СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ազգային համակարգի զարգացում

Категория: География

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ազգային համակարգի զարգացում»

Այժմ, անդրադառնանք վերոնշյալ մոտեցումների առանձնահատկություններին առանձին երկրների օրինակով։

Շվեյցարիա: Գիտելիքահենք տնտեսության կառուցումը սկսվել է դեռևս 1950-ական թ-ին։ 1990-ական թ-ին. Շվեյցարիայի կառավարության կողմից ստեղծվել են մի շարք պետական կառույցներ, որոնք պետք է զբաղվեին ազգային ինովացիոն համակարգի կազմավորմամբ։ Տվյալ ոլորտների զարգացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների մեծ մասը հատկացվում է պետության կողմից։ Շվեյցարիայում ինովացիոն ներուժի զարգացմանն է նպաստում նաև երկրի տնտեսության ճյուղային կառուցվածքը, որտեղ ՀՆԱ-ի 73.6%-ը բաժին է ընկնում ծառայությունների ոլորտին, 25.7%-ը՝ արտադրությանը, 0.7%-ը գյուղատնտեսության ոլորտին։ Գիտությունը Շվեյցարիայում ավանդաբար համարվել է տնտեսության ամենազարգացած ճյուղերից մեկը, որին հիմնականում նպաստել են այս հատվածում պետական ֆինանսավորման մեծ ծավալները։ Այսպես, Շվեյցարիայի կառավարության միջնաժամկետ զարգացման ծրագրի համաձայն, մոտ 26 մլրդ ԱՄՆ դոլարի չափով պետական ներդրումներ են կատարվել գիտության ոլորտում 2015- 2018թթ. ընթացքում։ Այս գումարից 3.7 մլրդ ԱՄՆ դոլար ուղղվելու է ինովացիաների զարգացման ազգային հիմնադրամին, իսկ 3.1 մլրդ ԱՄՆ դոլար՝ երիտասարդ գիտնականների աջակցման հիմնադրամին։