СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Բացահայտիչ: Տեսակները

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Բացահայտիչ: Տեսակները»

Բացահայտիչ, նախադասության երկրորդական անդամ, գոյականական անդամի լրացում, որ ցույց է տալիս լրացյալի ով կամ ինչ լինելը։ Բացահայտիչ ունեցող գերադաս անդամը կոչվում է բացահայտյալ։ Բացահայտյալի ու բացահայտչի միջև եղած արտասանական դադարը բավականին ակնհայտ է և գրավոր խոսքում արտահայտվում է կետադրական նշանով (սովորաբար՝ բութով)։

Բացահայտիչը լինում է երեք տեսակ՝ բուն բացահայտիչ, մասնական բացահայտիչ և մասնավորող-պարագայական բացահայտիչ։





Բուն բացահայտիչը բացահայտյալի ցույց տված առարկան կամ անձն անվանում է այլ բառով կամ բառակապակցությամբ` ավելի հստակեցնելով, պարզաբանելով բացահայտյալի էությունը, ավելի ընդարձակ տեղեկություն տալով նրա մասին։ Օրինակ`

Աբու-Լալա Մահարին` հռչակավոր բանաստեղծը Բաղդադի,

Տասնյակ տարիներ ապրեց խալիֆաների հոյակապ աշխարհում։ (Ավ. Իսահակյան)

Բուն բացահայտիչը բացահայտյալի հետ համաձայնում է թվով, դեմքով, հոլովով։ Այն բացահայտյալից տրոհվում է բութով, նախադասության մյուս անդամներից՝ ստորակետով (ստորակետ չի դրվում, երբ բացահայտիչը դրված է սեռական հոլովով, բացահայտչին անմիջապես հաջորդում է կապ, հանգույց, օժանդակ բայ կամ էլ հավելականը)։

Բուն բացահայտիչն ունի կայուն շարադասություն. այն միշտ դրվում է բացահայտյալից հետո։ Հայերենում սա միակ դեպքն է, երբ նախադասության անդամի շարադասությունը փոխելիս փոխվում է նաև նրա քերականական պաշտոնը։





Մասնական բացահայտիչն իր գերադաս անդամին բացահայտում է միայն մասնակիորեն, մի կողմով ու նրա հետ կապակցվում է որպեսիբրև կապերի միջոցով։ Բացահայտյալի հետ համաձայնում է թվով ու հոլովով, նրանից անջատվում է բութով։



Մասնավորող-պարագայական բացահայտիչը հստակեցնում, որոշակիացնում է գործողության կատարման տեղը կամ ժամանակը։ Մասնավորող բացահայտիչը նույնպես տրոհվում է բութով ու ստորակետով։ Սովորաբար բացահայտյալի հետ համաձայնում է հոլովով ու դեմքով, սակայն կան բացառություններ։


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!