Просмотр содержимого документа
«Բազմանդամներ 7-րդ դասարան»
Աշխատանքը կատարեց Երևանի Ռ.Իշխանյանի անվան հ.153 հիմն. դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ` Փառանձեմ Պողոսյանը
Միանդամների գումարն անվանում են բազմանդամ:
Այդ գումարի մեջ մասնակցող միանդամնրն անվանում են բազմանդամի անդամներ:
2x 2 - 3xy + 5x
Միանդամը ևս համարում են բազմանդամ :
Օրինակ` a 4 , 5x 2 , 12xy, 0
0 թիվն անվանում են զրոյական բազմանդամ :
Հատկություն 1. Բազմանդամի անդամները կարելի է տեղափոխել: Եթե մի բազմանդամը տարբերվում է մյուսից միայն անդամների հերթականությամբ, ապա այդպիսի երկու բազմանդամները համարում են իրար հավասար :
2a + 5b = 5b + 2a
1,1k -6t =-6t + 1,1k
Հատկություն 2. Բազմանդամին զրո ավելացնելիս այն չի փոխվում:
0 + 11xy = 11xy
1,5m - 5n +0 = 1,5m – 5n
Հատկություն 3. Բազմանդամում կարելի է կատարել նման անդամների միացում:
a 3 + a 2 b – a 2 b + b = a 3 + 1∙a 2 b + (-1)∙a 2 b + b = a 3 + (1+(-1))a 2 b + b = a 3 + 0∙a 2 b + b = a 3 + 0 + b = a 3 + b
Բազմանդամը կոչվում է կատարյալ տեսքի , եթե նրա բոլոր անդամները գրված են կատարյալ տեսքով և նրանց մեջ չկան նման անդամներ:
Օրինակ` 3, 2a, 11xy, 6t + 1,1k
Ցանկացած բազմանդամ կարելի է բերել կատարյալ տեսքի:
Անհրաժեշտ է
- նրա յուրաքանչյուր անդամը բերել կատարյալ տեսքի,
- կատարել նման անդամների միացում:
Օրինակ` 2ab - 5ac – 6a + 11ab = 2ab - 5ac – 6a + + 11ab = (2 + 11)ab – 5ac – 6a = 13ab – 5ac – 6a
Կատարյալ տեսքի ոչ զրոյական բազմանդամի աստիճան անվանում են նրա մեջ մտնող միանդամների աստիճաններից ամենամեծը:
Օրինակ`
1,22x 2 - 3y +2
Ա ստիճանը 2 է:
Օրինակներ
- 3x 2 yz + y 3 + 2x – 5 աստիճանը 4
- 2a – 5 աստիճանը 1
- 11kx 5 - 4k 2 x + 5kx աստիճանը 6
Զրոյից տարբեր ցանկացած թիվ զրո աստիճանի բազմանդամ է:
Զրոն միակ բազմանդամն է որի աստիճանը որոշված չէ: