Բայի սեռի քերականական կարգը ցույց է տալիս գործողության բնույթն ըստ այնմ, թե ինչ հարաբերություն ունեն քերականական ենթական և խնդիրը։ Հնարավոր է՝ ենթակայի գործողությունից որևէ այլ առարկա ոչ մի ՈՒՂԻՂ ազդեցության չի ենթարկվում, այլ նրա գործողությունը «վերաբերում» է հենց իրեն (քայլել, կանգնել, մտածել, դիմել և այլն), հնարավոր է՝ այն անմիջականորեն ազդում է մեկի կամ մի բանի վրա, «փոփոխության ենթարկում» այն (վերցնել, բերել, ապացուցել, փոփոխել, զարգացնել և այլն)։ Հնարավոր է նաև, որ ենթակայի պաշտոնով հանդես եկող սուբյեկտը իրականում ոչ էլ գործողությունը կատարողն է, ավելին՝ հենց այն մեկն է կամ մի բանը, որը փոփոխության է ենթարկվում ուրիշի գործողությունից (պատմվել, ներկայացվել, սիրվել և այլն)։
Ըստ այս իմաստների էլ՝ բայն ունի երեք սեռ՝ ներգործական, կրավորական և չեզոք։
Ներգործական սեռի բայերն են, որ պահանջում են ուղիղ խնդիր․ վերցնել գրիչը, բերել թուղթը, ապացուցել իրողությունը, փոփոխել իրադրությունը, զարգացնել երեխային։
Չեզոք սեռի բայերը կարող են ունենալ միայն անուղղակի խնդիրներ կամ պարագաներ․ քայլել դեպի տուն (տեղի պարագա), կանգնել զարմացած (ձևի պարագա), մտածել անելիքների շուրջ (վերաբերության անուղղակի խնդիր), դիմել Խաչատուրին (հանգման անուղղակի խնդիր)։
Կրավորական սեռի բայերն ունենում են ներգործող խնդիր․ պատմվել վկայի կողմից, ներկայացվել ղեկավարի կողմից, սիրվել ուսուցչի կողմից և այլն։ Ահա այս դեպքում է, որ գործողության իրական կատարողը ներգործող խնդիրն է, իսկ քերականական ենթական՝ տրամաբանորեն «ուղիղ խնդիր»։
Ինչպես կնկատեք, կրավորական սեռի բայերն ունեն -վ- բայածանցը, սակայն պետք է գիտենալ, որ այդ ածանցն ունեցող բոլոր բայերը չեն, որ կրավորական սեռի են․ կան նաև այդպիսի չեզոք սեռի բայեր՝ հաշտվել, գունատվել, վրդովվել, խոնարհվել, հնազանդվել և այլն։
Просмотр содержимого документа
«Բայի սեռի քերականական կարգը»