Просмотр содержимого документа
««Բարին ու չարը»»
ԵՐԵՔ ԱՌԱԿ
ԵՐԵՔ ԽՈՐՀՈՒՐԴ
Վարդան Այգեկցի՝
միջնադարի հայ
աստվածաբան,
մատենագիր,
առակագիր,
քարոզիչ,
հասարակական
գործիչ։ Ապրել է 12-րդ դարի վերջին և
13-րդ դարի սկզբին։
Ասելիքն ավելի հասկանալի դարձնելու համար իր խոսքը համեմատել է իր իսկ հորինած, ինչպես և արդեն հայտնի զանազան առակներով ու զրույցներով։ Ստեղծել է ավելի քան 30 առակ և սկիզբ դրել առակավոր ճառի տեսակին։ Այգեկցու հետնորդները հարստացրել են նրա առականիների մատյանը, որի շնորհիվ ի հայտ է գալիս
«Վարդանյան Առականին», որը
պարունակում է շուրջ 500 առակ։
Առակներից շատերի գլխավոր հերոսը աղվեսն է, ահա ինչու Վարդանի առակագրքերը ստացել են
«Աղվեսագիրք» անվանումը։ Առակներում աղվեսը միշտ չէ որ խորհրդանշում է
խորամանկությունը։ Նա
օժտված է բազմազան գծերով՝
անմտություն, հիմարություն, դյուրահավատություն,
սրամտություն, զգաստություն
և համբերություն,
ուխտադրժություն
և նենգություն։
ԲԱՐԻՆ ՈԻ ՉԱՐԸ
ԱՌԱԿ
Մի մարդ կար, անունը՝ Բարի, ուներ մի կացին, մի թի և մի փարչ։ Եվ սրա գործն այն էր, որ ճանապարհներ էր պատրաստում, որի դիմաց հաց էին տալիս, ուտում ապրում էր։ Մի ուրիշ մարդ, անունը՝ Չար, եկավ Բարու մոտ և ասաց. – Ապրենք միասին։
– Դու գիտես, եղբա՛յր, – պատասխանեց Բարին։ Սա մի քանի օր մնաց Բարու մոտ։
Մի օր Չարը գողացավ թին ու կացինը, ջրամանը կոտրեց։
ԹԻ – բահ, թիակ։
Փարչ – կուժ, սափոր։
Երբ ծարավեցին ու գնացին ջրհորը ջուր խմելու: Չարը Բարուն նետեց ջրհորը, թողեց այնտեղ ու ինքը հեռացավ։
Եկան երկու քաջք, նստեցին հորի բերանն ու սկսեցին խոսել․
- Երեք տարի է, որ թագավորի աղջիկը դիվահար է եղել։ Մի հեշտ դեղ կա, որ ոչ ոք չգիտե։ Եթե մեկը երեք մազ պոկի իր գլխից և թագավորի աղջկա առջևը ծխացնի, նա կլավանա։ - Յոթ կարաս ոսկի կա այսինչ տեղը, - ասում է մյուսը, - մարդ որ հանի, լավ կհարստանա։
Բարին լսեց այս խոսակցությունը և մտքում պահեց։ Եկան ճանապարհորդներ և նրան հանեցին հորից։ Բարին նախ գնաց և լավացրեց թագավորի աղջկան։ Թագավորը դստերը տվեց նրան կնության և նա դարձավ թագավորի փեսա։ Ապա գնաց, հանեց յոթ կարաս ոսկին։ Մի օր էլ զբոսանքի ժամանակ հանդիպեց Չարին։ Ինչպե՞ս հասար այդ
հաջողությանը,
- հարցրեց Չարը։
- Հորն ընկնելով, - պատասխանեց Բարին։
Եվ գնաց Չարն ընկավ ջրհորը։ Կրկին եկան երկու քաջերը և նստեցին հորի բերանը։
- Այն օրը, որ զրուցեցինք այստեղ, հորի մեջ մարդ է եղել, որը գնալով՝ բուժել է թագավորի աղջկան և յոթ կարաս ոսկին էլ տարել։
Եվ ջրհորը քարով լցրեցին։
Այսպիսով, Չարը չարով կորավ, իսկ Բարին
բարությամբ լցվեց։
Ով ուրիշին հոր փորի, ինքը կնկնի մեջը։