Просмотр содержимого документа
«Բարի ճանապարհ /Սևակ/»
Բարի ճանապարհ
Եթե աշխարհիս բոլոր ճանապարհները,
Լինեին միայն միակողմանի՝
Լոկ գալու համար, եվ ոչ գնալու.............
......Քեզ հասկանում եմ, լավ եմ հասկանում,
Անհայտի կանչը վախեցնում է քեզ,,
Եվ անկարելի անհնարին է այդ կանչը չանսալ,
Եվ չհետեվել այդ ահեղ կանչին.......
...........Ասել-ասում են, թե լավ է այնտեղ որտեղ մենք չկանք:
Իսկ ես պնդում եմ, որ լավ է այնտեղ,
Որտեղ չենք կարող չլինել ու կանք:
Դու ինձ կարող ես հիմա չլսել,
Եվ մի էլ լսիր:
Ես բոլորիդ մեջ,
Անխտիր բոլոր – բոլոր – բոլոր բոլորիդ,
Ինչ որ սիրելի մի բան եմ գտնում
Սիրելու ինչ որ արժանի մի բան,
Էլ չեմ զբաղվում ու չեմ զբաղվի,
Չեղածի վրա թերին իզուր քննելով:
____ Գնա............
Որ ինքդ նույնը հասկանաս,
Եվ հասկանալով նաեվ հասկացնես,
Որ աշխարհումս ճշմարտությունը չի հետազոտվում,
Ճշմարտությունը ապրվում է լոկ:
------------------ Բարի Ճանապարհ.................
Կյանքի վճռական բոլոր պահերին,
Միշտ էլ լռում են մի քանի րոպե:
Այնպես էլ՝ նաեվ ճանապարհելիս:
Եվ կարճ են խոսում ճանապարհելիս,
Նաեվ հապշտապ:
Ահա թե ինչու
Հոգուս խորքերում ու լեզվիս վրա,
Բազմակետերն են խոսքերին հաղթում,
Եվ ինչ որ զեռուն բառեր են վխտում՝
՚ իհարկե..........սակայն......... եվ այսուհանդերձ.......՚
Եվ, այսուհանդերձ , թերեվս գուցե
-----Բարի վերադարձ................