Просмотр содержимого документа
«Բառակազմություն»
Բառակազմություն
Արմատ և ածանց
Խնձորենի գազանանոց ընկերուհի
Այս բառերից յուրաքանչյուրի բառամասերը՝ խնձորը, գազանը և ընկերը արտահայտում են հիմնական իմաստը: Սրանք նշված բառերի արմատներն են: Արմատը արտահայտում է բառի հիմնական իմաստը: Բառի արմատը բաղադրիչների բաժանել հնարավոր չէ, որովհետև այն կկորցնի իր իմաստը: Ուրեմն, բառի արմատը նաև բառի անբաժանելի մասն է:
Բառի հիմնական իմաստն արտահայտող և բաղադրիչների չբաժանվող բառամասը կոչվում է արմատ:
Բառի մեջ արմատը կարող է հանդես գալ 2 ձևով.
1.Անհնչյունափոխ-անգույն, անաղմուկ, անթիվ
2.Հնչյունափոխված-գունավոր, աղմկոտ, թվական
Եթե արմատը բառավերջում է, ապա այն, որպես կանոն, չի հնչյունափոխվում: Արմատը հնչյունափոխվում է, եթե գտնվում է բառասկզբում կամ բառամիջում:Կան արմատներ, որոնք բառ են դառնում այն դեպքում, երբ նրանց կցվում է որևէ մասնիկ կամ մեկ ուրիշ արմատ:
Բնակ-արան, ելի, իչ, ություն...
Այն մասնիկը, որը ավելանալով արմատին կամ բառին նոր բառ է կազմում, կոչվում է ածանց:
վարժ+ություն=վարժություն
գյուղ+ացի=գյուղացի
կարմիր+ավուն=կարմրավուն
Ածանցները լինում են 2 տեսակ՝ վերջածանց և նախածանց:
Արմատի կամ բառի սկզբից ավելացող ածանցը կոչվում է նախածանց:
Արմատի կամ բառի վերջից ավելացող ածանցը կոչվում է վերջածանց:
Ժխտական նախածանցներն են՝ ան, ապ, դժ, տ, չ:
Հայերենի առավել գործածական վերջածանցներն են՝ ալի, ելի, ած, ված, վածք, ակ, իկ, ուկ, ական, ակի, ային, անակ, անոց,անք, արան, աբար, ագին, եղեն, ենի, ին, իչ, յակ, ոտ, կոտ, որեն, ավոր, ավետ, ություն, ուհի, ուն, ուտ, ք և այլն: