ԲԱՑ ԴԱՍ ՄԱՅՐԵՆԻԻՑ
ԴԱՍԱՐԱՆ՝ Iա
ԹԵՄԱ՝ ԿԱՐԾՈՒՄ ԵՔ, ԹԵ ԿԱՏԱ՞Կ Է
ՆՊԱՏԱԿԸ՝
۞Ձայնի համապատասխան հնչերանգով արտահայտիչ ընթերցել բնագիրը։
۞Մշակել բեմական արտահայտիչ ընթերցանություն։
۞Ձևավորել տեքստի հիմնական միտքը՝ գաղափարը հասկանալու, ենթատեքստը կռահելու, հերոսի գործողության տրամաբանությունն ըմբռնելու, դրա շուրջ դատողություններ անելու կարողություններ։
۞Ձևավորել ձեռք բերած բարոյական արժեքների գիտակցություն։
۞«Այսօր, կարգ, ոտք, չփորձել, ոչ ոք » բառերի ուղղագրության ուսուցում։
۞Գտնել բառախմբերի ընդհանուր անվանումները, բառազույգերը, բառի տառերով նոր բառեր ստանալ։
ԴԱՍԻ ՏԻՊԸ՝ Հաղորդման դաս
ԶՆՆԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐ՝ համակարգիչ, պրոյեկտոր,մեծ էկրան, սահիկներ, կպչուն թղթերով հարցեր, ծառի նկար
ՄԵԹՈԴՆԵՐ՝ Մտագրոհ, Կանխագուշակում, Իմաստության ծառ
ԸՆԹԱՑՔԸ՝ ԽԹԱՆՈՒՄ
Դասն սկսել ուղերձով։
Նախորդ դասանյութի ընթերցում և բաց հարցերով ամփոփում։
«Պատահաբար» ներս է մտնում տեխաշխատողը և «ստուգում» դասասենյակի վիճակը։ Փոքրիկ հարց ու պատասխանի և խրատական խոսքերից հետո դուրս է գնում։ Աշակերտները նրան շնորհակալությունով ճանապարհում են։
Հարցնել, թե երեխաները ինչպես են օգնում իրենց տան անդամներին, մայրիկին։
Էկրանին ցույց տալ համապատասխան նկարներ։
Ամփոփել աշակերտների խոսքը՝ ասելով, որ պետք է օգնել մեծերին, հարգել նրանց աշխատանքը։
Ֆիզկուլտ դադար՝ Մենք մայրիկի օգնականներն ենք
ԻՄԱՍՏԻ ԸՆԿԱԼՈՒՄ՝
Մեկնաբանել տալ էկրանին ցուցադրված առածի միտքը. «Արածիդ մասին շատ մի խոսիր»։
-Իսկ թե ինչպիսին է այսօրվա դասանյութի հերոսը, կիմանան բանաստեղծությունը կարդալուց հետո։
Էկրանին ցույց տալ վերնագիրը, գրողի անուն, ազգանունը՝ Սիլվա Կապուտիկյան, նկարը։ Տեղեկություններ հաղորդել գրողի մասին։
Էկրանին ցույց տալ բանաստեղծությունը, կարդալ։
Կարդալ տալ աշակերտներին հատվածներով՝ միաժամանակ կատարելով բառային, ուղղագրական, ուղղախոսական աշխատանքներ։ Բացատրել «այսօր, կարգ, ոտք, չփորձել, ոչ ոք» բառերի ուղղագրությունը։
Ֆիզկուլտ դադար՝ աշխուժացնող վարժություն
ԿՇՌԱԴԱՏՈՒՄ՝
Կիրառել «Իմաստության ծառը» մեթոդը՝ ամփոփման հարցերով։
Էկրանին ցույց տալ առաջադրանքները։ Յուրաքանչյուր շարքից աշակերտները կարդում են իրենց հանձնարարված առաջադրանքը և պատասխանում ։
Առաջին շարք՝
Ընդհանուր անվանումը
Մեխակ, վարդ, շուշան, նարգիզ, անմոռուկ, յասաման --
ծաղիկներ
Տանձ, խնձոր, ծիրան, խաղող, բալ, կեռաս, սալոր --
միրգ
Աթոռ, սեղան, պահարան, բազմոց, մահճակալ --
կահույք
Երկրորդ շարք՝
Յուրաքանչյուր բառի բոլոր տառերով կազմի՛ր նոր բառ։
կում առած շիվ
մուկ ծառա շվի
վիճակ մական
կավիճ նամակ
Երրորդ շարք՝
Ո՞ր բառերն են ։
Ապակի , ձմեռ, ալյուր, լուսամուտ, գիրք, հաց, տառ, ջուր,ձյուն,ձուկ
ապակի – լուսամուտ ալյուր – հաց գիրք – տառ
ձմեռ – ձյուն ջուր – ձու
Կատարել անդրադարձ։