Հայոց Լեզու 10
ԲԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Ասույթներ լեզվի, խոսքի, բառի մասին
Լեզուն ազգային դրոշն է: Ազգն ինքնըստինքյան ազգ չէ, եթե չունի լեզու, ազգը չի կորչի, եթե նրա լեզուն պատշաճավոր ճոխանա, արմատանա հոգու և սրտի մեջ:
Մուշեղ Իշխան
Մեր լեզուն բարձր լեռներից և խորունկ ձորերից ծնված լեզու է՝ բարձունքների ու խորությունների լեզու:
Միքայել Նալբանդյան
Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզուները հասկանում, սովորում և հիշում ենք:
Ավետիք Իսահակյան
Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տատանվում է ամեն մի պատահակալն քամուց:
Ստեփան Զորյան
Ես երջանիկ էի հայերեն խոսքի կարկաչյունով և ճարճատյունով: Ես լսում էի օտար խոսքը և հմայվում էի նրանով: իսկապես, կոշտի, շիկացածի և զարմանալիորեն փափուկի, քնքուշի ինչպիսի զուգադրում: Ինչպես կոշտ, այրված հողը և հյութալի պտուղը, որը հասունանում է նրա վրա:
Անդրեյ Բիտով
Ասույթներ լեզվի, խոսքի, բառի մասին
Հայոց այբուբենը մի գլուխգործոց է, որ պահպանվում է մինչև այսօր առանց փոփոխություն կրելու: Այդ լեզվի ճկունությունն ու ճոխությունը ուժ են եղել այդ ժողովրդի համար:
Անտուան Մեյե
Սկսել և շարունակում եմ հայոց լեզվի ուսումնասիրությունը: Սա հարուստ լեզու է, և լիովին փոխհատուցվում են սովորողի չարչարանքները:
Ֆրանսիացի լեզվաբան
Ով շատ է խոսում, քիչ է մտածում։
Կարլո Դոսի
Խոսքը կյանքի մեծ զենքն է։
Վլադիմիր Կորոլենկո
Խոսքը մարդկային ուժի զորավարն է ։
Վլադիմիր Մայակովսկի
Մշուշապատ խոսել կարող է ամեն մեկը, պարզ խոսել կարող են քչերը ։
Գալիլեո Գալիլեյ
Պարզությունը խոսքի գլխավոր արժեքն է։ Ով լռել չգիտի, չգիտի նաև խոսել:
Արիստոտել
Ասույթներ լեզվի, խոսքի, բառի մասին
Ախ,լեզուն,լեզուն,լեզուն որ չըլի,մարդ ընչի նման կըլի: Մեկ աղգի պահողը,իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը... Ձեզ եմ ասում,ձեզ,հայոց նորահաս երիտասարդք,ձեր անունին մեռնեմ,ձեր արևին ղուրբան,տասը լեզու սովորեցեք,ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցեք:
Խաչատուր Աբովյան
Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը,պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին,հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը:
Հովհաննես Թումանյան
ԲԱՌԱՊԱՇԱՐ
- Բառապաշարը տվյալ լեզվի բառերի ամբողջությունն է:Այն արտահայտում է տվյալ ազգի կենցաղը, ապրելակերպը, իրերը, հագուստը:
- Հայերենի բառապաշարը կազմում է մոտ 250000 բառ:
- Հայոց լեզվի բառերի ճշգրիտ քանակը տրված չէ, քանի որ այն հարստանում և զարգանում է:
ԲԱՌԱՊԱՇԱՐԻ ՀԱՐՍՏԱՑՈՒՄԸ
- Կա բառապաշարի հարստացման 2 եղանակ՝ արտաքին և ներքին :
- Արտաքին հարստացման եղանակը
