Просмотр содержимого документа
«Բաց դասի պլան /մայրենի - 2 /»
ԴԱՍԻ ՊԼԱՆ
Դասարան՝ II բ
Առարկան՝ Մայրենի
Դասի թեման՝ ժողովրդական զրույցը
Դասի տեսակը՝ Համակցված դաս
Դասի մեոթդը՝ ԽԻԿ: Վեննի դիագրամ:
Նպատակները՝
1.Ժողովրդական բանահյուսության վերաբերյալ ստացած գիտելիքների ամփոփում:
2.Զարգացնել աշակերտների իրականության հանդեպ փաստերն ու երևույթները ճիշտ ընկալելու և իրենց վերաբերմունքն արտահայտելու կարողություն:
3.Ներկայացնել զրույցի անուղղակի իմաստը:
4.Խոսքը օգտագործել որպես մտածողության ակտիվացման միջոց:
5.Ձևավորել աշխարհայացք ճաշակ, առածների միջոցով մշակել վարքի չափանիշներ:
6. Կարդալու և պատմելու կարողության զարգացում:
Անհրաժեշտ պարագաներ, ցուցադրական նյութեր՝
1.Դասի , դասագրքի մեծադիր նկար:
2. Հարուստի և հովվի սեղաններ:
3.Առածներ, ասացվածքներ, լրացուցիչ նյութեր:
4. Համակարգչային ցուցադրումներ:
Դասի ընթացքը: Խթանման փուլ.
Տնային աշխատանքի ստուգում: Դասը կարդալ շարունակելով և ընտրովի /հովվի և հարուստի խոսքը/: Թեմայի ամրապնդումը կատարել մի քանի ուղղություններով, որոնք կընդգրկեն դաստիարակչական, ճանաչողական և լեզվական կողմեր: Դասից դուրս բերել դժվար ուղղագրական արժեք ներկայցնող բառեր /մարդ, օր, բրդել, առողջ, աղբյուր /: Բառեր կան , որոնք գրվում են գծիկով: Գտնել այդպիսի բառ դասից /երեք-չորս/, իսկ գիտե՞ք այդպիսի բառեր /արագ-արագ, քիչ-քիչ/: Նշել նաև դասի միակ բարբառային բառը՝ ախպեր, որը նշանակում է եղբայր:
Իմաստի ընկալում.
1. Ինչի՞ մասին էր դասը:
2. àíù»±ñ »Ý ½ñáõÛóÇ Ñ»ñáëÝ»ñÁ:
3. Ի՞նչ էր ուզում իմանալ հարուստը հովվից:
4. Ինչո՞ւ էր հարուստը հիվանդանում:
5. Ի՞նչ խորհուրդ տվեց առողջ հովիվը հիվանդ հարուստին:
6. Ձեր կարծիքով ՝ ուրիշ ի՞նչ է պետք առողջ լինելու համար:
Դասը բաժանել 4 մասի և յուրաքանչյուր բաժնին տալ վերնագիր:
γï³ñ»É ݳ¨ ÙÇ ß³ñù í³ñÅáõÃÛáõÝÝ»ñ:
Կշռադատում. Վեննի դիա·ñամ մեթոդով ամփոփել Հարուստն ու հովիվը դասը:
Առողջ
Մ Քչակեր
Ա Արագաշարժ
Ր Աշխատասեր
Դ Բարեկազմ
Ազնիվ
Գեր
Ագահ
Շատակեր
Դանդաղաշարժ
Հիվանդ
Ծակաչք
Աշխատանքն է մարդուն առողջ պահում:
Պետք է չափավոր ուտել ու աշխատել:
Առած
Աղքատը հացի՛ կարոտ է, հարուստը՝ ամե՛ն բանի:
Գնահատման փուլ.
Աշխատանքներում մասնակցած ակտիվ աշակերտների գնահատում:
Դասն ավարտվում է բեմականացմամբ և երգով:
Տնային հանձնարարություն. Դասը սովորել պատմել, վարժություն 3 գրավոր: