Բայի դիմավոր ձևերը, սահմանական եղանակ / 40 միավոր/
1․ Տրված բայերով կազմի՛ր նախադասություններ, փակագծերում նշի՛ր բայերի դեմքը, թիվը և ժամանակը։ /4/
Փախչել —————————————————————————————————————————
Զղջալ —————————————————————————————————————————
2․ Ո՞ր շարքում են պարզ դիմավոր ձևերը։ /1/
ա․ կբերեմ, խոստացա , կարոտում եմ գ․ թոշնել է , ծիծաղելու է , երգում է
բ․ եղավ , թափվեր տար դ․ կբերեմ , չեմ շրջանցի , անցանք
3․ Տեղադրի՛ր օժանդակ բայերը։ /3/
Առակներում մեծ տեղ ․․․․ զբաղեցնում երկխոսությունները։ Հնում առակն արձակ ստեղծագործություն ․․․․․ ։ Հետագայում / այսօր էլ / լայն տարածում ․․․․․․․ գտել չափածո առակը։
4․ Նախադասություններն այնպես ձևափոխի՛ր , որ ժխտվի բայերի կատարած գործողությունը ։ / 3/
ա․ Ի՞նչ է պատկերված նկարում։
——————————————————————————————————————————
բ․ — Գնա՛ , հեռացի՛ր այստեղից։
——————————————————————————————————————————
գ․ Ճանապարհին նա հանդիպում է աղքատին։
——————————————————————————————————————————
5․ Փակագծերում գրի՛ր , թե յուրաքանչյուր նախադասության օժանդակ բայն ինչ խոսքի մասի հետ է դարձել ստորոգյալ / բայերի դեպքում նշի՛ր դերբայական ձևերի անունները/։ /4/
ա․ Նա վիրավորված էր բոլորից։ / ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․/
բ․ Թռչունի թևը վիրավոր էր։ / ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․/
գ․ Գետակի վրա թեքվել է ուռին։ / ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ /
դ․ Դրանք սովորական ձնծաղիկներ էին։ / ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․/
6․ Տրված բնագրի փակագծերում գրված բայերը դարձրու՛ անկատար ներկա։ /1/
Օրերից մի օր փոքրիկը մորը / կանչել / ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ , աչքերը / շողշողացնել /
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ և սեղմած բռունցքն առաջ պարզելով՝ / հարցնել / ․․․․․․․․․․․․ «Մայրի՛կ , գուշակի՛ր՝ ի՞նչ կա բռիս մեջ»։
7․ Կազմի՛ր նախադասություններ տրված համանուն ունեցող բառերով և ընդգծի՛ր անկատար ժամանակաձևերը։ /4/
հուզում—————————————————————————————————————————————————————————————————————————————————————
ներում—————————————————————————————————————————————————————————————————————————————————————
8․ Ընդգծի՛ր անկատար ժամանակաձևը։ /1/
Որոտանի կիրճ ասելիս ես կիրճի պես խորանում եմ,
Ես սրբերի խորանում եմ Որոտանի կիրճ ասելիս։
9․ Շարունակի՛ր ՝ ստանալով նախադասություններ։ /2/
ա․ Զղջալու եմ, եթե—————————————————————————————————
բ․ Ժպտալու եմ , երբ ————————————————————————————————
10․Կազմի՛ր նախադասություններ շնչել և ծածկել բայերի՝ /4/
ա․ ապակատարի դիմավոր ժամանակաձևերով,
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
բ․ անորոշ դերբայի գործիական հոլովով։
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
11․Տեղադրի՛ր վաղակատար ժամանակաձևերը։ /4/
Գիշերը հոնքերը —————————, Լեռները կիրճերն —————————
Հավքերը ——————— են բները, Եվ խավոտ խավարում ————————։
/ մտել , քնել , կիտել , քաշել /
12․ Տրված բայերի վաղակատար ժամանակաձևերով կազմի՛ր նախադասություններ։ /1/
լինել ————————————————————————————————————————
ուտել———————————————————————————————————————
13․Տեղադրի՛ր բայերը անցյալ կատարյալ ժամանակաձևերով։ /3/
Իմ բախտը ․․․․․․․․․․․․․․․․․ ինձ , ամբողջ գիշեր ես ․․․․․․․․․․․․․․․ ․․․․․ և ․․․․․․․․․․․․․․․․․, որ ես նա չեմ ով ճշմարտությանը դեմ է գնում։
/ տեսնել , լքել , տառապել /
14․Ո՞ր շարքում կան միայն անցյալ կատարյալ ժամանակաձևեր։ /1/
ա․ ջրաղաց , կարդաց , խաղաց բ․ մենակյաց լռակյաց , շողաց
գ․ տնակյաց , մսաղաց ժպտաց դ․ պարզեց , տրորեց , վարանեց
15․ Պատասխանիր հարցերին նախադասությամբ՝ փակագծերում դրված բայերը դարձնելով անցյալ կատարյալ։ /2/
/ փախչել / ումի՞ց ——————————————————————————————————
/ կորչել / ինչպե՞ս——————————————————————————————————
16․ Կազմի՛ր նախադասություններ տրված բայերով , որ մի դեպքում նրանք գործածվեն որպես անորոշ , մյուս դեպքում որպես վաղակատար դերբայներ։ /2/
Բերել——————————————————————————————————————————————————————————————————————————
Փայլել————————————————————————————————————————————————————————————————————————