- Արտաքին հարստացումը կատարվում է փոխառությունների(այլ լեզվից վերցված բառեր, լինում են միջնորդված և անմիջական) միջոցով:
- Օրինակ՝ Աթլաս(կտոր), Այպ(թերություն), ռադիո, էքսկուրսիա,կապիտալ, կոլեկտիվ, ճիտ(պարանոց) և այլն․․
ԲԱՌԱՊԱՇԱՐԻ ՀԱՐՍՏԱՑՈՒՄԸ
Ներքին հարստացման եղանակ
Ներքին հարստացման եղանակը ներառում է ածանցումը, բառաբարդումը և հապավումը:
Օրինակ՝
1․օրինական – անօրինական(ածանցում) 2․արև և ծաղիկ – արևածաղիկ(բառաբարդում)
3․Ռուսաստանի Դաշնություն – ՌԴ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ – ԱՄՆ(հապավում)
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Բառապաշարը լինում է գործուն (լինում են ակտիվ և պասիվ) և ոչ գործուն :
Գործուն բառապաշար կոչվում է այն բառերի ամբողջությունը, որոնք առօրյայում ունեն հաճախ գործածում:
Օրինակ՝ հաց, հավ, կաթ, ձի, լուսամուտ, խոհանոց, դարակ, պատառաքաղ, աթոռ, ականջակալ, գիրք, տետր, գրիչ, քանոն, ապակի և այլն…
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Ոչ գործուն բառապաշարը պարունակում է տերմիններ(Օրինակ՝ դեֆակտո,դեյուրե,ֆորմուլա),հնաբանություններ(պատմաբառեր – այն բառերը, որոնք չեն օգտագործվում արդի հայերենում(Օրինակ՝ գուրզ, գավազան, սատրապություն, գունդստաբլ), Հնաբառեր – այն բառերը, որոնք արդի հայերենում ունեն գրական համարժեք(Օրինակ՝ լյառ-լեռ, պսակող- զարդարող),բարբառային բառեր(բանավոր խոսքում օգտագործվող տվյալ տարածաշրջանի լեզուն), նորաբանություններ(գիտության զարգացման արդյունքում առաջացած բառեր, Օրինակ՝ ստեղնաշար, տեսախցիկ
))
ԲԱՌ
ԸՍՏ ԿԱԶՄՈՒԹՅԱՆ
Բարդածանցավոր
(անհյուրընկալ, անբարյացակամ, անբարենպաստ)
Բարդ
(արևածաղիկ, ձնծաղիկ)
Պարզ
(տուն, հավ, ձի, կով, շուն, բառ, պարզ)
Պարզածանցավոր
(անտուն, անբախտ, չկամ)
ԲԱՌ
ԸՍՏ ԻՄԱՍՏԻ
Մենիմաստ
(գիրք, ապուշ, բաժակ, ավտոմոբիլ)
Բազմիմաստ
(մարտ,սուր,գրիչ, թառ)
ԲԱՌԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ԸՍՏ ԻՄԱՍՏԻ, ՁևԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ
ԲԱՌԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ԸՍՏ ԻՄԱՍՏԻ, ՁևԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ
Համանուններ
Հոմանիշներ
Հականիշներ
Հարանուններ
ՀԱԿԱՆԻՇ ԲԱՌԵՐ
, ։ Օգտագործվում են նաև առածներում , ասացվածքներում: " width="640"
Ձևով տարբեր,իմաստով հակառակ բառերը կոչվում են հականիշներ։ Հականիշների յուրաքանչյուր զույգ պատկանում է միևնույն խոսքի մասին՝
1.գոյական՝ պատերազմ-խաղաղություն, բարեկամ-թշնամի,
2.բայ՝ մոտենալ-հեռանալ, գալ-գնալ, խոսել-լռել, սիրել-ատել,
3.ածական՝ գեղացիկ-տգեղ, սև-սպիտակ, գեր-նիհար, գիտուն-անգետ
4.մակբայ՝ շատ-քիչ,
5.կապ՝հանուն-ընդդեմ:
