СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Բառապաշարի հարստացման և ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքների իմ փորձից

Нажмите, чтобы узнать подробности

Օտար լեզուների մեթոդիկայի համար շատ կարևոր է ռեպրոդուկտիվ և ռեցեպտիվ բառապաշարների տարբերակումը:

Просмотр содержимого документа
«Բառապաշարի հարստացման և ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքների իմ փորձից»

3.Բառապաշարի հարստացման և ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքների իմ փորձից

Առանց բառապաշարի անհնար է ընթերցելու, խոսելու, լսելով հասկանալու և գրելու կարողությունների զարգացում, այսինքն` ինֆորմացիայի ընդունում և հաղորդում: Օտար լեզուների մեթոդիկայի համար շատ կարևոր է ռեպրոդուկտիվ և ռեցեպտիվ բառապաշարների տարբերակումը (ակտիվ և պասիվ): Ակտիվ բառապաշարն անհրաժեշտ է խոսքային գործունեության ռեպրոդուկտիվ տեսակների` խոսելու և գրելու կարողությունների զարգացման, իսկ պասիվը` խոսքային գործունեության ռեցեպտիվ տեսակների ` ունկնդրման և ընթերցանության զարգացման համար: Գոյություն ունի փոխներգործուն վարժությունների մի շարք, որոնց միջոցով կարելի է գործնական պարապմունքների ժամանակ հասնել նոր բառերի ճանաչմանը, ճիշտ գործածությանը, ամրապնդմանն ու մտապահմանը: Դրանք են. բանալի բառեր`հաղորդակցական, ակտիվ բառապաշար, բառացանկ, հաղորդակցական կոմպետենցիա: Գաղտնիք չէ, որ տեղին և ճիշտ կիրառվող բառանյութը հաղորդակցության հաջողության գրավականն է: Բրիտանացի լեզվաբան Դ.Ուիլկինսը այսպես է ընդգծում բառապաշարի դերը հաղորդակցման մեջ. ''Առանց քերականության քիչ բան կարող ենք արտահայտել, այնինչ, առանց բառապաշարի` ոչինչ'': Բառապաշարը թե մայրենի, թե օտար լեզուների ամենածավալուն բաղադրիչն է, բազմաշերտությամբ և բազմիմաստությամբ: Ժամանակակից մեթոդներով բառապաշարի ուսուցումը հաղորդակցական իրազեկության զարգացման նախապայմանն է: Հստակ տարանջատելով բառաֆոնդ (lexique) և բառացանկ (vocabulaire) երևույթները` ես ուշադրությունս հրավիրում եմ այն փաստի վրա, որ դրանք պետք է ուսուցանել համալիր մոտեցմամբ` համակարգված, խմբավորված և դասակարգված: Պետք չէ վերցնել առանձին բառային միավորներ և ուսուցանել դրանք մեկուսի: Որպեսզի սովորողը հասկանա, մտապահի և կիրառի նոր բառապաշարը, պետք է այն դասակարգել այսպես. –Բառեր, որոնք կապված են նույն երևույթի և տեղի հետ, օրինակ` խոհանոց, տարվա եղանակներ: - Բառեր, որոնք կապված են և պատկանում են նույն քերականական խմբին և ունեն նույն կամ նման կիրառություն, օրինակ` ածականներ, որոնք կիրառվում են մարդու բնավորության գծերը նկարագրելու համար: - Բառեր, որոնք կարող են կիրառվել որոշակի նպատակ իրականացնելու համար, օրինակ` ինչպես համոզել ծանոթին, որ նա այցելի քո երկիրը: Բառապաշարի ուսուցման վեց հիմնական փուլ գոյություն ունի. 1. Ուսուցիչը հստակ արտասանությամբ ներկայացնում է նոր բառը` իր ձևով և իմաստով այն կապում է սովորողներին ծանոթ երևույթների և հասկացությունների հետ: 2. Սովորողներն իրենք են փորձում բացահայտել նոր բառը` շարունակաբար արտասանելով այն: 3. Նոր բառերը ներկայացվում են նկարների, տեսասահիկի կամ տեսաֆիլմի միջոցով: 4. Նոր բառերն ամրապնդվում են վարժությունների միջոցով: 5. Կազմվում են իրավիճակներ` կիրառելով նոր բառերը: 6. Պարբերաբար կազմակերպվում են խաղեր` նոր բառապաշարի կրկնության և ամրապնդման համար: Բացի ռեալ բառապաշարից, որը սովորողները յուրացնում են ուսուցման գործընթացի ժամանակ, կան մեծ թվով բառեր, որոնց սովորողները նախկինում չեն հանդիպել, բայց տեքստն առաջին անգամ ընթերցելիս կարող են կռահել: Նման բառերը կազմում են սովորողների պոտենցիալ բառապաշարը: Դրանք են` .լեզուներում ընդհանուր արմատ ունեցող բառերը, .բազմիմաստ բառերի տարբեր նշանակությունները, .բարդ և ածանցավոր բառերը: Հաճախ սովորողներին բառապաշարն ուսուցանվում է միօրինակ, միապաղաղ, ձանձրալի վարժությունների կամ կրկնությունների միջոցով: Շատ դեպքերում նրանց հանձնարարվում է բառերի մի ամբողջ ցանկ սովորել անգիր, և այդպիսի բառապաշարի ուսուցումը հետապնդում է ոչ թե հաղորդակցական նպատակներ, այլ ընդհակառակը` այն դառնում է հաղորդակցման յուրահատուկ խոչընդոտ: Այնինչ, լեզվի ուսուցումը, մասնավորապես բառապաշարի ուսուցումը, պետք է միտված լինի բավարարելու սովորողների առաջնային նպատակը, այն է` հաղորդակցական կոմպետենցիայի զարգացումը: Սովորելու ընթացքում սովորողները ներգրավվում են յուրահատուկ ստեղծագործական աշխատանքի մեջ: Փորձ պետք է անել խթանել նրանց հետաքրքրասիրությունը, ստեղծել խնդրահարույց տեքստային իրավիճակներ, երբ նրանք ոչ միայն մտածում են, այլև մտքեր են փոխանակում, արտահայտվում, վերլուծում և եզրահանգումներ անում: Գոյություն ունեն բառապաշարի ուսուցման, մտապահման, կրկնության և ամրապնդման մի քանի փոխներգործական վարժություններ, որոնց կիրառումը ուսումնական գործընթացը կդարձնի առավել նպատակային. Բառապաշարի լոտո Բառապաշարի մնջախաղ Բառապաշարի հանգավորում, երաժշտականացում Բառապաշարի նկարահանում Բառապաշարի որս Արագ պտտվող բառեր Բառապաշարի բասկետբոլ: Այսպիսով` բառապաշարի փոխներգործուն ուսուցումը կխթանի սովորողների հաղորդակցական կոմպետենցիայի զարգացումը, կդյուրացնի միջմշակութային երկխոսությունը և նրանց մուտքը համաշխարհային հանրություն:

Գրականություն`



Աստվածատրյան Մ. Գ.

''Օտար լեզուների դասավանդման մեթոդիկա''

''Օտար լեզուները Հայաստանում'' գիտամեթոդական հանդես /2014 -3/














Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!