СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Բառակապակցություն

Нажмите, чтобы узнать подробности

Բառակապակցություն, առաջադրանքներ

Просмотр содержимого документа
«Բառակապակցություն»

Բառակապակցություն

 

Դիտի՛ր նկարները՝

 

 

       

 

 

Տեսնում ես մկրատ, վարդ և բաճկոն:

 

Տրված բառերից յուրաքանչյուրն ունի իր հատկանիշը, օրինակ՝ սուր մկրատ, բուրավետ վարդ, դարչնագույն բաճկոն:

Երկու բառերի միացությունը, որն իմաստ է արտահայտում, բառակապակցություն է:

Դու գիտես, որ բուրավետ, սուր, դարչնագույն, վարդ, մկրատ, բաճկոն բառերից յուրաքանչյուրն ունի իր իմաստը:

 

Սակայն բուրավետ և վարդ բառերը միասին արտահայտում են նոր իմաստ և դառնում բառակապակցություն՝ բուրավետ վարդ:

 

Սուր և մկրատ բառերը միասին արտահայտում են նոր իմաստ և դառնում բառակապակցություն՝ սուր մկրատ:

 

Դարչնագույն և բաճկոն բառերը միասին արտահայտում են նոր իմաստ և դառնում բառակապակցություն՝ դարչնագույն բաճկոն:







ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

  1. Գտի՛ր «քնքուշ» հատկանիշի համար համապատասխան առարկա ցույց տվող բառեր և ստացի՛ր բառակապակցություններ:

 

  • ծաղիկ

  • աղջիկ

  • աթոռ


  1. Նշի՛ր՝ տրվածներից որն է բառակապակցություն:

 

Գույնզգույն ծաղիկներ

Շատրվանները ցայտում են:

Տղաները ֆուտբոլ էին խաղում:


  1. Որոշի՛ր՝ «աղիողորմ արտասվել» բառակապակցությունը տրվածներից որո՞վ կփոխարինեիր:

 

  • աղեկտուր լացել

  • աղիողորմ բղավել

  • բարձր արտասվել

 

  1. Նապաստակը տրված բառերով պետք է կազմի ճիշտ բառակապակցություն:

 

Մտածի՛ր՝ «հորդ» հատկանիշ ցույց տվող բառը որ բառի հետ կարող է միացնել նապաստակը, որպեսզի կազմի բառակապակցություն:

 

Գրի՛ր այդ բառակապակցությունը:

 


Ցո՛ւյց տուր՝ նկարում պատկերված առարկային ինչ հատկանիշներ կարելի է վերագրել, որպեսզի ստացվեն բառակապակցություններ:

 

 

  • համեղ

  • կարմրաթուշ

  • պողպատյա