Просмотр содержимого документа
«Բաց դաս՝ մաթեմատկայից»
ԲԱՑ ԴԱՍ
ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻՑ
ԴԱՍԱՐԱՆ՝ ԵՐԿՐՈՐԴ
ԴԱՍՎԱՐ՝ Ա. ԱՎԱԳՅԱՆ
2019թ.
Բաց դասի պլան
Ամիս, ամսաթիվ ՝ 24.10.2019թ. Դասի տևողությունը՝ 45 րոպե
Դասի թեման՝ Առաջադրանքներ՝ անհայտ հանելին գտնելու վերաբերյալ
Նախորդ նյութի թեման՝ Անհայտ հանելի
Դասի նպատակները՝
ա) ակադեմիական
1)իմանալ թվաբանական գործողությունների հատկություններ
2)կարողանալ նվազելիի և տարբերության միջոցով հաշվել հանելին
բ) սոցիալական
պարզագույն հաշվարկներ կարողանալ կատարել առօրյա կյանքում (բանավոր հաշվում)
Անհրաժեշտ պարագաներ՝ դասագիրք, տետր, գրիչ, մատիտ, քանոն,լոտո
Ցուցադրական նյութեր՝ պաստառներ (հնարավորության դեպքում՝ համապատասխան տեսասահիկ)
Հիմնական հասկացություններ՝ անհայտ նվազելի, անհայտ հանելի, նվազելի, հանելի, տարբերություն
Դասի տիպը՝ ԽԻԿ
Դասի ընթացքը
Աշունն եկավ մեր դասարան,
Բերեց գույներ՝ բազմաթույր
Ու բազմաբղետ,
Բերեց մրգեր ՝ կարմրաթուշիկ
Ու բազմաթիվ, անթիվ, անթիվ։
Խթանման փուլ՝ ա) կատարել տնային առաջադրանքի ստուգում։ Տնային առաջադրանքն ստուգել՝ հարցերի միջոցով ՝կիրառելով զրույցի մեթոդը։ Անդրադառնալ երկարության չափման միավորներին՝ սմ, դմ, մ և արտահայտել մեկը մյուսով։ Հարցեր՝
1)Քանի՞ սմ է 3դմ-ն
2)Քանի՞ սմ է 1մ-ն
3)Քանի՞ դմ է 1մ-ն և այլն...
բ)Վերհիշել անհայտ նվազելին և անհայտ հանելին գտնելու եղանակները։ Կատարել առաջադրանք N 174-ը՝ գրատախտակին ցույց տալով համապատասխան սյունակները՝ նվազելի, հանելի, տարբերություն։
Իմաստի ընկալման փուլում կատարել առաջադրանք N 175-ը՝ ուշադրություն դարձնելով անհայտ բաղադրիչներին՝ անհայտ հանելի, անհայտ նվազելի, անհայտ գումարելի։
Որպեսզի երեխաները լիցքաթափվեն, N178 առաջադրանքը կատարել խաղի՝ լոտոյի խաղաքարերի միջոցով։ Նախ հարցերի միջոցով վերհիշեն, թե որոնք են երկնիշ թվերը, երկնիշ թվի միավորն ու տասնավորը, ապա փորձեն այդ թվերը կրող խաղաքարերն առանձնացնել և դասավորել։
Երգ -Սովորել ենք հաշվել,
Գումարել և հանել,
Թվերով կախարդական
Խնդիրներ ենք լուծել։
Հատվածներ ենք գծել,
Եռանկյուն ու քառանկյուն,
Մեր մաթեմատիկային՝
Անչա´փ շնորհակալություն։
Կշռադատման , գնահատման փուլ
Լուծել խնդիր N179 -ը՝ կիրառելով երեք բանալի, մեկ կողպեք մեթոդը։
Բանալի հարցեր՝ Որքանո՞վ է գրիչը մատիտից թանկ,
Որքանո՞վ է մատիտը գրիչից էժան,
Որքա՞ն պետք է վճարել 1 մատիտի և 1 գրիչի համար։
Տնային հանձնարարություն N 176, N179(բ)
Շնորհակալ ենք աշնան քամուն,
Որ տերևներ մեզ բերեց
Եվ մեր փոքրիկ դասարանը
Վառ գույներով զարդարեց։