Իբրև ոճական հնարք՝ հականիշները օգտագործվում են հակաթեզներում, որոնք սովորական հակադրություններից տարբերվում են իրենց արտահայտչականությամբ, խիստ հակադրությամբ և հստակ ռիթմով՝ , ։ Օգտագործվում են նաև առածներում , ասացվածքներում:
ՀԱԿԱՆԻՇՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
ՀԱԿԱՆԻՇՆԵՐ
ԸՍՏ ԻՄԱՍՏԻ
Ժխտական
(ժխտական են այն հականիշները, որոք ժխտում են արդեն եղած առարկան, երևույթը)
Օրինակ՝ օրինական – անօրինական, հանգիստ – անհանգիստ, կամեցող - չկամ
Բացարձակ
(Բացարձակ են այն հականիշները, որոք արտահայտում են բացարձակ հակառակ իմաստ)
Օրինակ՝ բաց-փակ, մոտիկ-հեռու
ՀԱԿԱՆԻՇՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
ՀԱԿԱՆԻՇՆԵՐ
ԸՍՏ ԿԱԶՄՈՒԹՅԱՆ
Նույնարմատ
(կազմված են նույն արմատից)
Օրինակ՝ անկեղծ – կեղծավոր, համբերատար – անհամբեր, ունևոր – չունևոր
Տարարմատ
(կազմված են տարբեր արմատներից)
Օրինակ՝ ներս – դուրս, ներքև - վերև, հավատարիմ - դավաճան
ԺԽՏԱԿԱՆ ՀԱԿԱՆԻՇՆԵՐ
- ազնիվ-անազնիվ
- օրինական-անօրինական
- արդար – անարդար
- շնորհալի-ապաշնորհ
- հայտնի-անհայտ
- հասուն-տհաս
- ուշադիր-ապուշ
- Կեղծ-անկեղծ
- Պայմանական-անպայման
10. երևացող-չերևացող
ԲԱՑԱՐՁԱԿ ՀԱԿԱՆԻՇՆԵՐ
1.Ագուցել — Բաժանել, քանդել, տարանջատել 2.Ազատ — Անազատ, գերի, սեղմ, զբաղված 3.Ազատագրում ֊Նվաճում, ճնշում 4.Ազատարար — Կեղեքիչ, նվաճող, բռնակալ 5.Ազատել — Հարստահարել, ճնշել, գե- րել 5.Ազատիչ — Կեղեքիչ, ճնշող, հարստահարիչ 6.Ազատություն — Գերություն, ստրկություն, 7.մահ
8.Ազատում- Ստրկացում, կեղեքում 9.Ազգային — Ապազգային, հակազգային 10.Ազգայնացում — Ապազգայնացում 11.Ազգասեր — Ազգատյաց, ազգուրաց 12.Ազգասիրություն — Ազգատեցություն, .ազգուրացություն 13.Ազդակ — Հակազդակ 14.Ազդել — Հակազդել
ԲԱՑԱՐՁԱԿ ՀԱԿԱՆԻՇՆԵՐ
Թուլասիրտ — Արիասիրտ, սրտոտ Թուլացնել — Ամրացնել, ուժեղացնել, զորացնել Թուլացում — Հզորացում, զորեղացում Թուլություն — Պնդություն, կորով, ամրություն, ուժեղություն
ժրանալ — Ծուլանալ ժրաջա ն — Ծույլ, ալարկոտ, անբան ժրաջանություն — Ծուլություն ժուժկալ — Անզուսպ, զեխ, անժուժկալ
Թույլ — Հզոր, զորեղ, ուժեղ Թույլատրել ֊Արգելել, խափանել Թույլատրելի — Անթույլատրելի Թույլատրում — Արգելում Թույն — Հակաթույն, դեղաթափ Թունդ — Թույլ, մեղմ, բաց, պայծառ Թևավոր — Անթե, թևաբեկ Թևավորել — Թևաթափել, հուսահատեցնել
ՀԱԿԱՆԻՇՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԵՐԵՆՈՒՄ:
Հականիշությունը բառային միավորումների իմասների հակադրությունը կամ բևեռացումն է:Հականիշները այն բառերն են, որոնք զուգորդական հարաբերությունների դեպքում ունեն հակառակ իմաստներ:Լեզվում հականիշները գործածվում են այնպիսի հակադիր առարկաներ, երևույթներ, հատկանիշներ և այլն նշանակելու համար, որոնք իմաստով կարող են իրար հարաբերակցվել,ինչպես, օրինակ՝ սպիտակ-սև, ուրախ-տխուր, բարձր-ցածր, մեծ-փոքր, վախկոտ-արի և այլն:Բերված զույգերը հակադրվում են իմաստային մակարդակում,բայց ,այնուամենայնիվ, հարաբերակցվում են իրար հետ, միաժամանակ ունեն նաև որոշակի ընդհանրություններ,այն առումով, որ յուրաքանչյուր զույգ հակադրվում է խոսքիմասային միևնույն հատկանիշը, երևույթը և այլն հակադիր հասկացությամբ արտահայտելու ընդհանրությամբ:Այդ տեսակետից բառերը հականիշներ չեն դառնա, եթե իրար հակադրվեն տարբեր խոսքի մասեր, անհարիր երևույթներ, առարկա կամ հատկանիշներ, ինչպես, օրինակ՝ սպիտակ և սեղան, երկինք և վազել, տուն և տխուր և այլն:Հականիշության առանձնահատկությունն այն է, որ հակառակ, հակադիր իմաստներով պետք է օժտված լինեն միևնույն բառաքերականական կարգին, դասին պատկանող առարկաներ, երևույթներ, որակ-հատկանիշ արտահայտող բառերը:
Հականիշության համար առաջին հերթին հիմք կարող է ծառայել բառի բառային իմաստի մեջ որակական հատկանիշի առկայությունը:Այդ հատկանիշը կարող է աճել և նվազել և հասնել հակադրության:Պատահական չէ, որ հականիշային հարաբերությունների ավելի հարուստ կապեր են դրսևորում հատկապես այն ածականները, որոնք արտահայտում են որակական հատկանիշներ:Օրինակ՝ տաք-սառը, թաց-չոր, քաղցր-դառը, բարձր-ցածր:
Հակադրական նման իմաստներ կարող են ունենալ նաև գոյական անուններն ու բայերը, որոնք վերաբերում են բնության և հասարակական կյանքի զանազան առարկաներին, երևույթներին և արտահայտում են տարբեր վիճակներ,ժամանակային, տարածական զգացմունքային, և այլ տարբեր՝ հակադիր հարաբերություններ․ երիտասարդ-ծեր, երիտասարդություն-ծերություն,տղամարդ-կին, աղջիկ-տղա, արու-էգ, լույս-խավար, սկիզբ-վերջ:Հականիշային հարաբերության մեջ կարող են գնտվել նաև մակբայները` շուտ-ուշ, կանուխ-ուշ, վաղ-ուշ, մոտ-հեռու, արագ-դանդաղ,առաջ-ետ, այստեղ-այնտեղ և այլն։
Բառի բազմիմաստությունը և հոմանիշությունը երբեմն պայմանավորում են նույն բառի կամ նույն կամ մոտ իմաստ ունեցող բառերի մեկից ավելի հականիշային հարաբերությունների մեջ մտնելը, հետևաբար և հականիշներ ստեղծելը, Օրինակ՝ տափակ-սուր, տափակ-սրամիտ, ցածր-բարծր, ցածր(արարք)-բարի(արարք)։
Իրենց ձևաբանական և բառակազմական առանձնահատկություններով հականիշ բառերը կարող են լինել՝ տարարմատ(տարահիմք) և նույնարմատ(նույնահիմք):
Տարարմատ հականիշներ – դրանք այն հականիշներն են, որոնց արմատները տարբեր են և ծագումնաբանական որևէ կամ չունեն իրար հետ. Մեծ-փոքր, սև-սպիտակ, գեղեցիկ-տգեղ, գիշեր-ցերեկ,աղքատ-հարուստ:
Նույնարմատ հականիշներ – դրանք այն հականիշ բառերն են, որոնց կազմում ընդհանուր է առնվազն մեկ հիմնական ձևույթ. Ջրազուրկ-ջրաշատ, անհող-հողառատ,ջրանցիկ-անջրանցիկ,ներշնչել-արտաշնչել, գերակատարել-թերակատարել:
Հականիշները լայնորեն գործածվում են գեղարվեստական գրականության, հրապարակախոսության և ժողովրդական բանահյուսության մեջ և հատկապես բանաստեղծական արվեստում:Գեղարվեստական պատկերներ ստեղծելիս՝ հայերենում հականիշների կիրոռության փայլուն օրինակներ են տալիս Գ․ Նարեկացին,Ավ․ Իսահակյանը,Պ․ Սևակը:
նախադասության մեջ գործածված բառի համար ենթադրվող հականիշ են համարվում բառը։ Եթե ընդունելի է համարենք ենթադրվող հականշության գաղափարը , ապա պետք է նշել, որ դա ոճական նշանակություն չի կարող ունենալ։ Ինչո՞ւ։ Այն պարզ պատճառով, որ հականիշ բառերը ոճական նշանակություն են ունենում միայն միասնաբար հանդես գալու դեպքում։ Դեռ ավելին ․ միևնույն նախադասության կազմում գործածված հականիշ բառերն անգամ կարող են ոճական նշանակությամբ օժտված չլինել։Այդպես է լինում այն դեպքում, երբ հականիշներն իմաստային առնչության մեջ չեն գտնվում, իրարից անջատ ու անկախ են լինում։ Օրինակ՝ ։Ուրեմն՝ ոճական բովանդակությամբ հանդես գալու համար հականիշ բառերը ոչ միայն փաստական կիրառության մեջ պիտի դրված լինեն, այլև իմաստային առնչության մեջ պիտի գտնվեն։ " width="640"
Արտահայտված և ենթադրվող հականիշություն
Հականիշ բառերը հոմանիշների համեմատությամբ, ավելի սակավ ոճական հնարավորություններ ունեն։ Բայց հականիշների ոճական արժեքն ավելի ցայտուն է դրսևորվում։ Լինելով հակադիր հասկացությունների արտահայտություն և հանդես գալով համատեղ գործածությամբ՝ հեշտությամբ արժանանում են ընթերցողի ուշադրությանը, ցայտուն շերտերով երանգավորում են խոսքը։ Բայց ճիշտ չի լինի այնպես կարծել, թե հականիշ բառերի բոլոր տեսակի գործողություններն ինքնին ոճական երևույթ են։Հականիշների ուսումնասիրությանը վերաբերող գրականության մեջ այն միտքն է արտահայտվում, թե հականիշությունը լինում է արտահայտված և ենթադրվող։ Արտահայտված հականիշությունը դրսևորվում է խոսքի մեջ, իսկ ենթադրվող հականիշությունը դրսևորվում է գործնական բառի և դրա ենթադրվող հականիշ ձևի մտովի համադրությամբ։ Օրինակ, ասենք, նախադասության մեջ գործածված բառի համար ենթադրվող հականիշ են համարվում բառը։ Եթե ընդունելի է համարենք ենթադրվող հականշության գաղափարը , ապա պետք է նշել, որ դա ոճական նշանակություն չի կարող ունենալ։ Ինչո՞ւ։ Այն պարզ պատճառով, որ հականիշ բառերը ոճական նշանակություն են ունենում միայն միասնաբար հանդես գալու դեպքում։ Դեռ ավելին ․ միևնույն նախադասության կազմում գործածված հականիշ բառերն անգամ կարող են ոճական նշանակությամբ օժտված չլինել։Այդպես է լինում այն դեպքում, երբ հականիշներն իմաստային առնչության մեջ չեն գտնվում, իրարից անջատ ու անկախ են լինում։ Օրինակ՝ ։Ուրեմն՝ ոճական բովանդակությամբ հանդես գալու համար հականիշ բառերը ոչ միայն փաստական կիրառության մեջ պիտի դրված լինեն, այլև իմաստային առնչության մեջ պիտի գտնվեն։
2.
ՏՆԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Ստորև բերված պատկերներում ո՞ր հականիշային զույգերն են թաքնված, նշել հականիշ բառի տեսակը
1.
2.
3.
2.
ՏՆԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
5.
6.
4.
7.
8.
Հետազոտական աշխատանք Ավետիք Իսահակյանի արձակից
Ցավերս երկար, խնդումներս կարճ։
Կյանքը կարճ է, հույսը երկար:
Հարուստը կքաղե նուշը, աղքատը փուշը։
Կարճ խոսքը նշան է երկար խելքի, երկար խոսքը՝կարճ խելքի։
Մի քիչ էլ ճերմակ փող եմ ետ ձգել սև օրվա համար։
Ժողովուրդը՝ մայր ու մանուկ, ծեր ու երիտասարդ, դիմավորելու էին եկել Աղա Նազարին:
Եվ հանգստյան ժամերին պարապ չմնալու համար, կարդում էին ինչ գիրք որ ձեռքն էր ընկնում անխտիր՝ հին ու նոր,կրոնական, աշխարհական:
Ես ատում եմ ձեր ճշնարիտն ու սուտը, կյանքը և մահը։
Կարճ խոսքը նշան է երկար խելքի, երկար խելքը՝ կարճ խելքի։
Տեսա՝ աշխարհը այնքան մեծ և զգացող արարածը այնքան փոքր։
Հարստացողը քիչ, աղքատացողը շատ։
Խավարի դեմ սրով չեն կռվիլ, այլ լույսով, և տգիտության դեմ՝ գիտությամբ։
Չարը պիտի մեռնի և բարին ապրի։
Էդտեղից էլ հարուստ ու աղքատ, զրկող ու զրկվող։Եվ լույսն ու խավարը իր հոգում՝ փառաբանում էր նա հայրենի կանաչ դաշտերն ու գետերը։
Շատ շիտակ մարդիկ շատ անգետ կխոսեն։
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ
Բառեր դարսված թարս ու շիտակ
Ու իմաստով հակառակ,
Մեղմ տեքստերը հասարակ
Դարձնում են սուր դանակ,
Մտցնում են հակադրություն,
Ավելացնում նրբերանգ,
Ու զույգերով իրենց կանգուն
Հականիշ ոսոխ են դառնում։
ՄՏԱԾՈՂ ԳԼԽԱՐԿ
Սա փաստ է
1․Հայտնի է, որ այն բառերը, որոնք արտահայտում են հակառակ իմաստ, կոչվում են հականիշներ
Դրական
Հուզական
2․Փաստ է, որ հականիշները լինում են բացարձակ և ժխտական
Հատկանիշ
1․Լավ է,որ հականիշային զույգ կարելի է հեշտությամբ կազել ածանցի շնորհիվ
Զարգացնող հատկանիշ
հատկանիշ
1.Ինձ դուր է գալիս, որ հականիշները հեշտ են առանձնանում մյուս տեսակներից
2․Նպաստում է, որ զարգանա բառապաշարը
1․Սա հանարավոր է, որ միջամտի խոսելաոճի փոփոխմանը
2․Հաճելի է, որ թեման հեշտ է յուրացվում
2․Սա կարող է օգնել, որ սեփական բառապաշարը հարստանա