СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Բաց դասի պլան 6-րդ դասարան

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Բաց դասի պլան 6-րդ դասարան»

ԲԱՑ ԴԱՍԻ ՊԼԱՆ

20.03.2019 թ.

6-րդ դասարան

Առարկա- Հայոց եկեղեցու պատմություն

Ուսուցիչ` Նարինե Ոսկանյան

Աշակերտների թիվը- 11 աշակերտ / 4- տղա, 7 աղջիկ /

Դասի թեման- Հայոց եկեղեցու տոները. Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը: Խաղողօրհնեք:

Դասի նպատակները

ա/ Ակադեմիական

Իմանա՝ տոնի իմաստը

Կարողանա` ներկայացնել տոնի եկեղեցական բովանդակությունը

բ/ Սոցիալական

Կարողանա տարբերել տոնի շարժական կամ անշարժ լինելը

գ/ Կիրառական

Կառուցողական մտածողության ձևավորում

Կարողանա բացատրել - Խաղողօրհնեք, վերափոխում բառերը

դ/ Զարգացնող

  • Նպաստել աշակերտների՝ բացատրական ընթերցանության, բանավոր և գրավոր խոսքի, ինքնուրույն մտածողության, հիշողության, ուշադրության ու կամային որակների զարգացմանը։

ե/ Դաստիարակչական

  • Ձևավորել սեր և հարգանք ազգային-եկեղեցական տոների, ավանդույթների և արժեքների նկատմամբ:

  • Սեր արթնացնել Հայոց աշխարհի բնության, խաղաղագործության, բերք ու բարիք ստեղծող մարդկանց նկատմամբ:



Կահավորանքը` Հայոց եկեղեցու տոներին նվիրված պաստառ, Մանուկների Աստվածաշունչ

Անհրաժեշտ պարագաներ Դասագիրք, տետր, գրիչ

Ցուցադրական նյութեր – նկարներ

Հիմնական հասկացություններ- Խաղողօրհնեք, վերափոխում

Մեթոդներ Մտագրոհ, Գծակարգ,

Միջառարկայական կապեր- Երաժշտություն, մայրենի

Դասի տիպը – համագործակցային

Դասի ընթացքը՝

ա/ Դասը սկսել աղոթքով

բ/ Հին դասի` հարցում, ամփոփում, ամրապնդում.

1.Ինչու է տոնը կոչվում Համբարձում:

2.Երբ է նշվում Համբարձում, որ տոնից հետո:

3.Ինչպես է ժողովուրդը նշում Համբարձման տոնը:

Խթանման փուլ /5րոպե/ վարժություն բառով

Իմաստի ընկալման փուլ /20 րոպե/

  1. Ինչ է տոնը:

  2. Քանի խմբի են բաժանվում Հայոց եկեղեցու տոները:

  3. Ինչով են տարբերվում շարժական և անշարժ տոները:

  4. Որ տոներն են կոչվում տաղավար:

  5. Ինչ է եկեղեցական տոնացույցը:

բ/Խաչելությունից առաջ Հիսուս Քրիստոսը Հովհաննես առաքյալին է հանձնում իր մորը՝ Մարիամ Աստվածածնին: ըստ ավանդության՝ Քրիստոսի խաչելությունից հետո Մարիամը ապրում է ևս տասնհինգ տարի:

Կշռադատման փուլ /15 րոպե/

ա/Կատարել վարժությունը թեմայով:

բ /Հարցերով ամրապնդել.

  1. Երբ է նշվում Վերափոխման տոնը:

  2. Ով է խաղողագործության սկզբնավորողը Հայոց երկրում::

  3. Եկեղեցական որ տոնի հետ է համընկնում Խաղողօրհնեքը:



գ/ Լրացուցիչ նյութի ընթերցանություն

Կատարել գնահատում։

Հանձնարարել դասը սովորել պատմել, կատարել բառային աշխատանք,






3