СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ազգերի ինքնորոշման իրավունք՝ դարի կնճռոտ հարցերից մեկը։ Կրկին երկու նյութ մեկտեղ

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

https://create.kahoot.it/details/90493f7e-733b-4f3c-bf04-756ccf3619b2

Ի՞նչ է ինքնորոշման իրավունքը, որքանո՞վ է այն փոխկապակցված տարածքային ամբողջականության սկզբունքի հետ, որքանով է հակադրվում նրան։ Հիրավի դարի հարցը, որի պատասխանը, ցավոք հաճախ , պատերազմներն են տալիս կամ էլ նույնիսկ դրանք չեն տալիս։ 

 

Просмотр содержимого документа
«Ազգերի ինքնորոշման իրավունք՝ դարի կնճռոտ հարցերից մեկը։ Կրկին երկու նյութ մեկտեղ»

Առանց ցանկության սովորող աշակերտը նման է թևեր

չունեցող թռչունի: / Սաադի/

Գիտելիքները մարսելու համար հարկավոր է դրանք

կլանենք ախորժակով: /Ա. Ֆրանս/



Դասագործընթացին նվիրված գրականության մեջ բոլոր հեղինակները անհետևողականություն են ցուցաբերում դասի տեսության մի կարևոր բնագավառ,որը մինչ այսօր աննկատ է մնացել:

Ուսուցման գործընթացում իրականացվում է երկու գործունեություն՝ ուսուցչինը և աշակերտինը:Եթե ցանկացած գուրծունեություն ունի նպատակ,ապա գործունեության մանկավարժական և աշակերտական տեսակների առկայությունը ենթադրում է,որ պետք է լինեն երկու նպատակ,սակայն դասին նախապատրաստվող ուսուցչի կազմած պլան-կոնսպեկտներում միշտ էլ եղել է միայն մի նպատակ:

Ուրեմն,մի կողմում այն պատկերացումն է ,որ դասագործընթացում իրականացվում է երկու գործունեություն,հետևաբար և պետք է լինեն երկու նպատակ,մյուս կողմում էլ այն պատկերացումն է և պրակտիկան,որ դասագործընթացը ունի միայն մանկավարժական նպատակ:Սա արդեն այն հակասությունն է,որ ստիպում է մտահոգվել նաև այն պատճաrով,որ անտեսելով աշակերտական դասանպատակը,նրան զրկում ենք սուբյեկտ լինելու իրավունքից,իսկ նա դա չի հանդուրժում՝դառնալով ամեն տեսակ,բայց ոչ աշակերտական գործունեության սուբյեկտ:Նման պայմաններում ուսուցիչը չի կարողանում հասնել մանկավարժական նպատակներին,քանզի դրա համար անհրաժեշտ է,որ աշակերտը դառնա մանկավարժի նախատեսած գործունեության սուբյեկտը:Իսկ նշված պատճառներով դա չի լինում:

Աշակերտին՝ նրա համար նախատեսված գործունեության սուբյեկտ դարձնելու և դրանով իսկ նրան հակադրական ուսուցումից ազատելու համար, կարևորվում է դասանպատակի այսօրվա հայեցակարգից հրաժարվելը և նորը ստեղծել, որում կլինեն մանկավարժական և աշակերտական դասանպատակներ:





1. Դասագործընթացի մանկավարժկան նպատակը և այն որոշելու հիմունքները

Դասի մանկավարժական նպատակների որոշման կարևոր պայմաններից են պետության սոցիլական պատվերը, ինչպես և կյանքի պահանջը,որը փաստորեն հաշվի է առնվում պետության պատվերը մշակելիս:Այդ պահանջն ու պատվերը ուսուցչին են հասնում ուսումնական առարկաների դասավանդման նպատակների ձևով:Ելնելով դրանցից՝ մանկավարժն էլ իր հերթին որոշում է յուրաքանչյուր դասի նպատակը:Իհարկե, նա հաշվի է առնում և կյանքի այն պահանջները, որոնք դեռ չեն արտցոլվել պետական կամ ոչ պետական դպրոցների ծրագրերում:

