիր`երեխայի դաստիարակությունն ու կրթությունը: Հոգեբանները գտնում են, որ խնդիրը ձևավորվում է դեռևս ներարգանդային իրավիճակում և շարունակվում ընտանիքում փոքրիկի լույսաշխարհ գալուն պես: Դպրոցը կամ որևէ հաստատություն օգնում է շարունակելու արդեն սկսված կրթական այդ գործընթացը` զուգադրվելով ընտանիքի հետ: Թեև փոխվել են թումանյանական ժամանակները, և անընդհատ հասարակության ուշադրությունը բևեռված է կրթադաստիարակչական ոլորտի ժամանակակից զարգացումներին, այնուամենայնիվ, նկատելի է ընտանիքի գերակա միջամտությունը սովորողների կրթակարգին` սեփական դրսևորումներով: Հենց սա է պատճառը, որ այսօր աշակերտը նստում է կրկնուսույցի դիմաց, վճարելով սովորում նրա տված հանձնարարությունները, ընդամենը երկու կամ երեք առարկաների մեջ և գնում բուհ` շարունակելու ուսումը:Ծնողը ստանձնում է բոլոր դերերը, իրեն դիտարկում և մանկավարժ, և խորհրդատու, և հոգեբան… Վճարում է կրկնուսույցին երկու-երեք տարի, միջամտում է երեխայի լրջագույն ուսումնառությանը և դժգոհում. : Ծնողի ընտրությունն է, չես ասի ոչ մի բան: Իսկ ով է հավաստում, որ ծնողի միջամտությունը ավելորդ ու անտեղի չէ: Ինչից է գալիս նրա թերահավատությունը` հասարակարգից, թե կեցության ու գիտակցության անհամաչափ վայրիվերումներից: Միամիտ կլիներ մեղքը գցել ժամանակի վրա` թերևս դա արդարանալու վերջին, ամենաթույլ մեղանչումն է: Խոստովանենք, ուշադրությունից դուրս ենք թողնում մանրուքները, որոնք դպրոցական իրողության մեջ լավ էլ մեծ-մեծ արժեքներ են:
1
Իմ աշխատանքային մանկավարժական փորձը ձգվում է դեպի երրորդ տասնամյակ, որից առանձնահատուկ տպավորիչն առայժմ վերջին եռամյա շախմատային տարիներն են: Մտորելու, վերլուծելու շատ հարցեր կան: Հիշում եմ առաջին օրը… բացում եմ երկրորդ դասարանի դուռը և ժպիտով ողջունում փոքրիկներին : Իսկ ինձ սպասվում է անակնկալը. , , … Տեղատարափն ընդունում եմ հանգիստ ու փորձում կռահել` որտեղից է գալիս երեխաների տրամադրվածությունը: Առաջին արձագանքները կապում եմ մանկական անկեղծ բնույթի հետ` ինչ մտածում են, այն էլ ասում են: Սկսվում է լարված աշխատանքը. որսում եմ բոլորի հետաքրքրությունները, դերային խաղով ուսումնասիրում եմ յուրաքանչյուրին: Դասաժամի ավարտին մեծ մասն արդեն շախմատում է. , , : Ոգևորությունը հուշում է, որ շուտով կկոտրվի դժկամ մոտեցումը: Անցնում են օրերը, գալիս է շաբաթվա մեջ ևս մեկ` վերջին դասաժամը: Փոքրիկները մտնում են դասարան, ու դարձյալ նախորդ ժամի սառնությունը, դասագիրք ու տետր չբերելը, կաշկանդվածությունը: Համբերատար եմ. կարող են յոթ տարեկան մանուկները մոռանալ: Արագ փոխում եմ մթնոլորտը, դասարանը լցվում է աշխուժությամբ: Ուշադրությունը կենտրոնացնում եմ պատերին փակցված նկարներին, խոսում-խոսեցնում նշանավոր շախմատիստներից, բաշխում եմ դասարանը երկու թիմերի`սևեր-սպիտակներ… Ու սահում է երկրորդ դասը: Զգում եմ` երեխաներին հաճելի է դառնում դասասենյակը, բայց բոլորի աչքերում կա անթաքույց