Просмотр содержимого документа
«Բացահայտության նշաններ»
Բացահայտության նշաններ
ՉԱԿԵՐՏՆԵՐ []
Դրվում են.
ա. մեջբերվող ուրիշի ուղղակի խոսքի սկզբում և վերջում:
Օրինակ`
Չդիմացավ՜, չճանաչե՜ց, չհասկացա՜վ,- յուրովի ճչաց ծաղկողը մտքում:
բ. գեղարվեստական կամ գիտական երկերի վերնագրերի, թերթերի անունների մեջբերման դեպքում:
Օրինակ`
Րաֆֆու Սամվել վեպը պատկերում է չորրորդ դարի դեպքերը:
գ. զանազան կազմակերպությունների, հաստատությունների, ձեռնարկությունների, մեքենաների մակնիշները, անվանումները հիշատակելու դեպքում:
Օրինակներ`
Անանիա Շիրակացի վարժարան
Ժիգուլի ավտոմեքենա
դ. հեգնական, ծաղրական երանգով կամ հակառակ իմաստով գործածվող բառերն անջատելու համար:
Օրինակ`
Բայց շատ խելոք ես:
ե. որևէ բառ, կապակցություն, նախադասություն կամ այլ լեզվական միավոր ընդանուր խոսքից անջատելու, տարբերակելու համար:
Տպագիր խոսքում նույն բանը կարելի է անել` նշված միավորները տառատեսակով ընդգծելով, թավ կամ շեղ տառատեսակներով գրելով:
Օրինակ`
Ձյուն եկավ նախադասությունը պարզ համառոտ է:
ՄԻՈՒԹՅԱՆ ԳԾԻԿ [-]
Դրվում է.
ա. ինքնուրույն կամ հնչյունափոխված ձևով կրկնվող բառերից բաղկացած արտահայտություններում` կրկնադիր բարդ բառերում:
Օրինակներ`
արագ-արագ, մեծ-մեծ, մանր-մունր, աման-չաման
բ. խոսքիմաստային նույն արժեքը և քերականական նույն ձևն ունեցող բառերի հարադրություններում:
Օրինակներ`
կանաչ-կարմիր, ասել-խոսել, գրել-կարդալ, տուն-թանգարան
գ. երկու ինքնուրույն անուններից բաղկացած բաղադրյալ հատուկ անուններում:
Օրինակ`
Էլզաս-Լոթարինգիա
դ. երկրների, ժողովուրդների լեզուների անուններից բաղկացած հարադրություններում:
Օրինակներ`
հայ-ռուսական, ռուս-հայերեն, բուլղարա-հայկական
ե. Տեր, Միրզա, Մելիք և նման բաղադրիչներ ունեցող ազգանուններում:
Օրինակներ`
Տեր-Պետրոսյան
Մելիք-Մարտիրոսյան
զ. ինչ բաղադրիչով հարադրված անորոշ դերանուններում:
Օրինակներ`
փոքր-ինչ, ինչ-որ
է. հայկական մի քանի գրական անուններում:
Օրինակներ`
Սայաթ-Նովա, Նար-Դոս, Խնկո-Ապեր
ը. մոտավորական թվականներում:
Օրինակներ`
երկու-երեք ժամ, քսան-քսանհինգ տարեկան, հինգ-վեց մարդ
թ. արաբական թվանշանների և հոլովական վերջավորությունների ու ածանցների միջև:
Օրինակ`
20-ամյա, 19-րդ
ժ. ինքնուրույն բառ չգիտակցվող հապավումների և հոլովական վերջավորությունների միջև:
Օրինակներ`
ԱՊՀ-ի
ՀՀ-ում
ՄԱԿ-ի
ժա. առանձին վերցնող բառերի, ածանցների և լեզվական այլ միավորների ու քերականական վերջավորությունների միջև:
Օրինակ`
Ը-ն որոշիչ հոդ է:
ԱՆՋԱՏՄԱՆ ԳԾԻԿ [-]
Դրվում է.
ա. նոր տողից գրվող ուրիշի խոսքից հետո` հեղինակային խոսքից անջատելու համար (միջակետի կամ ստորակետի հետ զուգակցված):
Օրինակ`
Երկինքն ու երկիր մեզ ձայն են տալիս.
-Դռները բացե՛ք, գարո՛ւն է գալիս: (Հ. Սահյան)
բ. պիեսներում` գործող անձի անվան և նրա սկսվող խոսքի միջև:
Օրինակ`
ՄԱՐԻԱՄ (մազերը շտկելով): - Գնանք
ՍԵՅՐԱՆ – Լսեցեք, երդվում եմ իմ նամուսով, որ Սուսանը կամ իմը կլինի, կամ գերեզմանինը:
գ. բառի և նրա բացատրության միջև:
Օրինակ`
եդեմական – դրախտային
դ. սկիզբը և վերջը նշանակող բառերի կամ թվանշանների միջև:
Օրինակներ`
Երևան – Թբիլիսի երթուղի
10 – 12-րդ դասարանները անվանվում են ավագ դպրոց:
ե. հեղինակի ուղիղ ձևով հանդես եկող անվան և նրա ստեղծագուրծության միջև:
Օրինակ`
Հովհաննես Թումանյան - Գիքոր
ԿԱԽՄԱՆ ԿԵՏԵՐ […] (երեք կետ)
Դրվում են նախադասության վերջում, եթե միտքը առկախ է մնում:
Օրինակ`
Անտառ էր, առու...
ԲԱԶՄԱԿԵՏԵՐ [....] (չորս և ավելի կետեր)
Դրվում են մեջբերման ժամանակ խոսքի կրճատված մասի փոխարեն:
Օրինակ` Համբոն ուզում էր....
….Ուր էլ լինեմ, չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր ….
ՓԱԿԱԳԾԵՐ () []
Դրվում են լրացուցիչ տեղեկություն, իմաստային հավելում պարունակող միջանկյալ բառերը, բառակապակցությունները, նախադասությունները` հիմնական նախադասությունից անջատելու համար:
Օրինակ`
Րաֆֆին ծնվել է Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղում (այժմ` Պարսկաստանում):
ԵՆԹԱՄՆԱ [ ֊ ]
Ենթամնան օգտագործվում է բառը տողադարձի ենթարկելու ժամանակ կամ այն վանկատելու համար, դրվում է բառի անջատված հատվածների միջև: Օրինակ՝ դա ֊ սա ֊ գիրք, պա ֊ հա ֊ րան։
ԱՊԱԹԱՐՑ [']
Գործածվում է արևմտահայերենում բառի զեղջված ձայնավորի փոխարեն (հիմնականում կը, մը մասնիկների ը-ի փոխարեն):
Աստղ մ'ալ ես կերթամ հավելյալ երկնից
Աստղերն ինչ են որ, եթե ոչ անբիծ
Եվ թշվառ հոգվոց անեծք ողբագին:
(Պ.Դուրյան)
Հոգիներուն կ'իջնե երազ մը բուրյան
(Մ.Մեծարենց)