СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Բջջի ժառանգականության կրողը

Категория: Биология

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Բջջի ժառանգականության կրողը»

Բջջակորիզ


Բջջակորիզ

Տեսակ

բջջի բաղադրիչ[1]

Ենթատեսակ

intracellular membrane-bounded organelle?[1] և Օրգանոիդ[2]

Մասն է

eukaryotic cell?

Հաստություն

6 մկմ

Տեղադրություն

Ցիտոպլազմա

Համագորձում է

anti-nuclear antibody?

Ֆունկցիաներ

Ժառանգական ինֆորմացիայի պահպանում և փոխանցում

Տեսակներ

չունի

Հայտնաբերվել է

1831

(1) Կորիզակ (2) Բջջակորիզ (3) Ռիբոսոմ (4) Ներառուկ (5) Հատիկավոր էնդոպլազմային ցանց (6) Գոլջիի ապարատ (7) Բջջակմախք (8) Հարթ էնդոպլազմային ցանց (9) Միտոքոնդրիումներ (10 ) Վակուոլներ (11) Ցիտոպլազմա (12) Լիզոսոմ (13) Ցետրիոլ

Բջջակորիզ կամ կորիզ, բջջի կարևոր կառուցվածքային մասը, որտեղ պահպանվում, վերարտադրվում և հաջորդ սերնդին է փոխանցվում ժառանգական ինֆորմացիան։ Բջջակորիզը համարվում է նաև բջջում նյութափոխանակության կարգավորման և բոլոր օրգանոիդների կենսագործունեության հսկողության կենտրոն[3]:

Հայտնագործումը

Հավանաբար բջջակորիզի հնագույն նկարագրությունը Անտոնի Վան Լևենհուկինն (1632-1723) է, ով 1719 թ. ուսումնասիրելով սաղմոն ձկան էրիթրոցիտները նկարագրեց նաև այդ բջիջների կորիզները։ Ի տարբերություն կաթնասունների էրիթրոցիտների, ձկների էրիթրոցիտները պահպանում են կորիզները։ Ավելի մանրակրկիտ նկարագրություն տվեց բուսական բջիջները ուսումնասիրող շոտլանդացի գիտնական Ռոբերտ Բրաունը 1831 թ., իսկ կենդանական բջիջներում կորիզներն առաջին անգամ նկարագրեց Թեոդոր Շվանը 1838 թ.։ §Կորիզ¦ հունարեն-§Կարիոն¦, լատիներեն-§նուկլեուս¦, այդտեղից էլ կորիզի անգլերեն անվանումը՝ §nucleus¦[4]:

Կառուցվածք

Բջջակորիզի հնագույն նկարագրությունը Անտոնի Վան Լևենհուկի կողմից, 1719 թ..

Սովորաբար կորիզը կլոր է կամ օվալաձև, բայց լինում են և այլ ձևերի՝ խոզանակաձև, ճյուղավոր, մատնոցանման, ձողիկաձև, հատվածավոր և այլն։ Կորիզների չափերը, ձևը կախված են բջիջների չափերից ու ձևերից։ Սովորաբար կորիզը կազմում է բջջի 20%-ը։ Բջիջների մեծ մասն ունի մեկ կորիզ, բայց կան և մեկից ավելի, նույնիսկ բազմաթիվ կորիզներ պարունակող բջիջներ։ Բջիջները բազմակորիզ են. օրինակ՝ ստորակարգ ձևերի մոտ, լյարդում, ողնուղեղում, մկաններում, ողնաշարավորների շարակցական հյուսվածքում։ Սովորական մանրադիտակով բջջակորիզը երևում է որպես մի բուշտ, որում առանձնանում է կորիզակը։ Առանձին դեպքերում պատահում են բջիջներ, իրենց բնույթով և ֆունկցիայով երկու կորիզներով՝ մեծ կամ մակրոնուկլեուս և փոքր կամ միկրոնուկլեուս։ Հայտնի են նաև կորիզազրկվող բջիջներ. օրինակ՝ կաթնասունների էրիթրոցիտները, որոնք իրենց զարգազման ընթացքում կորցնում են կորիզը[5]: Կորիզը կազմված է 4 հիմնական մասերից՝

  • Կորիզաթաղանթ

  • Կորիզանյութ կամ Կարիոպլազմա

  • Կորիզակ

  • Քրոմատին

Կորիզը էլեկտրոնային մանրադիտակի տակ, մուգ մասը կորիզակն է։

N

Բջիջ

Կորիզ

1

Բակտերիա

Չունի

2

Կապտականաչ ջրիմուռ

Չունի

3

Հասուն էրիթրոցիտ

Չունի

4

Թրոմբոցիտ

Չունի

5

Բույսերի մաղանման խողովակների

Չունի

6

Պրոկարիոտ

Չունի

7

Էուկարիոտ

Ունի

8

Լեյկոցիտ

Ունի

9

Նախակենդանի

Մեկից ավելի

10

Կանաչ ջրիմուռ

Մեկից ավելի

11

Լյարդի

Մեկից ավելի

12

Ողնուղեղի

Մեկից ավելի

13

Միջաձիգ զոլավոր մկանային

Մեկից ավելի

14

Շարակցական հյուսվածքի

Մեկից ավելի

Բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիկոքիմիական տեսանկյունից, բջջի կորիզն ունի ավելի խիտ կոլոիդ լուծույթ, քան ցիտոպլազման։ Քիմիական բաղադրությամբ կորիզը խիստ տարբերվում է բջջի մյուս բաղադրամասերից և պարունակում է՝

  • ԴՆԹ՝ 15%-30%

  • ՌՆԹ՝ 12%

  • Ճարպեր

  • Ջուր

  • Կալցիում

  • Մագնեզիում

Բջջի գրեթե ամբողջ ԴՆԹ-ն՝ 99%, կենտրոնացված է կորիզում, որտեղ նա սպիտակուցների հետ առաջացնում է բարդ միացություն՝ դեզօքսիռիբոնուկլեոպրոտեիդ[3]:

Ֆունկցիաներ

  • Իրականացնում է ժառանգական ինֆորմացիան պահպանման և վերարտադրության՝ հաջորդ սերնդին փոխանցում

  • Մասնակցում է բջջի բաժանմանը

  • Անուղղակի ձևով մասնակցում է սպիտակուցների կենսասինթեզին

  • Կարգավորում է նյութափոխանակությունը և հսկում օրգանոիդների կենսագործունեությունը

  • Կորիզում տեղի է ունենում ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի սինթեզ

  • Կորիզակում տեղի է ունենում ռիբոսոմների մեծ և փոքր մասերի ձևավորում

  • Կարգավորում է բջջի օրգանոիդների քանակը

  • Ապահովում է միաբջիջ օրգանիզմների շարժունակությունը[4]:




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!