անորոշություն: Զրուցում եմ դասվարի, մյուս դասավանդողնեիր հետ.;Նրանք չունեն ինձ մտահոգող խնդիրը: Դիմում եմ ծնողներին: Հասկանում եմ`միանշանակ պետք էր աշխատանքը սկսել նախևառաջ ծնողական լսարանից: Փորձում եմ համոզելով բացատրել, որ ամեն նոր-նորարարություն ուսուցման գործընթացում առավել դժվարությամբ է տեղայնացվում, պետք չէ արագ հուսահատվել, անհրաժեշտ է յուրացնել, ընկալել , և կատարված աշխատանքն անարդյունավետ չի լինի: Հնչում են բուռն հակադարձումները` մեկը մյուսից անհեթեթ, անիմաստ. , , , … Ցավալի է, որ հայի գյուղական ընտանիքում նման կարծիքներ կան, որոնք անգամ մեկնաբանելու արժանի չեն, բայց փաստ է: Եթե քաղաքաբնակ երեխան ծնողի ձեռքը բռնած սիրով հաճախում է օր օրի բացվող շախմատի տներ, ապա գյուղում հիմնականում ծնողներին պետք է սիրով հորդորել, որ իրենց երեխաների համար գնեն և տանն ունենան խաղատախտակ…որ դա անհրաժեշտություն է` որպես ուսումնառության պարագա… որ առարկան ամենևին էլ նպատակ չունի երեխային առանձնացնել շրջապատի թոհուբոհից` նրան վերածելով ծանրակշիռ շախմատիստի: Չի ուշանում ծնողական երկրորդ դժգոհությունը: Կիսամյակի եզրափակումն է: Բողոքներ դասվարին, տնօրինությանը, բոլորին… է դրել, , : Նորություն չէ, որ տարրական դպրոցում երեխայի ինքնագնահատականը չափազանց բարձր է. դրան նպաստում են ընտանիքը, առաջին դասարանում չգնահատվելը, դասվարի գուցեև իրավացի ոգևորիչ մոտեցումը, ծնողի մշտապես հետևողական լինելը: Իսկ ուսուցչին մնում է միայն դասալսումների հրավիրել դժգոհող ծնողներին: Ծանր իրավիճակ է ուսուցչի համար, երբ ստիպված ես հիմնավորել գնահատումդ: Բնականաբար, ընթացքում նվազում են դժգոհությունները, փոխարինվում : Ամեն հանդիպելիս նույն ծնողներն ակնարկում են , թե իրենք էլ ստիպված սովորում են շախմատ, խաղում են , էլ պրոբլեմ չեն տեսնում: Իսկ երեխաները… այլևս չեն մոռանում ծանր գիրքը, տնայինները գրում են հաճույքով, զգացվում է, որ սպասում են դասին: Դասաժամը ձգում է նրանց, ընտանիքի բացասական միջամտությունը դժվարությամբ նահանջել է: Ուրեմն` կոտրված է կարծրատիպը` շախմատը բոլորիս պետք է, այն և սպորտաձև է, և ճշգրիտ գիտություն, և հրաշալի արվեստ: Իմ շախմատային դասարանն ավարտեց առարկայի դասընթացը: Ինչի հասա ես. Երեխաները սիրեցին առարկան, սովորեցին ու զբաղվում են շախմատով: Ծնողները երեխաներին նվիրեցին խաղատախտակներ, խուսափեցին անտեղի միջամտություններից: Երեխայի ձևավորվող արժեքային համակարգի մեջ գումարվեց մի բնութագիր` խելացի մարդը կարող է հաղթել` աչքի առաջ ունենալով ակնթարթի վրիպումից հետևող պարտությունը: Ի վերջո, ինչպես բոլոր խաղերում` թե կա հաղթանակ, կա նաև պարտություն, երբեմն էլ` ոչ-ոքի; Իսկ իմ դժգոհող ծնողներն անկեղծորեն ափսոսում են, որ երեխաները 5-րդ դասարանում էլ չեն ուսումնասիրի առարկան: Ես էլ կմտնեմ նոր` երկրորդ դասարան/ գուցե նախորդ խոչընդոտներն էլ չկրկնվեն/ ու կասեմ փոքրիկներին. :
Ռոբերտ Մկրտումյան
Երևանի հ․107 միջնակարգ դպրոց