Ի՞նչ պետք է հասկանալ դասի մանկավարժական նպատակ ասելով:Եթե դասերը ծառայում են սովորողների հոգևոր և ֆիզիկական զարգացմանը, որը դպրոցին ներկայացվող ամենաառաջատար պահանջն է ,ապա յորաքանչյուր դաս պետք է հենց այդպիսի խնդիր ունենա: Դպրոցական ամեն մի ուսումնական առարկա սովորողների անձնավորության այս կամ այն կողմերը առավել զարգացնելու իր հնարավորություններն ունի: Ասենք, լեզվի դասերը հիմնականում խոսքային ոլորտի զարգացմանն են ծառայում, ֆիզկուլտուրայի դասերը՝ ֆիզիկական զարգացմանը և այլն:

Արդեն ասվեց,որ ուսումնական նյութի ուսումնասիրության նպատակը զարգացնող դաստիարակությունն է : Դա ընդգծվում է, քանի որ կա և գործում է նաև բթացնող դաստիարակությունը, ինչպես դպրոցում , այնպես էլ դպրոցից դուրս: Այդպիսի դաստիարակության տիպական օրինակ է բերում համայն Ռուսիայի և Մոսկվայի պատրիարք Ալեքսիս- 2-րդը, դիմելով Բ. Ելցինին՝ Ռուսաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ. (Արգումենտը ի ֆակտը 1991թ., հուլիս, համար 27):

Հայ մանկավարժները միշտ էլ զգուշացել են բթացնող դաստիարակությունից: Օրինակ, Գ. Արծրունին գրում էր՝ ուսումնական նյութի հասկանալիությունը ապահովելու միջոցով երեխային բթացնելուց փրկելու մասին: Երեխայի խելքըչսպանելու համար, գրում է նա, պետք է ընտրել այնպիսի առարկաներ, որոնք հասկանալի են նրան: Ռ Պերպերյանը սերտողական ուսուցումը համարում էր մտասպան (Հարությունյան Գ. Արևելյան մանկավարժական միտքը 19-րդ դարի երկրորդ կեսին. Լույս 1983թ.):

Վաղուց է արձանագրված, որ մեր դպրոցի շարադրությունները, որ արտագրություններ են, բթացնում են աշակերտին, նրան ուրիշների մտքերը վերարտադրող դարձնելով: Ահա մի այդպիսի դատողություն, ներկայացված ամսագրից. :

Ահա թե ինչու դաստիարակության մասին խոսելիս, անհրաժեշտ է հաշվի առնել, որ այն կարող է լինել բացասական և դրական, ինչպես և զարգացնող և բթացնող: Հետևաբար դասի նպատակը դրական և զարգացնող դաստիարակությունը պետք է լինի:

Ուսուցիչը դասին նախապատրաստվելիս, որոշում է տվյալ դասանյութի դաստիարակչական հնարավորությունները և դրանք իրացնելու ուղիները: Եթե դասանյութը էկոլոգիական դաստիարակության հնարավորություններ ունի, ապա ուսուցիչը հենց դրա իրացումն էլ դասի նպատակներից է համարում: Օրինակ, դասագրքերից մեկում կար պատմվածքը: Պապը երեխաների համար աղվեսի ձագ է բերել անտառից և խաղալիք դարձրել նրանց ձեռքին: Հեղինակը նման արարքը դրական է համարում: Ոսուցիչը այդ դասի նպատակներից մեկն էլ համարում է նման վարքի բացասական գնահատականների ձևավորումը երեխաների մեջ: Նա դասի ժամանակ երեխաներին ընդգրկում է խոսքային գործունեության մեջ, որի թեման պապի արարքն էր: Այդ գործունեությունը նպաստում է երեխաների խոսքի զարգացմանը, սակայն միաժամանակ և ձևավորում է էկոլոգիական վերաբերմունքը կենդանական աշխարհի նկատմամբ:

Ահա մեկ տարբերակ՝ սկզբում ուսուցիչը կարող է կարդալ պատմվածքը, հետո միայն :Պետք է սպասել աշակերտների արձագանքին,իսկ եթե չկա արձագանք, ապա կարելի է օգտագործել ուրիշ հնար:Օրինակ՝ ուսուցիչը ասում է.

Ա) Եղնիկը մեղք է, իսկ աղվեսի ձագը մեղք չի, որովհետև հավեր է ուտում:

Բ) Ընդհանրապես մարդիկ անխիղճ են և կարծում են, թե կենդանիները ցավ չեն զգում, չեն կարոտում, չեն տխրում :

Դրանից հետո արդեն քննարկվում է այդ արարքը:

Ես կարծում եմ, որ ուսուցիչը պետք է նյութեր հավաքի դասերի ժամանակ օգտագործելու համար և դրանք պահի՝ հետագայում օգտագործելու համար:

Ուսուցման գործընթացի մանկավարժական նպատակների որոշման համար ամենամեծ դժվարությունն այն է, որ առ այսօր չկա հստակ պատկերացում կրթության բովանդակության հանրակրթական արժեքի մասին: Եթե դպրոցը հանրակրթական է, ապա նրա բոլոր ուսումնական առարկաները պետք է ծառայեն սովորողների ընդհանուր զարգացմանը: Նշանակում է յուրաքանչյուր դասի նպատակը կամ նպատակները պետք է լինեն հենց այդպիսի բովանդակություն ունեցողները: Դժբախտաբար բարձր դասարանների ուսումնական առարկանների բուհական ուղղվածությունը քիչ հնարավորություններ է տալիս նման աշխատանք կատարելու համար:

Այս ամենը հաշվի առնելով, հեռանկարային պետք է համարել դասերի մանկավարժական նպատակների որոշման, ձևակերպման և դրանց հասնելու խնդիրների վճռումը:: Այստեղ պետք է առաջնորդվել հետևյալով: Յուրաքանչյուր դաս պետք է մասնակցի սովորողների զարգացմանը նախ՝ հող նախապատրաստել անձնավորության այն որակների զարգացման համար, որոնք անհրաժեշտ են բոլորին և դեռ չեն մտել սովորողների զարգացման մերձակա գոտու մեջ:Այդ արվում է այն դեպքում, երբ թեման ունի այս կամ այն որակը զարգացնելու հնարավորություն: Նույն ժամանակ դասագործընթացը կարող է իրականացնել մեկ այլ որակի ձևավորումը, որն արդեն մտել է զարգացման մերձակա գոտու մեջ:Եվ վերջապես, ամրապնդվում են այն որակները, որ արդեն զարգացվել են, մտել անձնավորության որակների ակտիվ պաշարի մեջ, դարձել զարգացման հրատապ գոտու սեփականությունը:

Այստեղ կարևոր է դրդապատճառի ուժով ծագած նպատակը, և ոչ թե վերևից իջեցվածը, որը չի ընդունվում աշակերտի կողմից, հետևաբար և չի դառնում անհրաժեշտ գործունեությունը առաջացնող ուժ:

Հասկանալի է, որ դասի մանկավարժական նպատակները պետք է ձևավորեն դասի մանկավարժական դրդապատճառների օգնությամբ: Ուրեմն, չափազանց կարևոր է դառնում մանկավարժական գիտության նշանակությունը ուսուցիչների դրդապատճառներ ձևավորելու համար: Ինչպես արդեն ասվել է, մի կողմից պետք է օգտագործվեն խթանները՝ հիմնականում վարձատրվածության և պատասխանատվության զգացում ձևավորելու համար: Մյուս կողմից էլ ուսուցիչը պետք է բազմակողմանի օգնություն ստանա դասը ինչպես իր, այնպես էլ աշակերտի համար օգտակար և հաճելի դարձնելու ընդունակություններ ձեռք բերելու գւրծում:




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!